Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 13:55
Արմինֆո. Ամուլսարի ոսկու արդյունահանման խոշորագույն նախագծի շրջանակներում Lydian Armenian ընկերությունը ներգրավել է լեռնարդյունաբերական հատվածի 28 միջազգային մասնագետի, որոնք հետևում են շինարարական աշխատանքներին, ներդնելով միջազգային լավագույն փորձը: Այս մասին ապրիլի 12-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողներին հայտնել է Lydian Armenian ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը: |
Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017, 14:33
Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմ: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ կառավարությունում խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր: |
Ուրբաթ, 24 Մարտի 2017, 20:12
Արմինֆո. Մեր ակնկալիքներն ակնհայտ են, մենք ցանկանում ենք, որ բաց լինեն բոլոր ֆինանսական հոսքերը, թե երկրի ներսում, և թե օֆշորային տարածքներում: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում մարտի 24-ին նման կարծիք է հայտնել EITI բազմաշահառուաական խմբի անդամ, «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, հղում անելով արդյունահանման ոլորտի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում: |
Ուրբաթ, 10 Մարտի 2017, 18:37
|
Ուրբաթ, 17 Փետրվարի 2017, 18:47
Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է կառուցել զտարկման գործարան: Համապատասխան ներդրումային նախագիծը ներկայացվել է www.investmentprojects.am էկեյտրոնային հարթակում: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է $10-12 մլն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության |
Երեթշաբթի, 14 Փետրվարի 2017, 17:34
Արմինֆո. 2017 թվականին Հայաստանում կշարունակվեն գեոթերմալ վայրերի և 126 մլն.դոլարի էներգախնայողության գնահատման ծրագրերը: Այս մասին փետրվարի 14-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցած ներդրումային հանձնախմբի հերթական նիստում, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը, հայտարարել է փոխնմախարար Հայկ Հարությունյանը: |
Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 18:29
|
Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 17:40
|
Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2017, 22:24
Արմինֆո. «Իմ առաջին գերակայությունն էր բիզնես և առևտրային կապերի խորացումը մեր երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում», - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` փետրարի 1-ին Երևանում Հայ-ամերիկյան առևտրային պալատում (ՀԱԱՊ) իր ելույթում: «Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան», - նշել է դեսպան Միլսը: |
Երեթշաբթի, 31 Հունվարի 2017, 09:47
|
Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016, 14:00
Արմինֆո. Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար օրենսդրական մակարդակով էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը` դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: |
Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016, 16:05
Արմինֆո. «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 12-ին Երևանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսված է 5 տարիների համար և նախատեսում է 5.7 մլն.դոլարրի ներդրումներ։ Ծրագիրը բազմակողմ է և միտված է կենսաբազմազանության պահպանմանը ինչպես նաև էկոտուրիզմի և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը: |
Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016, 16:04
Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը լիարժեք ապահովագրված է միջազգային բոլոր չափանիշներով, հայտարարել է Lydian Armenia ընկերության գործադիր տնօրեն Հայ Ալոյանը, «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև այսօր փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողոթյան ընթացքում։ |
Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2016, 18:15
Արմինֆո. Հայաստանի միացումը EITI (Extractive Industries Transparency Initiative – Թափանցիկության նախաձեռնությունը լեռնահումքային ոլորտներում) նախաձեռնությանը լրացուցիչ ինդիկատոր կդառնա երկրի համար, մասնավորապես, ներդրումների ներգրավման առումով: Նոյեմբերի 25-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին նման կարծիք է հայտնել «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գլխավոր մենեջեր և EITI ստանդարտների ներրդրման գծով շահառուների խմբի անդամ Արմեն Ստեփանյանն աշխատանքային խմբի Երևանում կայացած առաջին պաշտոնական նիստում: |
Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2016, 17:53
Արմինֆո.Լիդիան Ամենիան ընկերությունը Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ամերիաբանկի կողմից վարկը տրամադրվելու է մի քանի տրանշով, առաջին 10 միլիոն ԱՄՆ դոլարի տրանշն ակնկալվում է ստանալ արդեն 2016 թ. դեկտեմբերին: Լիդիանի ֆինանսական խորհրդատույի դերում հանդես է գալիս Endeavour Financial ընկերությունը: |
Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 18:02
|
Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2016, 13:08
ԱրմԻնֆո. Բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, 370 մլն.դոլար ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Սակայն, նախագծի իրականացումից մինչև արդյունաբերական մեկնարկն անցել է առնվազն 10 տարի: Այդ տարիները, գտնում է Lydian Armenia-ի (նախկին անվանումը՝«Գեոթիմ») գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, հավանաբար, ամենադժվարինն էին ընկերության համար: Հենց այդ տարիներին ստեղծվեց բազան, որը հիմնված է լեռնահումքային արտադրությոինների ամենաժամանակակից և լավագույն միջազգային ստանդարտների վրա, որոնց գործունեությունը ժամանակակից պայմաններում անիմաստ կլիներ առանց բնապահպանական, սոցիալական և արտադրական ռիսկերի կառավարման բազմաթիվ գործիքների: Այդ պարտավորությունների խիստ կիրառումը պատահական չէր, քանի որ նախագծի մասնակիցների շարքում են ոչ միայն մասնավոր ներդրողներ և միջազգային ներդրումային հիմնադրամներ, այլ նաև այնպիսի ինստիտուցիոնալ ներդրողներ, ինչպիսիք են՝ ՎԶԵԲ-ը և Միջազգային ֆինանսական կորպորացիան - համաշխարհային դոնոր կազմակերպություններ, որոնց գործունեությունն անհամատեղելի է հեղինակային ռիսկերի հետ: Այն մասին, թե ինչպես կարելի է գնահատել անցած ճանապարհը և ինչպիսին են նախագծի հեռանկարները, Հայկ Ալոյանը պատմում է ԱրմԻնֆո լրատվական գործակալության տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանին: |
Ուրբաթ, 19 Օգոստոսի 2016, 20:14
Արմինֆո. Օգոստոսի 19-ին վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Lydian Armenia ընկերության մամուլի ծառայությունից: Միջոցառմանը ներկա էին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը, Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ, այլ պաշտոնատար անձինք: Մասնակիցների թվում էին Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերեր, IFC և ՎԶԵԲ ներկայացուցիչներ, Հայաստանում Համաշխարային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: |