Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը
 Հինգշաբթի, 27 Հունիսի 2024, 17:39

Արմինֆո.IDBank-ն ու Կենտրոնական բանկն ամփոփում են «Դրամ 30-30» նախագիծը։ Նախագիծը նպատակ ուներ սահմանամերձ գյուղերի բնակիչների ֆինանսական բարեկեցությունը բարձրացնել՝ ստեղծելով անհրաժեշտ նախապայմանները ֆինանսական գործարքների հարմարավետ և առավել սահուն կիրառման համար։

Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2024, 18:14

Արմինֆո.Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին և Աղավնաձոր համայնքների  երկու դպրոցների տանիքներին արևային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։ Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ։

Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա
 Երկուշաբթի, 24 Հունիսի 2024, 15:57

Արմինֆո.Պորկետտա ընկերությունը հիմնադրվել է 2020թ՝ շուկայում ոչ թե քանակական, այլ որակական փոփոխությունների մտադրությամբ: Այդ իսկ պատճառով էլ արտադրության կազմակերպման հիմքում դրվել է ճշտապահությունը, խիստ վերահսկողությունը խոզի մսի արտադրության յուրաքանչյուր փուլի նկատմամբ:

Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար
 Ուրբաթ, 21 Հունիսի 2024, 17:41

Արմինֆո.Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են 2024թ. «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:

Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է
 Ուրբաթ, 21 Հունիսի 2024, 12:37

Արմինֆո.9 տարի առաջ ընդամենը 4 աշխատողով սկսվեց «Բիոքոթոն» ընկերության գործունեությունը։ Շուկայում սկզբում ներկայացվեց բամբակյա ձողիկներ, իսկ հետո՝ բժշկական բամբակ, բամբակյա սկավառակներ ու խոնավ անձեռոցիկներ։

Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ
 Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024, 14:22

Արմինֆո.Դուք է՞լ եք սիրում անխնա ու անզուսպ գնումներ կատարել Wildberries-ում։ Գիտենք, գիտենք, մենք էլ ենք նույն թեմայի մեջ։ Իսկ գիտե՞ք, որ հիմա Wildberries-ում գնումներն ավելի շահավետ են, եթե վճարումը կատարեք IDBank-ի քարտերով։ Այո-այո, IDBank-ի նոր արշավի մասին ենք հիմա պատմելու։

Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2024, 20:10

Արմինֆո.Կոնվերս Բանկը ներկայացրել է պարտատոմսերի թողարկմամբ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունը և այդ հարցում իր փորձառությունը: Սա լավագույն այլընտրանքն է պարտքի դիվերսիֆիկացման տեսանկյունից, որի շնորհիվ, միաժամանակ, ընկերությունը դառնում է առավել ճանաչելի կապիտալի շուկաներում, բարձրանում է վստահությունն ընկերության նկատմամբ:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2024, 14:28

Արմինֆո.Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ, նպատակ ունենալով բարձրացնել մեր աշխատանքի թափանցիկությունը և ստանդարտացնել ածխաթթու գազի արտանետման հաշվարկը, Արդշինբանկը միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը (PCAF):

IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
 Երկուշաբթի, 17 Հունիսի 2024, 17:12

Արմինֆո.2024 թվականի հունիսի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է - AMANLBB2QER7 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Որպեսզի ծերությունը ուրախություն լինի. Հայաստանի կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ներկան և ապագան
 Երկուշաբթի, 17 Հունիսի 2024, 11:27

Արմինֆո. Մի պահ պատկերացրեք, որ դուք ԱՄՆ-ի "հրաշալի յոթնյակի" շահառու եք՝ ի դեմս Apple-ի, Microsoft-ի, մետա-ի, NVIDIA-ի, TESLA-ի, Alphabet Ինկ-ի: եւ Amazon. Եվ դա հնարավոր դարձավ միանալով Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին (ՊԿԿՀ)։ Համեմատաբար բարձր կենսամակարդակի պահպանման նպատակով գրագետ կերպով գումար կուտակել ծերության համար՝ այն ներդնելով միջազգային ակտիվներում՝ սա է երկրում գործող կուտակային կենսաթոշակային համակարգի նպատակը։

EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
 Շաբաթ, 15 Հունիսի 2024, 13:26

Արմինֆո.EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով: Համերգը կայանալու է հուլիսի 7-ին Բորիս Պայչաձեյի անվան «Դինամո» մարզադաշտում։

Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց
 Ուրբաթ, 14 Հունիսի 2024, 14:01

Արմինֆո.44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր։ Ապագա աստղաֆիզիկոսը կիսատ թողնելով ուսումը, Միացյալ Նահանգներից  վերադարձել էր Հայաստան...

 Ուրբաթ, 14 Հունիսի 2024, 11:36

Արմինֆո.

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2024, 17:34

Արմինֆո.Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամներն այցելեցին OVIO-ի՝ տարածաշրջանում եզակի և խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։

Հասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածով
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2024, 16:10

Արմինֆո. EasyPay ընկերության ու Ֆորա-Բանկի համագործակցության շնորհիվ հնարավոր են 0% միջնորդավճարով ակնթարթային փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան։ Փոխանցումները հնարավոր է կատարել «ФОРА-БАНК» հավելվածից easywallet հաշվին՝ մուտքագրելով ստացողի հեռախոսահամարը։

C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2024, 15:03

Արմինֆո.Կոնվերս Բանկի C360 բանկային ծառայությունների փաթեթները հասանելի են Converse Mobile-ում: Այսուհետ մուտք գործելով հավելված` օգտատերերը հնարավորություն կստանան բաժանորդագրվել Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին և օգտվել մի քանի բանկային ծառայություններից միասնական` ավելի ցածր սակագնով:

idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2024, 13:33

Արմինֆո.IDBank-ը հայտարարում է հաճախորդների հավատարմության համակարգում նոր գործիքի՝ idcoin-ի մասին։ Բանկից տեղեկացնում են, որ հաճախորդներն այսուհետ ունեն հնարավորություն կուտակելու հավատարմության նոր միավորներ, որոնք կարտացոլվեն ինչպես Idram&IDBank հավելվածում, այնպես էլ գործընկեր idplus լոյալության հարթակում։

«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2024, 13:30

Արմինֆո.Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում կազմակերպվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ:

Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024, 18:45

Արմինֆո.2020թ. հունիսին է մեկնարկել Իդրամ և IDBank ընկերությունների համատեղ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» բացառիկ նախաձեռնությունը, որն անցած տարիների ընթացքում մեր երկրի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել՝ լինի դա առողջապահական թե սոցիալական, բնապահպանական թե կրթական ոլորտներում։

Արտ. փոխարժեքները
31.10.2024
RUB3.990.00
USD387.620.57
EUR421.191.82
GBP503.291.21
CAD278.400.37
JPY25.400.09
CNY54.450.10
CHF447.491.12