ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025,

Արմինֆո Հուլիսի 3-ից 6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար։ Այդ մասին   հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարևոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները։ Նման կարծիք է հայտնել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Աֆրիկայում Binance տարածաշրջանային շուկաների ղեկավար Կիրիլ Խոմյակովը՝ Երեւանում Binance meet up մասնագիտացված միջոցառման ժամանակ:

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025,

Արմինֆո2025 թվականի հուլիսի 1-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի այս տարվա 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը՝ հետևյալ պայմաններով․

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025,

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել։ Եվրոյով գործարքներ արդեն մեկ ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը ծավալվել է 5,3 անգամ աճից դեպի 48 տոկոս անկում, իսկ դոլարային գործարքները, ընդհակառակը, աճել են 3,5 անգամ (մեկ շաբաթ առաջվա 41 տոկոս անկման դիմաց) ։ Արդյունքում՝ դոլարային գործարքները կրկին սկսել են գերակշռել ռուբլով գործարքների նկատմամբ՝ 3,2 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակ էր.  Ռուբլով գործարքները 2 անգամ գերազանցում էին դոլարային գործարքներին։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025,

ԱրմինֆոԱրմՍվիսԲանկի հաճախորդներին այժմ հասանելի է միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի ևս նոր քարտ՝ World Mastercard, որը տրամադրում է բացառիկ հնարավորություններ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025,

Արմինֆո. Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականի մայիսի դրությամբ աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը կազմել է 790 հազար։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
 Ուրբաթ, 4 Հուլիսի 2025,

Արմինֆո Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը:

 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո.

Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին:

Հայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2025թ. հունիսին, 2024թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 3.9% գնաճ (մեկ տարի առաջվա 0.8% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների թանկացմամբ:

Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո. 3 տարվա քրտնաջան աշխատանքից հետո Միջազգային գործարար կապերին աջակցման խորհուրդը (CIBRS-Council of the International Business Relations Support) վերջապես հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին, որը կաջակցի հայ արտադրողներին ԱՄՆ-ի և Կիպրոսի շուկաներ արտահանման համար: Այդ մասին հուլիսի 3-ին հայտարարել է CIBRS-ի ղեկավար Մարիամ Մանուկյանը՝ խորհրդի ծրագրերին եւ գործունեությանը նվիրված միջոցառման հարթակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան պետական հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության վարկային գործառնությունների բաժնի ղեկավար Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի խորհրդարանը "կանաչ լույս է վառել" ՀԷՑ-ի ազգայնացման համար
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովը հուլիսի 3-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության հեղինակած "Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին" և "Էներգետիկայի մասին" օրենքներում փոփոխությունների նախագծին, որով հիմք է դրվում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացման համար: Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 65 պատգամավոր, դեմ՝ 27-ը:

Փաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին: Այդ մասին հուլիսի 3-ին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցում։

 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո.

Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո Կառավարությունն այսօրվա նիստում  ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքման գործընթացը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։  Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն (https://www.youtube.com/live/N73Ho9ApFIs)։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։

Հայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո Կառավարությունը հուլիսի 3-ի նիստում հավանություն է տվել 2025 թ. մայիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Հայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում:

Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը
 Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Վերջին 7 օրերի ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ տարածք է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 62 բեռնատար։  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Արտ. փոխարժեքները
04.03.2026
RUB4.85-0.01
USD377.860.87
EUR439.562.59
GBP505.504.71
CAD276.401.43
JPY24.020.13
CNY54.780.19
CHF483.754.85