Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025,
Արմինֆո. Շուտով Պեկինն ու Երևանը համաձայնագիր կստորագրեն տրանսպորտի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ Turkiye Gazetsi պարբերականին տված հարցազրույցում։
|
Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հայաստանը վերջին երեք տարիներին շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Էլդար Ալիշերովը։
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի տներ, բնակարաններ կամ առևտրային նշանակության անշարժ գույք: Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը:
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը: Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ապրիլի 22-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը ներքաշի նրան իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, պարզաբանելով, թե արդյոք Մոսկվայում անհանգստություն է առաջացնում ԵՄ-ին անդամակցելու Երեւանի ձգտումը:
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
Արմինֆո. Երկրի օրվա շրջանակում Team Telecom Armenia-ն մեկնարկեց կայուն զարգացման նախագիծ՝ ներգրավելով նաև իր հաճախորդներին։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վաճառված յուրաքանչյուր սմարթֆոնի դիմաց ընկերությունը կտնկի 10 ծառ՝ հիմնելով 1 հեկտար անտառ Լոռու մարզի Բովաձոր համայնքում։
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ազգային ժողովն ընդունել է 2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների համար հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը:
|
Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հետաքրքրվա ՞ծ եք CCF-ով, փնտրո՞ւմ եք ամենահետաքրքիր ու խոստումնալից տաղավարն ու գործատուին։ Միջոցառման օրերին այցելեք Կոնվերս Բանկի տաղավար անմոռանալի փորձառություն ստանալու համար:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. ԱրարատԲանկը դարձել է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը: Միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ), ներկայացնում է երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ապրիլի 16-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Ֆրանսիայի «Alsace Destination Tourisme» կառույցի գլխավոր տնօրեն և «Tourisme Sans Frontières» կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Լևիի հետ։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. 2024 թվականին ստացված ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագիր է ներկայացրել շուրջ 35 հազար քաղաքացի, ինչը փոքր տոկոս է կազմում։ Այդ մասին ապրիլի 21-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Մինչդեռ, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հաղորդել են Պետեկամուտների կոմիտեից, 2025-ին հայտարարագիր պետք է ներկայացնի մոտ 900 հազար ֆիզիկական անձ:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո.Վարկավորման պահպանվող ակտիվությունը 2025թ. առաջին եռամսյակում հայկական բանկերին թույլ է տալիս երկնիշ տեմպերով ավելացնել շահույթը։ Այսպես, վարկային պորտֆելի տարեկան 28%-ով աճը՝ մինչև 6.5 տրլն (16.7 մլրդ դոլար), ավելացրել է բանկերի համախառն զուտ շահույթը տարեկան 21% - ով ՝ մինչև 100.6 մլրդ դրամ (256.9 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած «Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի» տվյալները 31.03.2025 թ. դրությամբ։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ և բացառիկ առաջարկներ:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկություները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները: Մինչև ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար Կասկո ապահովագրություն և մի շարք այլ արտոնություններ:
|