ԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 2-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված Ասիական զարգացման բանկի հետ համաձայնագրի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով ՝ ճանապարհային հատվածի կայուն և ներառական բարելավման ծրագրի շրջանակում ԱԶԲ-ը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրո վարկ, որը կուղղվի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի 60 կմ երկարությամբ հյուսիսային հատվածի շինարարության ֆինանսավորմանը:

Վասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո. Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։  

Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր՝ հուլիսի 2-ին, հավանություն է տվել "GNC-ALFA" (OVIO ապրանքանիշ, նախկինում ՝ "Ռոստելեկոմ Հայաստան") հեռահաղորդակցության ընկերության 100% բաժնետոմսերի վաճառքին մեկ այլ հեռահաղորդակցության օպերատոր "Viva Armenia" ՓԲԸ-ին (Viva ապրանքանիշ):

Միջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Միջազգային առևտրի պալատի (ICC) գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը:

Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի ։ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Պետական տուրքի մասին" օրենքում:

IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

ԱրմինֆոIDBank-ը նոր մասնաճյուղ ունի․ բանկային նոր մշակույթը տարածվելու է նաև օրեր առաջ իր դռները բացած Հոմպլեքս Հիպեր մոլում՝ էլ ավելի մոտիկ ու հասանելի դառնալով թե՛ տարածքի բնակիչների, թե՛ առևտրի կենտրոնի այցելուների համար։

Սեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.Առաջիկա սեպտեմբերին Հայաստան կժամանեն Եվրոպայի խորհրդի MONEYVAL կոմիտեի փորձագետները՝ գնահատելու երկրի կողմից փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը։ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխությունները:

 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանը
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.  ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում 64 կողմ, 30 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ հավանություն է տվել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության հեղինակած "Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին" և "Էներգետիկայի մասին" օրենքներում փոփոխությունների նախագծին, որով հիմք է դրվում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանը:

Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախօրեին մասնակցել է Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո. Ունե՞ք մոբայլ հավելված, սպասու՞մ եք գումար արտերկրից, բայց ինչ-ինչ պատճառներով բանկային հաշիվներին կամ քարտերին փոխանցումն անհնա՞ր է կամ ոչ նպատակահարմար:

Կալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերից
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Եվրամիությունը խորացնում է Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր մակարդակներում, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են բոլորը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ  հարցազրույցում։

ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
 Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38 060-ով կամ 5.1%-ով:

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո."Viva Armenia" ՓԲԸ-ն (Viva ապրանքանիշ) մտադիր է ձեռք բերել "GNC-ALFA" ՓԲԸ-ի (OVIO ապրանքանիշ, նախկինում ՝ "Ռոստելեկոմ") բաժնետոմսերի 100% - ը։ Համապատասխան տեղեկատվությունը զետեղված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պաշտոնական կայքում:

CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty  մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց։

ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկը մեկնարկում է նոր ակցիա, որի շրջանակներում մինչև ս․թ․ հոկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է SWIFT համակարգով մինչև 20,000 եվրո գումարով փոխանցումների հատուկ սակագին՝ 7000 ՀՀ դրամ: Բանկն ունի թղթակցային հաշիվների լայն ցանց՝ հաճախորդներին առաջարկելով մրցունակ միջնորդավճարներ, այդ թվում եվրո արժույթով փոխանցումների համար։

 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.

Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
 Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,

Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվել է Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։

Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, նորաբաց կենտրոնում կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող լուսային ու ջեռուցման համակարգեր, դիզայներական հեռուստացույց, վարագույրների ու դռների հեռավար կառավարվող մեխանիզմներ, ինչպես նաև բաժանորդագրվել այս ամենի լիարժեք աշխատանքն ապահովող Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետ փաթեթներին։

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99