Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո.ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. ԱրարատԲանկի աջակցությամբ առաջիկա հանգստյան օրերին՝ հուլիսի 19-ին և 20-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) տեղի է ունենալու Հայկական ազգային փառատոնը։
Արդեն երկրորդ անգամ անցկացվող Հայկական ազգային փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, խոսել հայկական արմատների և արվեստի մասին։ Որպես միջոցառման թեմա ընտրված են հայոց արքայատոհմերը։ Այցելուները կծանոթանան հայոց պատմության առանձին դրվագներին,
արքայատոհմերի ժամանակաշրջանների առանձնահատկություններին։
Փառատոնի շրջանակներում ԱրարատԲանկն ունենալու է առանձին տաղավար, որտեղ ցուցադրվելու է բանկի ֆինանսավորմամբ ստեղծված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը։ Փաստավավերագրական
եռաշարքը ցուցադրվելու է հարմարավետ և համապատասխան նստատեղերով կահավորված տաղավարում,
հուլիսի 19-ին՝ ժամը 20։00-23։00-ը, իսկ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-19։00-ը, մուտքն ազատ է։
Միջոցառման շրջանակում այցելուներին սպասվում է նաև․
Ժամանակակից արվեստի ցուցադրություն,
Գորգերի լվացման արարողություն՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ,
Տարազների Fashion Show՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ,
Համերգային շոու ծրագիր,
Հայկական խոհանոցի ներկայացում՝ ավանդական համերով և նոր մոտեցումներով,
Հայ արտադրողների տաղավարներ:
Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև վարպետաց դասեր․
Որդան կարմիրի պատրաստում,
Ասեղնագործության տեխնիկա,
Ժանյակագործության արվեստ,
Խաչքարագործություն,
Թղթի վերամշակում և ստեղծագործ մոտեցումներ:
ԱրարատԲանկը, Հայկական ազգային փառատոնի ֆինանսական գործընկերն է՝ կարևորելով մշակութային
ժառանգության պահպանումը և փոխանցումը նոր սերնդին։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս տարի ևս հյուրընկալել է Իսպանիայի Թագավորության ավիացիոն անվտանգության գործակալության բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում էին Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների և ավիացիոն անվտանգության տնօրեն Կառլոս Գարսիան և Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների սերտիֆիկացման անվտանգության հսկողության բաժնի ղեկավար Իրայա Իրազաբալը:
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ:
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) "Աէրոֆլոտ" ավիաընկերությանը եւ նրա "Ռոսիա" դուստր ընկերությանը թույլատրել է ամենօրյա չվերթներ իրականացնել դեպի Գյումրի: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այդ մասին ասվում է «Ռոսավիացիա»-ի հրամանում։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հուլիսի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բուլղարիայի Հանրապետություն՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկմանն ու դրանց հետագա զարգացմանն ուղղված բանակցությունների նպատակով։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունն ավելի քան 575 մլն դրամ կհատկացնի երեւանի կոյուղու համակարգի արդիականացման ծրագրի իրականացմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։
Մեսրոպ Մեսրոպյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 3,37 մլրդ դրամ կուղղի դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակմանը։ Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը 1,568 մլրդ դրամ կհատկացնի արդիական 16 անհետաձգելի միջոցառումների իրականացման համար: Այս մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. «ԱՄԻՕ Բանկը» կազատվի մաքսատուրքի վճարումներից սարքավորումների, համալրող մասերի և հումքի ներմուծման դեպքում: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 17-ի նիստում։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանում հեղուկ գազի գինը 40 տոկոսով բարձրացել է այն բանից հետո, երբ Վրաստանը կասեցրել է Ռուսաստանից Հայաստան նավթի տարանցումը, ապատեղեկատվություն է և "ծառայում է հանրությանը մոլորեցնելու, գերատեսչությունը վարկաբեկելու և այդ հարցը քաղաքական խնդիր դարձնելու փորձին": Ըստ "Գրուզիա օնլայն"-ի՝ այդ մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո.Tech Week ամենամյա միջոցառումն այս տարի կազմակերպվել էր Վանաձորում․ տեխնոլոգիական մայրաքաղաքը հուլիսի 4-6-ը Վանաձորն էր՝ լի հյուրերով, ոլորտի փորձագետներով ու պարզապես հետաքրքրված մարդկանցով։ Այս տարի միջոցառման գործընկերն ու կարևոր մասնակիցն էր Իդրամը։ Tech Week-ի հյուրերի մեջ մեծամասնությունն, իհարկե, երիտասարդներն էին, որոնք էլ մեծ ոգևորությամբ մասնակցեցին թե՛ Իդրամի կազմակերպած աշխատարանին, թե՛ ունկնդրեցին Իդրամի խոսնակի ելույթը։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո.Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտերկրում ռոումինգ ծառայություններից օգտվող Ucom-ի բաժանորդների թիվն աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ինտերնետի օգտագործման ծավալների աճը նույն ժամանակահատվածի համար 45% է:
|
Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025,
|
Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ամփոփելով 2025թ․ առաջին կիսամյակը` Արդշինբանկը կրկին հրապարակում է կայուն և ուժեղ ֆինանսական ցուցանիշներ՝ վերահաստատելով իր դիրքը որպես երկրի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը։
|
Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025,
Արմինֆո. Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն: Այդ մասին ասվում է Մրցակցության պաշտպանության հանձնաաժողովի հաղորդագրությունում:
|
Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։
|
Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ռուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|