Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության կինոլոգիական կենտրոնը և Ուզբեկստանի մաքսային մարմինների կինոլոգիական ստորաբաժանումը ստորագրել են <Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Ուզբեկստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը կից մաքսային կոմիտեի միջև կինոլոգիական ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության մասին> հուշագիր։ |
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կաջակցի ճանապարհային երթևեկության անվտանգության և թվայնացման ծրագրի նախապատրաստման հարցում։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն տվեց ԵՆԲ-ի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համապատասխան համաձայնագրի ստորագրմանը։ |
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Իրաքյան Քրդստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, Հայաստանից Իրաք, այդ թվում՝ Իրաքյան Քրդստան արտահանմանը աջակցելու հարցերը Էրբիլում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը և Իրաքյան Քրդստանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Սափին Դիզային։ |
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այսօր ընդունել է «KGHM» լեհական պետական հանքարդյունաբերական ընկերության տնօրեն Ռեմիգիուշ Պաշկևիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ։ |
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը սեպտեմբերի 9-ի նիստում փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում և ԵԱՏՄ մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա կարանտինային արտադրանքի ցանկում: Այդ մասին հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, առաջին փաստաթղթի փոփոխություններով բացառվում են լոլիկի, պղպեղի եւ սմբուկի թարմ կամ պաղեցրած պտուղներին պեպինո մոզաիկ վիրուսի (Pepino mosaic virus) բացակայության վերաբերյալ պահանջները: Պահպանվում են հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները' ընկալունակ մշակաբույսերի սերմերում և տնկանյութերում PepMV վիրուսի բացակայության վերաբերյալ: ԵՏՀ Խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ է տալիս նվազեցնել տնտեսական գործունեության մասնակիցների վարչական բեռը, բարելավել նշված բանջարեղենի արտադրության և առևտրի պայմանները: |
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհուրդը և ռազմավարական անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը։ |
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի հիմնական խնդիրը ոչ միայն նոր ուսումնական ներուժի ձևավորումն է, այլև արդեն առկա մոտիվացիան, աջակցող միջավայրը և տեխնոլոգիաների կիրառումը արդյունավետ ուսուցման ու չափելի հմտությունների վերածելը։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ <Չիրացված կրթական ներուժ. ինչ է ցույց տալիս PISA-ի գնահատականը Հայաստանի համար> թեմայով հետազոտության մեջ։ |
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
|
Visa Visitor Dynamics-ի հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն (NYSE: V) սեպտեմբերի 9-ին ներկայացրել է Հայաստանի համար իրականացված «Visa Visitor Dynamics» հետազոտության արդյունքները, որոնցում վերլուծվում են ճանապարհորդների վարքագծի և նրանց ծախսերի կառուցվածքի փոփոխությունները։ Արդյունքները ներկայացվել են Երևանում կայացած միջոցառման ընթացքում, որին մասնակցել են պետական հատվածի, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին նշվում է Visa-ի հաղորդագրությունում։ |