Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու բացասական ազդեցությունը մեծ չի լինի
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ համատեղ ստեղծել է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություններ է կատարել ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն հաջորդող հետևանքների վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։ Նախաձեռնության շրջանակում Հրազդանի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է նոր գրքերով՝ մեծացնելով ընթերցողների հասանելիությունը ժամանակակից գրականությանը։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:

Կոպիրկինը ծանոթացել է Լոռիում ԵԱԶԲ-ի աջակցությամբ կառուցված ագրոարդյունաբերական համալիրի գործունեությանը
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզում կառուցված "Երեմյան Փրոջեքթս" ընկերության ագրոարդյունաբերական համալիրի գործունեությանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Էկոնոմիկայի նախարարությունը նոր ծրագիր է պատրաստում Կարգո-փոխադրումներին աջակցելու համար
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է պետական աջակցության նոր ծրագրի մասին: Հոկտեմբերի 21-ին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նա պատմել է, որ աջակցությունն այս անգամ կվերաբերի Կարգո փոխադրումներին։

Պապոյան. Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումն ԱՄԷ ուղղությամբ հասել է 130 մլն դոլարի՝ 30% աճով 
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին" համաձայնագրի վավերացմանը:

ՏԿԵ փոխնախարարը UNOPS-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) շրջանակում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թիմ Լարդներին և գործընկերության հարցերով խորհրդատու Վիկտոր Խոդայար-Պարդոնին։

Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է առաջնահերթ նախագծերի ֆինանսավորումը
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

Կոնստանին Սոկոլով. Թեղուտը ողջ հզորությանը կհասնի 2031 թվականից
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ձեռք բերման հիմնական նպատակներից մեկը Հայաստանի ռազմավարական կարեւորություն ունեցող հանքային ռեսուրսներին ամերիկյան մատակարարման շղթաների հասանելիության ապահովումն էր:  Ադս մասին, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հայտարարել է ռուսական ծագմամբ ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը՝ Bloomberg-ի հետ հարցազրույցում։

ՌԴ կառավարությունում ներկայացրել են զեկույց ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքների մասին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ընդունված որոշումը կասկածի տակ է դնում ԵԱՏՄ իրավասությունների լիարժեք իրացման հնարավորությունը: Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին" զեկույցում, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Էկոնոմիկայի նախարարություն․ Հայաստանի բանկերի վարկային GAP-ը երկրորդ կիսամյակի արդյունքներով կկազմի 4,3 %
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Վարկային խզումը (GAP) երկրորդ կիսամյակի արդյունքներով կկազմի 4,3%, ինչը վկայում է եկամուտների աճի նկատմամբ պարտքային բեռի աճի տեմպերի որոշ չափով գերազանցման մասին։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Սեւակ Միքայելյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Նա նշել է, որ վերջին տարիներին սպառողական վարկերի պորտֆելի տարեկան աճը կազմել է, միջին հաշվով,  30%։

ԵԱՏՄ-ում զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե որքան ծաղիկ է արտահանվել երկրի կողմից այս տարվա առաջին 10 ամիսներին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո: 2026 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է ավելի քան 908 տոննա հայկական ծաղիկ դեպի 30 երկիր: Այս մասին իր պաշտոնական Ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Հայաստանի դեսպանը ծանոթացավ SIAL Paris 2026 ցուցահանդեսում հայկական ընկերությունների արտադրանքին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը այցելել է SIAL Paris 2026 (Salon International de l'Alimentation) սննդի և սննդարդյունաբերության հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարներ և հանդիպել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հայկական տեսչական մարմինը հերքել է այն տեղեկությունները, որ Լատվիայի իշխանությունները հայկական թեյի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերել
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Կանաչ թեյը, որի մեջ Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտնաբերել է արգելված թունաքիմիկատներ, չինական ծագում ուներ, փաթեթավորված և Ուզբեկստանից Լատվիա ներմուծված։ Այս մասին նշված է Հայաստանի Սննդի անվտանգության տեսչության հայտարարության մեջ։

Լեռնահանքային ոլորտի ընկերությունները պետք է հանրային դառնան. Փաշինյանը կողմ է արտահայտվել նրանց թափանցիկության բարձրացմանն ու հասարակական ընկալման բարելավմանը
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հանքարդյունաբերության ներկայացուցիչներն ու կառավարությունը ստորագրել են հուշագիր, որի շրջանակում կստեղծվի համատեղ հարթակ՝ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները քննարկելու համար։ Կստեղծվի խումբ, որը մասնագիտորեն, ամենօրյա ռեժիմով կուսումնասիրի ոլորտի խնդիրները՝ դրանք դիտարկելով երկու տեսանկյունից՝ ինչպես ոլորտի, այնպես էլ կառավարության։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum-ի 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցների առջև։

«Տաշիր Կապիտալ»․ ՀԷՑ-ի վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին  Հայաստանի կառավարության որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի  "Տաշիր Կապիտալ" ընկերության տարածած հայտարարության մեջ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը           
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշաննակ ղեկավարը ներկայացրել է նոր պաշտոնում գործունեության առաջնահերթությունները
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանը ներկայացրել է նոր պաշտոնում գործունեության առաջնահերթությունները:

Արտ. փոխարժեքները
13.11.2026
RUB4.390.03
USD360.540.03
EUR398.40-1.62
GBP476.81-1.73
CAD252.71-0.40
JPY22.55-0.04
CNY54.04-0.02
CHF430.50-3.07