Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2025) աշխատանքների ավարտից հետո՝ hուլիսի 13-ին, ժամը 03:58-ին, նախատեսվածից շուրջ մեկ օր շուտ Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այդ մասին ասվում է ՀԱԷԿ կայքում:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել։ Եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 48% անկումից ծավալվել է դեպի 2 անգամ աճ, իսկ դոլարային գործարքների դինամիկան, ընդհակառակը, ծավալվել է 3,5 անգամ աճից դեպի 40% անկում։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ, բայց աննշան՝ 1,1 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակադարձ էր՝ դոլարային գործարքները 3,2 անգամ գերազանցում էին ռուբլով գործարքներին։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. 14 757 հայտ է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրով, որն ուղղված է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցությանը: Այդ մասին հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ դրամական այլ վճարների վարչության ընտանեկան նպաստների վճարման բաժնի պետ Արմեն Մարգարյանը։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. Համաշխարհային զբոսաշրջիկներն այժմ կարող են կատարել արագ և անվտանգ QR-վճարումներ Հայաստանում Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով՝ օգտագործելով Alipay+ հավելվածը, ինչն իր հերթին թույլ կտա հայաստանյան առևտրային կետերի ավելի քան 85%-ին ընդունել վճարումներ նաև զբոսաշրջիկներից։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. "Ռոսսոտրուդնիչեստվո" - ն և "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ - ն համագործակցության հուշագիր են ստորագրել:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. Converse Mobile հավելվածում հասանելի է նոր C360 Matrix փաթեթը, որը բաժանորդագրությամբ բանկինգին ծանոթանալու, այն փորձարկելու հիանալի հնարավորություն է:
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. Արմավիրի մարզի ծաղկաբույծները հայտնվել են անօգնական վիճակում։ Հունիսի 28-ից, գործնականում, դադարեցվել է հայկական ծաղկի արտադրանքի արտահանումը ՌԴ՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակիչ միջոցառումների պատճառով։
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում գնաճն արագանում է ոչ մմոնետար գործոնների ազդեցության պատճառով։ Այդ մասին ասվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) պատրաստած "Տարածաշրջանային տնտեսական ամփոփագիր. Ամառ 25"-ում: ԿԶԵՀ-ի տարածաշրջանային տնտեսական ամփոփագիրը լույս է տեսնում եռամսյակային կտրվածքով ՝ սկսած 2024 թվականից:
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հուլիսի 8-10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) անդամ երկրների վեհաժողովների 66-րդ շարքի հանդիպումներին, ինչպես նաև դրանց շրջանակում անցկացված միջազգային ցուցահանդեսին։
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. Լոռու մարզի Հովնանաձոր ավանում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պաշտոնական հայտարարության մեջ:
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հուլիսի 9-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղեկալ Էդգար Զաքարյանի գլխավորությամբ կազմակերպվել է ոսկեգործության և ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում, որին մասնակցել է միջազգային Հայ ոսկերիչների ասոցիացիայի (AJA) ղեկավար կազմը և ոլորտային ավելի քան 30 ներկայացուցիչ։
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար: ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն է տվել ԱԶԲ-ի հետ համապատասխան համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 9-ին Ծաղկաձորում մասնակցել է Կիբեռանվտանգության հաքաթոնի բացման արարողությանը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության շրջանակում։
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը, որն ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերի 13-ին։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն է տվել համաձայնագրի նախագծին։
|