Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
 Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Սեպտեմբերի 5-ից 7-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում հինգերորդ անգամ անցկացվեց տարածաշրջանում ամենամեծ անշարժ գույքի և շինարարության ցուցահանդեսը՝ «Տուն Էքսպո 2025»-ը: Ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 150 ընկերություն տնտեսության տարբեր ոլորտներից՝ այդ թվում շինարարության, անշարժ գույքի, բանկային գործի, ճարտարապետության և դիզայնի, ինչպես նաև արևային էներգետիկայի ոլորտներից։

Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
 Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն շարունակում է ընդլայնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը Հայաստանում՝ նպատակ ունենալով հաճախորդներին ապահովել առավել հասանելի և հարմարավետ սպասարկմամբ։ Ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոնն իր դռներն է բացել Մեգամոլ առևտրի կենտրոնում (հասցե՝ Գայի պողոտա 16): Կենտրոնը բաց է ամեն օր՝ 10:00-22:00-ն։

Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
 Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Համաշխարհային բանկի (ՀԲ) հանդեպ Հայաստանի արտաքին պարտքը 2025թ. առաջին կիսամյակում աճել է 1,3%-ով (մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի 2,7% անկման դիմաց), ընդ որում, տարեկան կտրվածքով աճն արագացել է 2,3% - ից մինչև 4,6%՝ գերազանցելով 1,7 մլրդ դոլարը։ Այդ մասին են վկայում ՀՀ  վիճակագրական կոմիտեի տվյալները։

Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
 Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Ռուսաստանահայ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել հայ հասարակությանը Հայաստանի ԱԱԾ մեկուսարանից, որտեղ նա պահվում է երրորդ ամիսը:

Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Ակբա Լիզինգը Հայաստանում JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչ Roel Automotive Group-ի հետ համատեղ, TOON EXPO YEREVAN 2025-ի տաղավարում առաջարկում է մեքենա գնելու բացառիկ հնարավորություններ:

Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 557.6 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 6,5%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, միայն հուլիս ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 23%-ով՝ մինչև 862.5 մլն կվտ/ժամ:

Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի մետալուրգիական Ճյուղը 2025թ. հունվար-հուլիսին տարեկան դինամիկան ծավալել է 7% աճից դեպի 7% անկում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները,  դա պայմանավորված է եղել գերիշխող արտադրության՝ պղնձի խտանյութի, ինչպես նաև մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի ծավալների անկմամբ։

Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերության հատվածում արտադրության ծավալները 2025թ. հունվար-հուլիսին կրճատվել են տարեկան 9,8%-ով (մեկ տարի առաջվա 15,7% աճի դիմաց)՝ կազմելով 1,5 տրիլիոն դրամ (3.8 մլրդ դոլար)։ Սակայն, միայն հուլիսին արդյունաբերության հատվածում արձանագրվել է 7,4 տոկոս աճ՝ մինչեւ 244 մլրդ դրամ (635,3 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Երբ անցյալ տարի ակտիվացավ Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման շուրջ քննարկումը, ռուսական բիզնեսն սկսեց զգուշավորությամբ վերաբերվել Հայաստանի հետ առևտրային կապերի կառուցմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  "Թրամփի ճանապարհի" շինարարությունը (TRIPP - Թրամփի խաղաղության եւ բարգավաճման միջազգային երթուղի) կնպաստի Եվրասիայի ընդհանուր տրանսպորտային կարկասի ձեւավորմանը: Նման կարծիք է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում, պատասխանելով  այն հարցին, թե արդյոք այդ երթուղին կանդրադառնա Ռուսաստանի շահերի վրա։

Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի հետ արտաքին առևտրի առաջատար 5 երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան, որոնց ընդհանուր ծավալը 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 7.4 մլրդ դոլար (ընդհանուր շրջանառության 65% - ը)։ Դրանցից չորսը տարեկան կտրվածքով կրճատել են ծավալները. Ռուսաստանը՝ 52,1%-ով, Չինաստանը՝ 12,5%-ով, ԱՄԷ-ն՝ 67,9%-ով, Գերմանիան՝ 4,2%-ով, մինչդեռ, մեկ տարի առաջ ՌԴ-ն, ԱՄԷ-ն և Չինաստանը զգալի աճ են ցույց տվել, իսկ Գերմանիան այն ժամանակ ավելի ցայտուն անկման մեջ էր: Ընդ որում, Իրանին հաջողվել է բարելավել տարեկան դինամիկան՝ 2 տոկոս անկումից մինչեւ 6,3 տոկոս աճ։ Դատելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից՝ Հայաստանի հետ ՌԴ-ի և ԱՄԷ-ի արտաքին առևտրի ծավալների զգալի նվազումը պայմանավորված է ադամանդների և ոսկու վերաարտահանման և վերաներմուծման գործոնի վերացմամբ։

Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով մանրամասներից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Վլադիվոստոկում 10-րդ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում "ՌԻԱ Նովոստի" –ի հետ հարցազրույցում:

Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ճապոնական կողմից կազմակերպված պաշտոնական ճաշին։

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ։ Եվրոյով գործարքներ արդեն երեք ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը  76,2% անկումից  հասել է 8,6 անգամ զգալի աճի, իսկ ռուբլով գործարքների անկումը դանդաղել է 34,2% - ից մինչև 24% ։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալին կրկին վերականգնել ռուբլով գործարքների նկատմամբ գերակայությունը, բայց՝ ընդամենը 1,4 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակ էր՝ ռուբլով գործարքները 8,2 անգամ գերազանցում էին դոլարային գործարքներին։

Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Սկզբում, երբ քննարկվում էր Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը, նպատակ էր դրվում այդ տնտեսական կառույցի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասցնել ընդամենը 1 մլրդ դոլարի, մինչդեռմ այսօր այդ ցուցանիշը գերազանցում է 16 մլրդ դոլարը, եւ դա սահմանը չէ ։ Այդ մասին հայտարարել է ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանը՝ Երևանում կայացած "Հայաստան - ԵԱՏՄ. Միասին առաջ" համաաաժողովի հարթակներում անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքներին և տնտեսական նոր մարտահրավերներին։

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99