IDBank-ը հայտարարում է 50 կրթաթոշակ ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացի համար
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.IDBank-ը սկսում է ֆինանսական գրագիտության հերթական դասընթացների շարքը Oogway սուպերհերոսների դպրոցի հետ՝ ապահովելով 50 կրթաթոշակ։

Ամերիաբանկը "Ներդրողի օրվա" կապակցությամբ կազմակերպել է Հայաստանի կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունների քննարկում
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ամերիաբանկը "Ներդրողի օրվա" կապակցությամբ անցկացրել է Հայաստանի կենսաթոշակային համակարգին նվիրված միջոցառում, որի նպատակն է մեկ հարթակում համախմբել ներդրումներով հետաքրքրված անձանց ՝ կիսելու պորտֆելի ձևավորման գաղափարներն ու նրբությունները, փոխանակելու փորձը և նպաստելու ներդրումային մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:

Կառավարությունը հաստատել է կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար անկանխիկ գործարքքներից հետվճարը 12 տոկոսից միչեւ 20 տոկոս բարձրացնելու որոշումը
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ նախատեսվել է կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացում: Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

"Լույս" հիմնադրամ. եթե բացառենք վերաարտահանման հիմնական էֆեկտները, կարելի է հանգել Հայաստանի տնտեսության արտահանման հատվածում պահպանվող խնդիրների մասին հետեւության
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին արագանում են, հիմնականում, արդյունաբերության վերականգնման հաշվին։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հաղորդագրության մեջ, որի փորձագետները վերլուծել են ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումը 2025 թվականի հունվար-հոկտեմբերին։

Եվրահանձնակատար․ Կարևոր է Հայաստանի դերը ԵՄ կապակցման օրակարգում
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:

Հայաստանն ու ՀԲ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ թվային զարգացման բաժնի ղեկավար Իզաբել Նետոյի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

Կառավարությունը 143 մլն դրամ կհատկացնի Արենի և Ոսկեհատ տեսակի խաղող մթերողներին սուբսիդավորելու համար
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը նոյեմբերի 27-ին որոշում է ընդունել 143 մլն դրամ հատկացնել Արենի և Ոսկեհատ տեսակի խաղող մթերողներին սուբսիդավորելու նպատակով:

 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Հայաստանում ոչ ոք չի կարող պնդել, որ ֆիսկալ խնդիրներ լուծելու համար իրենից ավելորդ հարկեր են գանձում․ հավաստիացրել է Փաշինյանը
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանում չպետք է լինի տնտեսվարող սուբյեկտ, որը պնդի, թե երկրի իշխանությունները ֆիսկալ խնդիրների լուծման նպատակով իրենից գանձել են թեկուզ մեկ ավելորդ դրամ՝ հարկի կամ տուրքի տեսքով։ Այդ մասին նոյեմբերի 27-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն արձանագրում է․ արդեն առաջին տարին չէ, որ Հայաստանի տնտեսության աճն զգալիորեն գերազանցում է կանխատեսվող ցուցանիշները
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Արդեն առաջին տարին չէ, որ Հայաստանի տնտեսության աճն զգալիորեն գերազանցում է կանխատեսվող ցուցանիշները։ Նման գնահատականով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 27-ին կառավարության նիստում։

Հոկտեմբերին Հայաստանը վարձատրվող աշխատատեղերի քանակով պատմական նոր ռեկորդ է սահմանել. Փաշինյան
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի հոկտեմբերի տվյալներով ՝ Հայաստանում վարձատրվող աշխատատեղերի թիվը հասել է պատմական նոր ռեկորդի՝ 810 074 աշխատատեղ։ Այդ մասին նոյեմբերի 27-ին կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում կորպորատիվ վարկավորումն առայժմ հաջողությամբ գերազանցում է մանրածախ վարկավորմանը, սակայն ռիսկերը ոչ ոք չի չեղարկել
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի բանկային հատվածում կորպորատիվ վարկավորումը աճի տեմպերով փորձում է առաջ անցնել մանրածախ վարկավորումից․  26%՝  27% - ի դիմաց։ Միտումը սկսել է նկատվել դեռ մեկ տարի առաջ՝ 22% ՝ 23% - ի դիմաց։ Այդ մասին է վկայում ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշը 30.09.2025 թ․ դրությամբ, որը հիմնված է հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և լրացուցիչ հարցված տվյալների վրա։

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 292 հազար դոլար կհատկացնի մի շարք մարզերում կոմունալ ծառայությունների դիմաց վճարների և հողի հարկի փոխհատուցման համար
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Հայաստանի կառավարությունը  նոյեմբերի 27-ին որոշում է կայացվել լրացուցիչ 112.6 մլն դրամ հատկացնել Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի շուրջ 80 սահմանամերձ բնակավայրերում կոմունալ ծառայությունների և ոռոգման ջրի դիմաց վճարների համար:

Հայաստանը ՀԲ-ից 96,4 մլն եվրոյի վարկ կներգրավի զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման համար
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ, Համաշխարհային բանկի խումբ) Հայաստանին կտրամադրի 96,4 մլն եվրոյի վարկ: Վարկային համաձայնագրի վավերացման մասին որոշումը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության նոյեմբերի 27-ի նիստում:

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի առաջին տրանշը
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո2025 թվականի նոյեմբերի 27-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBBM4ER2 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Armenian Cloud Summit-ին ներկայացվել է Հայաստանի պետական կառավարման թվային փոխակերպման ճանապարհային քարտեզը
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Ամպային տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի պետական կառավարման համակարգում ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև ռազմավարական քայլ՝ վարժվելու ապահովել թվային անվտանգություն և արագ թվայնացում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ Armenian Cloud Summit-ին իր ողջույնի խոսքում:

FLYONE ARMENIA-ն հայտարարել է Երևան–Սամարա–Երևան նոր երթուղու գործարկման մասին
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Սամարա–Երևան երթուղով՝ սկսած 2026 թվականի ապրիլի 1-ից։ Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանում նախատեսվում է հողամասերի աճուրդով վաճառքի մեկնարկային գին սահմանել. օրենքի նախագիծ
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Նախատեսվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման դեպքում աճուրդով նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գին սահմանել: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված Հողային օրենսգրքում եւ "Գնահատման գործունեության մասին" օրենքում փոփոխություններին:

 Արդշինբանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքեց ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պայմանագիր  
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ս․ թ․ նոյեմբերի 26-ին Արդշինբանկը և ՎԶԵԲ-ը նոր համագործակցության շրջանակներում ստորագրեցին թվով 3 պայմանագիր՝ ընդհանուր ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման չափով` ուղղված երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորման ընդլայնմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։

Կարևորելով տեղեկատվական անվտանգությունը. IDBank-ը և Իդրամը APOCALYPSE CTF 2025 մրցույթի կողքին
 Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Նոյեմբերի 22-ից 23-ը «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի հյուրընկալ հարկի տակ անցկացվեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթը՝ այս տարի ներկայացնելով «AI APOCALYPSE» թեման։ Միջոցառումը միավորեց կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ հայտնաբերելով համակարգերի խոցելիություններ, ուսումնասիրելով վիրուսներ, վնասակար ծրագրեր և լուծելով կիբեռանվտանգության ոլորտի արդիական խնդիրներ։

Արտ. փոխարժեքները
11.09.2026
RUB4.300.01
USD363.28-0.61
EUR421.11-1.98
GBP490.61-1.99
CAD262.11-1.25
JPY23.60-0.02
CNY54.16-0.09
CHF445.52-3.12