Հայաստանից երկաթի և չլեգիրված պողպատի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև 2026 թվականի հուլիսի 3-ը
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

ԱրմինֆոՀայաստանի կառավարությունը ՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, առաջարկում է երկարաձգել երրորդ երկրներ երկաթի եւ չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսաֆաբրիկատների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձեւերով պողպատի, զտված պղնձի եւ չմշակված պղնձի համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինե փոշիների եւ թեփուկների արտահանման ժամանակավոր արգելքը, ինչպես նաեւ սահմանել արտահանման լիցենզիա տալու կարգն ու պայմանները: Որոշման նախագիծը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում:

Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը 2025թ․ 9 ամիսներին կազմել է 1.02 մլրդ դոլար
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքի տարեկան դինամիկան 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 33,3% անկումից ծավալվել է դեպի 15,5% աճ՝ կազմելով 1,02 մլրդ դոլար: Ընդ որում, ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքի տարեկան միտումը նույնպես  40,4% անկումից հասել է 25% աճի՝ բացարձակ արտահայտությամբ գերազանցելով 523 մլն դոլարը: Վերջինների մասնաբաժինը ընդհանուր զուտ ներհոսքում տարվա ընթացքում աճել է 47%-ից մինչև 51% (2022թ. 67%-ի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

CRIRSCO ստանդարտները՝ որպես բարձրակարգ ներդրողների ներգրավման և հաշվետվողականության որակի բարձրացման գրավական. պրոֆիլային քննարկումներ
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Հայաստանի երկրաբանական համայնքի ներկայացուցիչները քննարկել են՝ CRIRSCO օգտակար հանածոների պաշարների մասին հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին Հայաստանի միանալու հարցը:

Հայաստանի դեսպանն Աթենքի առևտրի եւ արդյունաբերության պալատի նախագահի հետ քննարկել է տնտեսական և գործարար կապերի զարգացման հեռանկարները
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։

Հայաստանի ՀՆԱ աճը 2025թ. 3-րդ եռամսյակում կազմել է 6,2%. էկոնոմիկայի նախարար
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ՀՆԱ աճը 2025 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 6,2%: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Իդրամը ստացել է ԻդրամՆեթ QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. ​​​​​​​Իդրամը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքերը Հայաստանի ֆինանսական ոլորտում․ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Իդրամ» ՍՊԸ-ին տրամադրվել է «ԻդրամՆեթ» QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն։

Հայաստանի կառավարությունը 1 մլն դոլար կհատկացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ  հիմնադրամի» 3 րդ փայի ձեռք բերմանը
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը նոյեմբերի 20-ի հերթական նիստում որոշում է ընդունել տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ի 3-րդ ՝ վերջին փայը ձեռք բերելու մասին:

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչման հնարավորությունը
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է իր պարտատոմսերի՝ ՀՀ դրամով մեկ և ԱՄՆ դոլարով երկու տրանշի (սերիա) տեղաբաշխման մեկնարկը։ Տեղաբաշխումը տեղի կունենա 2025թ․ նոյեմբերի 18-ից մինչև 2026թ․ փետրվարի 18-ը՝ հետևյալ պայմաններով.

Հայաստանը 250 մլն դոլարի վարկ կստանա ԱԶԲ-ից եւ 16,5 մլն դոլարի դրամաշնորհ GCFF-ից ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու համար
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2025 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

ՀՀ դեսպանը և AMD-ի ներկայացուցիչները քննարկել են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու հնարավորությունները
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո ԱՄՆ-ում Հայաստանի  դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Advanced Micro Devices (AMD) ամերիկյան խոշորագույն ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։

Հայաստանն ու Վրաստանը քննարկում են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության ուղղությունները
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Այցի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։

Firebird-ը Հայաստան ամպային տեխնոլոգիաներ արտահանելու ամերիկյան լիցենզիա է ստացել. հայտարարություն
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել «Dell Technologies»-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՝ հրապարակելով ընկերության հայտարարության տեքստը:

Հայաստանի դեսպանը "Սինոփսիս"-ի ներկայացուցչի հետ քննարկել է հանրապետությունում ընկերության գործունեությունն ընդլայնելու հնարավորությունները
 Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը նախօրեին հանդիպում է ունեցել «Սինոփսիս» ընկերության ինժեներիայի և լուծումների խմբի ավագ փոխնախագահ Ջումանա Մուվաֆիի հետ։

 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։

 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Կահիրեում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Դեկտեմբերի 7-9-ը Կահիրեում Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

Փոխվարչապետ․ Հայաստանի անդամակցությունը ԱՃԹՆ-ին բաց, հաշվետու և մասնակցային կառավարման կարևոր բաղադրիչ է
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Խորհրդի 64-րդ նիստին, որն այս տարի առանջին անգամ անցկացվում է Երևանում:
Խորհրդի նիստին ներկա էին  ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, հանքարդյունահանող կազմակերպությունների, միջազգային գործընկեր կազմակերպությունների, ԱՃԹՆ միջազգային քարտուղարության և ԱՃԹՆ անդամակից շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ:

IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  ​​​​​​Վերջերս IDBank-ը գրանցեց իր հերթական մեծ հաջողությունը՝ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի խորհրդի՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ թույլատրվեց Բանկին ներկայացուցչական գրասենյակ բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։

Արտ. փոխարժեքները
11.09.2026
RUB4.300.01
USD363.28-0.61
EUR421.11-1.98
GBP490.61-1.99
CAD262.11-1.25
JPY23.60-0.02
CNY54.16-0.09
CHF445.52-3.12