Հայաստանը չի նախատեսում 6 անգամ մուտք գործել եվրապարտատոմսերի շուկա 2025 և 2026 թվականներին
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանը չի նախատեսում 6 անգամ մուտք գործել եվրապարտատոմսերի շուկա 2025 և 2026 թվականներին: Այսուհետեւ մենք կկողմնորոշվենք ըստ իրավիճակի վրա: Այդ մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի համապատասխան հարցին:

Ամենաբացասական սցենարը տնտեսական աճի մինչև 1.3% դանդաղումն է՝ 2025 թ.  5.1%-ի փոխարեն. ֆինանսների նախարարը՝ Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր ազդեցության մասին
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,

Արմինֆո.  Շատ բան կախված կլինի էսկալացման աստիճանից և տևողությունից։ Այդ մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով իրանաիսրայելական հակամարտության հետևանքով ՀՀ տնտեսության համար հնարավոր ռիսկերի մասին ԱրմԻնֆո-ի հարցին:

Իրանաիսրայելական հակամարտությունը խնդիրներ է ստեղծել հայ բեռնափոխադրողների համար. մի մասը մնացել է Բենդեր Աբբաս նավահանգստում, մի մասը՝ երկրի ճանապարհներին
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,

Արմինֆո. Իրանաիսրայելական հակամարտության մի քանի օրերի ընթացքում մեր տնտեսվարողները խնդիրների են բախվել։ Այդ մասին հունիսի 16-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Մինչև 2030 թվականը Հայաստանը նախատեսում է բյուջեի պակասուրդը կրճատել մինչև 1%. ֆինանսների նախարար
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բավականին հավակնոտ և ուժեղ փաստաթուղթ է։ Նման գնահատականով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով փաստաթուղթը:

Առաքելությունը՝ փրկել կյանքեր. նշվել է Արյան դոնորի համաշխարհային օրը
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,

Արմինֆո.Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու և գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ հրաժարվում են սեփական արյունից` հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի: Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք:

Համաշխարհային բանկը Հայաստանում ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր է գործարկել
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,

Արմինֆո Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանում գործարկել է ծառայությունների սահմանափակ հասանելիություն ունեցող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ոռոգման բարելավման (Water and Irrigation Services Enhancement - WISE) ծրագրի առաջին փուլը:

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մոդելը կորոշվի իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում. փոխնախարար
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,

Արմինֆո. 2024 թվականին 21 ծրագրերի և 138 միջոցառումների իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծախսել է շուրջ 307 մլրդ դրամ։ Այդ մասին հունիսի 16-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը։

2024 թվականին Հայաստանում աշխատանքի արտադրողականությունն աճել է այնքան, որքան 2012-2017 թվականներին. էկոնոմիկայի նախարար
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի գործունեությունն ուղղված է եղել ՀՀ տնտեսության հիմնական ոլորտների զարգացմանը և դրանց արդյունավետ կառավարմանը: Այդ ծրագրերի արդյունքում կարող ենք արձանագրել, որ հանրապետության տնտեսությունը հասել է գրեթե 6% իրական աճի (5,9%, պետբյուջեով ամրագրված 7%-ի դեպքում - խմբ.)։ Այդ մասին հունիսի 16-ին հայտարարել է գերատեսչության ղեկավար Գեւորգ Պապոյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը։

ՀԿԵ-ն գործարկել է միջազգային ուղևորատար գնացքը՝ Երևան-Բաթումի-Երևան երթուղով
 Շաբաթ, 14 Հունիսի 2025,

Արմինֆո Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցն ավելի է նվազել՝ 2025թ. հունիսին հասնելով 73,2%-ի
 Շաբաթ, 14 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել՝ հունվար-մայիսի արդյունքներով կազմելով 73,2% (մեկ տարի առաջվա 79,7% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 9-13-ը շարունակվել է դոլարային գործարքների անկումը,  իսկ ռուբլով գործարքներն աճել են
 Շաբաթ, 14 Հունիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ.հունիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների անկումը շաարունակվել է, իսկ ռուբլով գործարքներն աճել են։ Եվրոյով գործարքներ արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 88,4% անկումից շրջադարձ է կատարել դեպի 7,1% աճով, իսկ դոլարային գործարքների թրենդի անկումը պահպանվել է՝ տեմպերի 8%-ից մինչեւ 60% արագացմամբ։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ՝ 2 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ առջևում էին դոլարային գործարքները՝ ռուբլով գործարքների նկատմամբ գերակշռելով 1,4 անգամ։

 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփել է 2024 թվականի արդյունքներն՝ առաջընթացի նոր հնարավորություններով
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ․ այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ դեպքում։

Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.Ամառը շատ արագ է անցնում․ այս զգացողությունը շատերս ենք ունենում։ Հատկապես, երբ երկար ենք սպասում «ամառային արձակուրդներին», կամ, օրինակ, դեպի ծով ճամփորդությանը։ Իսկ ի՞նչ անել ողջ ամառը լիարժեք վայելելու ու ժամանակը դանդաղեցնելու համար։

Ֆինանսների նախարար.  Հայաստանը բնութագրվում է որպես կայուն զարգացող երկիր՝ բարձր տնտեսական աճով և գնաճի ցածր մակարդակով
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական իշխանությունները 2024 թվականին կարողացել են պահպանել և, նույնիսկ, կրճատել ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշը, ամրապնդել ֆիսկալ կայունությունը և ապահովել եկամուտների կայուն մակարդակ։ Ընդ որում, արձանագրվել է ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության կրճատում։ Այդ մասին հունիսի 13-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։

 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.

ԱրմՍվիսԲանկը սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.  ԱրմՍվիսԲանկը 16.06.2025-30.09.2025թթ. իրականացնում է դրամային պարտատոմսերի հերթական  տեղաբաշխումը.

ԻԻՀ դեսպանը և ՏԿԵ փոխնախարարը քննարկել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

ԱրմինֆոԱմերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․  ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո. 4․991․788 դրամ գումար են տրամադրելու Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժի» մայիս ամսվա ծրագրի շրջանակում «Հայորդի» ամենամյա ճամբարին, որին մասնակցելու են զոհված հայորդիների շուրջ 300 երեխաներ։

Արտ. փոխարժեքները
04.03.2026
RUB4.85-0.01
USD377.860.87
EUR439.562.59
GBP505.504.71
CAD276.401.43
JPY24.020.13
CNY54.780.19
CHF483.754.85