Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ը 2025 թվականին կստանա 2024 թվականին չստացված 1 մլրդ 35 մլն դրամ վարկային միջոցները։ Այսպիսով, ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի իրականացման համար բյուջետային վարկն ընթացիկ տարում կկազմի 13,5 մլրդ դրամից մի փոքր ավելի: Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 4-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. 2025թ. օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.6% գնաճ (մեկ տարի առաջվա 1.3% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների թանկացմամբ: 2025թ. 8 ամիսների ընթացքում գնաճը ձևավորվել է 0,8% մակարդակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1,2% գնանկման դիմաց), ինչը նաև ծառայությունների թանկացման արդյունք է՝ պարենային և ոչ պարենային ապրանքների աննշան էժանացման պայմաններում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ միայն ս. թ. օգոստոսին արձանագրվել է 0.2% գնաճ (նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճային ցուցանիշի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի գների անփոփոխությամբ ' ոչ պարենային ապրանքների և ծառայությունների, համապատասխանաբար, 0.4% և 0.3% թանկացումներով: Երևանում օգոստոսին սպառողական գներն աճել են 0,2%-ով ՝ 2024թ. օգոստոսի 0,1% անկման դիմաց:
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Ներդրումային ծրագրերի (այդ թվում ՝ բարեգործական, սոցիալական, պետություն-մասնավոր գործընկերության) իրականացման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը/արոտավայրերը հանձնվելու են երկարաժամկետ վարձակալության: Համապատասխան օրինագիծը հավանության է արժանացել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. AraratMobile հավելվածում արդեն հասանելի են ArcaPay համակարգով բանկից բանկ հեռախոսահամարով փոխանցումները՝ ընդլայնելով թվային ծառայությունների շրջանակը։
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազան հասանելի կդառնա, որպեսզի անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելիս հնարավոր լինի տեղեկատվություն ստանալ առցանց ռեժիմով: "Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին" եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում:
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Արդշինբանկն անցկացնում է «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկություն ս․թ․ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը Բանկից հիփոթեքային վարկ ստացած հաճախորդների համար, որը տարածվում է ինչպես առաջնային կամ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու, այնպես էլ առանձնատուն կառուցելու նպատակով տրամադրված վարկերի վրա։ Խաղարկությանը կմասնակցեն նաև նույն ժամանակահատվածում վերանորոգման պարզեցված վարկ ստացած հաճախորդները։ Մրցանակային ֆոնդը կազմում է 35 մլն ՀՀ դրամ, որը կբաշխվի 21 հաղթողների միջև։
|
Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանում տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 10-12-ը, և խոստանում է դառնալ ամենամասշտաբայինը ողջ պատմության ընթացքում: Կազմակերպիչներն ակնկալում են ընդունել ավելի քան 40 000 այցելու և մասնակից՝ 20 երկրներից, որոնց թվում են ավելի քան 100 գլոբալ տեխնոլոգիական առաջնորդներ և 250 ընկերություններ ցուցահանդեսային գոտում:
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում քննարկվել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը:
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին ընդունել է "Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը վերացնելու եւ հարկերից խուսափելը եւ հարկերի շրջանցումը կանխելու մասին" կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը:
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է հստակեցնել "Գնումների մասին" օրենքի որոշ դրույթներ, ինչը թույլ կտա ստեղծել ավելի հստակ եւ միանշանակ կանոններ, որոնք կբացառեն տարբեր մեկնաբանությունները: Փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ՝ համապատասխան օրինագիծը ներկայացնելով սեպտեմբերի 2-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման:
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանում ռիելթորները պետք է գրանցվեն եւ որակավորման վկայականներ ստանան։ Բացի այդ, կստեղծվի առցանց հարթակ՝ անշարժ գույքի վաճառքի մասին բոլոր հայտարարությունները ստուգելու համար։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով "Ռիելթորական գործունեության մասին" եւ դրան հարակից օրենքների օրենսդրական փաթեթը։
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Սեպտեմբերի 1-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Expo 2025 Osaka համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավար է այցելել շուրջ 1 մլն մարդ։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ ցուցահանդեսը բացվել է 2024 թվականի ապրիլի 13-ին և կշարունակվի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 13-ը:
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. "Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին" օրինագիծը սեպտեմբերի 2-ին ստացել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը:
|
Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանը ներդրել է ՏՀԶԿ Հարկային նպատակներով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտը, որի շրջանակում ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին։
|
Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025,
|
Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Մասնագիտությամբ մանկավարժ Աստղիկ Ղազարյանը չորս տարի առաջ իր հարազատ Մարմարիկ գյուղում հիմնել է «Մանանա» հյուրատունը, որտեղ այցելում են գյուղական պարզությունն ու ջերմությունը գնահատողները։ Այստեղ հյուրերը ջերմ հանգստից բացի կարող են ծանոթանալ նաև հին հայկական արհեստներին՝ գորգագործություն, թաղիքագործություն ու տիկնիկագործություն, ինչպես նաև մասնակցել քայլարշավերի ու համտեսել տնական բազմատեսակ ուտեստներ։
|