Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, եւ խորանում է արտաքին առևտրի անկումը
 Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մայիսին դանդաղել է մինչև տարեկան  5,7%  (2024թ. նույն ժամանակահատվածի 11,2%-ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի շարժիչ ուժ հանդիսացող արդյունաբերության հատվածը ներկայիս երկնիշ անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։

Հայաստանի դեսպանություն. Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբիից դեպի Երևան չվերթները
 Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025,

Արմինֆո Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանություը հաղորդում է, որ, տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված, Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները դեպի Երևան:

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքները
 Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025,

Արմինֆո Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել կոնյակով բեռնված 49 մեքենա, որոնք տևական ժամանակ կանգնած էին Գեզիում։ Այդ մասին «Ֆեյսբուքյի» իր էջում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025,

Արմինֆո.

ԵՏՀ նախարար. Պետգնումների շրջանակում ԵԱՏՄ երկրների փոխադարձ մատակարարումներին բաժին է ընկնում 1%-ից մի փոքր պակաս
 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025,

Արմինֆո.Ցավոք, ԵԱՏՄ պետգնումների շրջանակում փոխադարձ մատակարարումների վիճակագրությունը մեզ պարտավորեցնում է ավելի ակտիվ աշխատել այդ դաշտում, վերացնել բոլոր տեսակի սահմանափակումները, խոչընդոտները, այդ թվում ՝ թվային, որպեսզի ապահովվի շուկայի բոլոր սուբյեկտների անարգել, ազատ, պարզեցված հասանելիությունը  պետգնումներին։ Այդ մասին հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Մաքսիմ Եվդոկիմովը։

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը:

 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025,

Արմինֆո.

Փոխանցումների 65%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից, իսկ  53%-ից ավելի արտահոսում է Շվեյցարիա, ԱՄԷ, ԱՄՆ և Իսպանիա
 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025,

Արմինֆո. 2025թ. հունվար-ապրիլին մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան կրճատվել է տարեկան 16,5% - ով (մեկ տարի առաջվա 54,5% անկման դիմաց) ՝ կազմելով 273,4 մլն դոլար։ Մասնավորապես, ներհոսքն աճել է 6% - ով ՝ մինչև 1,8 մլրդ դոլար, իսկ արտահոսքը՝ 11,4% - ով՝ մինչև 1,5 մլրդ դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրա
 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025,

Արմինֆո.  ԵԱԶԲ-ի կանխատեսումների համաձայն,  Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրա, պահպանելով ներքին պահանջարկը՝ որպես զարգացման գլխավոր շարժիչ ուժ։ Այդ մասին ասվում է ԵԱԶԲ երկրների 2025-2027թթ. մակրոտնտեսական կանխատեսման մեջ։

Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում
 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025,

Արմինֆո.Երևանում 5G ցանցի գործարկումից հետո՝ ապահովելով Հայաստանում ամենալայն ծածկույթը, Ucom-ը ուրախ է նաև հայտարարել, որ դարձել է առաջին շարժական կապի օպերատորը Հայաստանում, որը մատուցում է 5G ռոումինգի ծառայություններ Հայաստան ժամանած օտարերկրյա այցելուների համար։

ADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է
 Երեքշաբթի, 24 Հունիսի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը Հայաստանում բորսայական առևտրով զբաղվող առաջին և դեռևս միակ ֆինանսական կառույցն է, որը Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով միացել է Tabadul տարածաշրջանային հաբին և դարձել դրա լիիրավ անդամ: Իսկ ConFEAS 2025-ի ժամանակ դարձել է նաև Հայաստանում հարթակի միջոցով կատարված առաջին գործարքի մասնակիցը:

 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025,

Արմինֆո.

ԵԱԶԲ. Մերձավոր Արեւելքում սրման ֆոնին ուժեղ արտաքին գնաճամետ ազդեցության ռիսկերը բարձրացնում են Հայաստանի Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացման հավանականությունը
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025,

Արմինֆո. Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական սրման ֆոնին արտաքին ավելի ուժեղ գնաճամետ ազդեցության ռիսկերի ավելացումը բաաարձացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության ավելի կոշտ հետագծի հավանականությունը՝ քան նախկինում սպասվում էր: Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) շաբաթական մակրոամփոփագրում։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ-ի նախագահը Թբիլիսիում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանմանն առնչվող խնդիրների լուծման ուղիներ են փնտրում
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025,

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վրաստան են գործուղվել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նրա տեղակալ Արման Խոջոյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հայկական կոնյակի արտահանմանն առնչվող խնդիրները տեղում լուծելու նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը:

Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025,

Արմինֆո.  Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։

ՀԾԿՀ ղեկավար. Նոր «ատոմակայանի» էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի, քան՝ ներկայիս ատոմակայանինը
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025,

Արմինֆո.  Նոր ատոմակայանից ստացվելիք էլեկտրաէներգիայի սակագինը, որը Հայաստանի իշխանությունները մտադիր են կառուցել, ավելի թանկ կլինի, քան՝ գործող ատոմակայանինը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը:

Փաշինյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ:

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա համագործակցության համար: ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն մեզ համար, և պալատը կարող է կաևոր դերակատարություն ունենալ այս հարցում։

ՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025,

Արմինֆո Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք։

Հայաստանից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի մաքսային սահմանը
 Երկուշաբթի, 23 Հունիսի 2025,

Արմինֆո Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09