Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,
|
Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի ղեկավար Անետա Բաբայանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը, ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։
|
Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակում գործարկվել է MyInvest Academy-ն՝ նախատեսված ներդրումների ոլորտ մուտք գործել ցանկացողների համար։ Սա առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին, որը հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում և անվճար է: Academy-ն հնարավորություն է տալիս սովորել ներդրումների մասին զրոյից՝ քայլ առ քայլ ծանոթանալով հիմնական հասկացություններին և խորացնելով գիտելիքները յուրաքանչյուր թեմայով` պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր, ներդրումային ֆոնդեր, ոսկի, նավթ և այլն։
|
Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,
Արմինֆո. Տնտեսական ներուժի նվազմամբ հղի կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարումը շարունակվում է։ Նման եզրակացության են հանգել "Լույս" հիմնադրամի փորձագետները՝ վերլուծելով Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումն առաջին կիսամյակում։
|
Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հուլիսի 29-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքի պատվիրակությանը, որի կազմում էին Շանհայի քաղաքապետարանի Պուդոն նոր շրջանի, Շանհայի Ազատ առևտրի գոտու, ներդրումային, տնտեսական զարգացման և կառավարման ստորաբաժանումների ղեկավարներ։
|
Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ինչքան է դեռ լռելու ՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկի» տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության մասին: Նման հարց է հնչեցրել ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը:
|
Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,
Արմինֆո. Աշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
|
Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,
Արմինֆո. Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել Հայկական ԱԷԿ-ի դեմ: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
|
Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
|
Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,
Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է բարելավել ուղևորափոխադրումների որակը՝ իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ։ 2025 թ․ ամռանը մի շարք կայարաններում և կանգառային հարթակներում իրականացվել են արդիականացման աշխատանքներ։
|
Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ինչպիսի՞ն կլինի Հայաստանում խելացի և նորարար գյուղատնտեսությունը մոտ ապագայում։ Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ իրականացվող Sevan AgriTech Summit-ում նորարարությունը հանդիպում է գյուղատնտեսության ներկա փորձին՝ ձևավորելով համատեղ լուծումներ ապագայի համար։ Գյուղոլորտի զարգացմամբ հետաքրքված ստարտափերների հետ այս հարթակում քննարկվել են ոլորտի կարևորագույն մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունից մինչև ֆերմերների երիտասարդացում, և մատնանշվել են լուծման հնարավոր ուղիներ։
|
Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,
Արմինֆո. Տոն, ժպիտներ, ժամանցային և ազգային միջոցառումներ․ Երևանի սրտում անցկացված Հայկական ազգային փառատոնն իրականացվում է երկրորդ տարին, բայց արդեն սիրված ու սպասված միջոցառում է։
|
Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հունիսին արձանագրվել է ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2025թ. առաջին կիսամյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 28 տոկոսով ՝ մինչեւ 105.3 մլրդ դրամ (274 մլն դոլար) ։ Այդ գումարից 93% - ը կամ 97.9 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 30% աճով։ Այդ մասին են վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, մեկ տարի առաջ բանկային համակարգի հարկային հատկացումները պետական գանձարան 11,4 տոկոսով անկում են ապրել, ընդ որում, ուղղակի հարկերի գծով դիտվել է 13 տոկոս անկում ։
|
Շաբաթ, 26 Հուլիսի 2025,
Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա" ընկերությունը հաղորդում է "Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս" գազատարի վերանորոգման-վերականգնման աշխատանքներից հետո Վրաստանից Հայաստան գազամատակարարումը վերսկսելու մասին:
|
Շաբաթ, 26 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2025 թվականի առաջին կիսամյակում պետական գանձարան է ուղղել 20.4 մլրդ դրամ, ինչը 5.2% - ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարից 8.9 մլրդ դրամը վճարվել է ԱԱՀ գծով, 3.6 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.8 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
|
Շաբաթ, 26 Հուլիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկը և Ամերիաբանկը, որոնք պետական գանձարան են վճարել, համապատասխանաբար, 28 մլրդ դրամ և 21.4 մլրդ դրամ։ Ընդ որում, Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է բյուջեի հատկացումները 4,8 անգամ, իսկ Ամերիաբանկը՝ 22,3 տոկոսով, ինչը թույլ է տվել առաջինին 21-րդ հորիզոնականից բարձրանալ 4-րդ, իսկ երկրորդին՝ 6-րդից 5-րդ: Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։
|
Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ անցկացվող Sevan Agritech Summit-ի շրջանակում Ակբա Ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացման, թվայնացման և աջակցման հնարավորությունները՝ շեշտադրելով նաև, թե ինչպես է հնարավոր գյուղատնտեսությունը դարձնել գրավիչ ոլորտ երիտասարդների համար։
|
Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,
Արմինֆո. Երևանում այս օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին +38 աստիճան է․ ամեն քայլափոխի կարելի է լսել «ինչ շոգ է», «ո՞նց հովանանք, ո՞ւր կարելի է գնալ» ու նմանատիպ արտահայտություններ։
|
Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն զգալիոորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների շաբաթական թրենդը 73% անկումից ծավալվել է դեպի 2 անգամ աճ։
|