ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38 060-ով կամ 5.1%-ով:

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո."Viva Armenia" ՓԲԸ-ն (Viva ապրանքանիշ) մտադիր է ձեռք բերել "GNC-ALFA" ՓԲԸ-ի (OVIO ապրանքանիշ, նախկինում ՝ "Ռոստելեկոմ") բաժնետոմսերի 100% - ը։ Համապատասխան տեղեկատվությունը զետեղված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պաշտոնական կայքում:

CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty  մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց։

ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկը մեկնարկում է նոր ակցիա, որի շրջանակներում մինչև ս․թ․ հոկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է SWIFT համակարգով մինչև 20,000 եվրո գումարով փոխանցումների հատուկ սակագին՝ 7000 ՀՀ դրամ: Բանկն ունի թղթակցային հաշիվների լայն ցանց՝ հաճախորդներին առաջարկելով մրցունակ միջնորդավճարներ, այդ թվում եվրո արժույթով փոխանցումների համար։

 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.

Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվել է Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։

Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, նորաբաց կենտրոնում կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող լուսային ու ջեռուցման համակարգեր, դիզայներական հեռուստացույց, վարագույրների ու դռների հեռավար կառավարվող մեխանիզմներ, ինչպես նաև բաժանորդագրվել այս ամենի լիարժեք աշխատանքն ապահովող Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետ փաթեթներին։

Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո. Ազգային ժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ սկսվել է օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկումը, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է: Փաթեթը, որը ներառում է "Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին" և "Էներգետիկայի մասին" օրենքներում փոփոխություններ, մշակել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը:

Հայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին:

ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո. ԱրմՍվիսԲանկը պաշտոնապես հրապարակել է իր առաջին Կլիմայական անցումային պլանը՝ ներկայացնելով Բանկի կլիմայական փոփոխություններին արձագանքելու առաջին համալիր ռազմավարական փաստաթուղթը, որը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին և ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությանը։

Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Կոնվերս Բանկի ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը որպես խոսնակ մասնակցել է Փողերի լվացման դեմ պայքարի և համապատասխանության 16-րդ միջազգային համաժողովին, որը կայացել է 2025 թվականի հունիսի 10-ին Բրատիսլավայում, Սլովակիա։

2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից` 1 տրլն 346.6 մլրդ դրամից, ավելի է 9.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 1 տրլն 349.8 մլրդ դրամից, ավելի է 6.2 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Այդ մասին հաղորդում է գերատեսչության ղեկավար Էդուարդ Հակոբյանը՝ սոցցանցի իր էջում ։

Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո. Սպառողներին մատակարարվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ: Հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագները:

Հետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան 3,9%-ով
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի հեռահաղորդակցության  շուկան աճել է 25% - ով՝ 2024թ. արդյունքներով հասնելով 154,5 մլրդ դրամի, իսկ օպերատորների հասույթի հիմնական աղբյուրներն են բջջային կապն ու ֆիքսված ինտերնետի ծառայությունները:

Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման մասին ևս երկու քաղաքներում՝ Աբովյանում և Էջմիածնում։ Այժմ, Ucom-ի 5G ամենալայն ցանցը հասանելի է 38 քաղաքներում, 19 բնակավայրում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշենի, Բավրայի և Ագարակի սահմանային անցակետերում։

Հայաստանում տրանսպորտային "նապաստակներին" կտուգանեն
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.Հայաստանում տրանսպորտի ուղեվարձը չվճարած անձանց կտուգանեն։ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում քննարկում է "Ավտոմոբիլային տրանսպորտի մասին" օրենքում և հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխությունները:

ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերը
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.Տրանսպորտի առանձին տեսակներով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման, ինչպես նաև ուղևորների և բեռների փոխադրումների ծավալների ավելացման գործում ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագրեր: ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Տրանսպորտի մասին"  օրենքում կատարված փոփոխությունները:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ֆաբրիցիո Զարկոնեն:

ՀՀ նախագահ. Հայաստանը ստիպված է ռեսուրսներ ուղղել իր պետական պարտքի սպասարկմանը՝ հումանիտար կարիքները ֆինանսավորելու փոխարեն
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։ Ինչպես հաղորդում է  ՀՀ նախագահի աշխատակազմը, Վահագն Խաչատուրյանն իր ելույթում ասել է.

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսպանիայի կառավարությանը այս կարևոր միջազգային միջոցառումն անցկացնելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհը բախվում է աննախադեպ դժվարությունների, առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը, դրսևորել համերաշխություն և ամուր քաղաքական կամք՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործման ուղղությամբ:

Տասը տարի առաջ, հիմնվելով Մոնտերեյում և Դոհայում ձեռք բերված հանձնառությունների վրա, մենք ընդունեցինք հավակնոտ և համապարփակ փաստաթղթի` Ադիս-Աբեբայի Գործողությունների օրակարգը, որը ձևավորում էր գլոբալ ֆինանսական համակարգի վերափոխման ուղենիշերն ու գործիքները՝ «ոչ ոքի չմոռանալու» սկզբունքով։ Սակայն, նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ, այսօր էլ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։

Վերջին տարիներին ի հայտ եկած գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են՝ COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխության աճող ազդեցությունը, աշխարհաքաղաքական լարվածության սրումը, հակամարտությունների ավելացումը, լուրջ բացեր բացահայտեցին Ադիս-Աբեբայի Գործողությունների օրակարգում՝ պահանջելով անհապաղ քայլեր՝ միջազգային ֆինանսական համակարգի շարունակական բարեփոխման և նոր իրողություններին հարմարվելու ուղղությամբ։ Զարգացմանն ուղղված պաշտոնական աջակցության նվազումը կործանարար հետևանքներ է ունեցել զարգացող երկրների համար՝ վտանգելով նրանց ձեռք բերած առաջընթացը։

Գլոբալ զարգացման օրակարգում ի հայտ եկած մտահոգիչ միտումները հատկապես ուժեղ հարված են հասցնում հատուկ կարգավիճակ ունեցող երկրներին՝ ամենաքիչ զարգացած երկրներին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին, որոնց համակարգային խոցելիությունները խոչընդոտում են Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

Դժվարություններ են ունենում նաև միջին եկամուտ ունեցող երկրները, որոնք հաճախ հայտնվում են այդպես կոչված «միջին եկամտի թակարդում»՝ գործող միջազգային ֆինանսական համակարգի թերությունների հետևանքով։

Թույլ տվեք օրինակ բերել իմ երկիրը՝ Հայաստանը։ Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին։ Միևնույն ժամանակ, այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների. Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանված 115,000 փախստականների հոսք, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 4 տոկոսը, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին և արժեքային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը հարկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը՝ ի հաշիվ հումանիտար, կլիմայի փոփոխությունների մեղմացման և կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։

Այս համատեքստում մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են նպատակային և գործուն քայլեր՝ հաղթահարելու գոյություն ունեցող անհավասարությունները և միջազգային ֆինանսական համակարգի բացերը։ Հայաստանը վճռականորեն պաշտպանում է ՀՆԱ-ից դուրս լրացուցիչ չափորոշիչների ներմուծումը, նշանային ֆինանսավորումից կախվածության նվազեցումը և ՄԱԿ-ի Զարգացման համակարգի կարողությունների հզորացումը՝ խոցելի իրավիճակում գտնվող երկրների և մարդկանց կարիքներին ժամանակին ու արդյունավետ արձագանքելու համար։

Միջազգային հանրության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, լավ կառավարման խթանմանը, թափանցիկության ապահովմանը և օրենքի գերակայության պահպանմանը, կարևոր է հատուկ կարգավիճակ ունեցող և միջին եկամուտ ունեցող երկրներին կայուն զարգացման ուղի վերադարձնելու համար։ Անհրաժեշտ է ապահովել հավասար և արդար մուտք դեպի նոր տեխնոլոգիաներ, հաղթահարել թվային մեկուսացումը և մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման խնդիրները լուծելու համար։ Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հաջորդ տարվա նախագահող` Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման բացերը լրացնելու համար։

Հայաստանը ողջունում է Եզրափակիչ փաստաթղթի շուրջ ձեւավորված կոնսենսուսը, որը վկայում է բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ համագործակցելու, խոստումները և հանձնառությունները իրական գործողությունների վերածելու և իրական փոփոխություններ ապահովելու համար։

Մենք հուսով ենք, որ «Սևիլյայի համաձայնագիրը» (Compromiso de Sevilla) իր հեռանկարային հանձնառություններով նոր թափ կհաղորդի միջազգային հանրության ջանքերին՝ բարեփոխելու միջազգային ֆինանսական համակարգը, բարձրացնելու դրա դիմակայունությունն ու արդյունավետությունը և ֆինանսական ռեսուրսներն առավել մատչելի ու հասանելի դարձնելու առավել խոցելի խմբերի համար։
Մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ քննարկումներ»:

Կառավարությունը գնում է "Հայաստանի էլեկտրացանցերի" խլման՝ խախտելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքները. իրավագետ
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո Այսօր Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նստաշրջան, որի ընթացքում պատրաստվում են կյանքի կոչել ՀԷՑ-ի խլման հակաիրավական նախագիծը: Նման կարծիք է հայտնել սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը։

Հայաստանի նախագահն Իսպանիայում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո  Իսպանիայի Սևիլիա քաղաքում ՄԱԿ Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Արտ. փոխարժեքները
04.03.2026
RUB4.85-0.01
USD377.860.87
EUR439.562.59
GBP505.504.71
CAD276.401.43
JPY24.020.13
CNY54.780.19
CHF483.754.85