Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարար. ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազումը հաջողվել է փոխհատուցել Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից, Չինաստանից և ԱՄՆ-ից զբոսաշրջիկների զգալի աճի հաշվին
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո.  Ցավոք, 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազում, սակայն այդ անկումը փոխհատուցվել է Մերձավոր Արևելքի, Արևմտյան Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ-ի զբոսաշրջիկների զգալի աճի հաշվին։ Այդ մասին հունիսի 5-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, նկատելով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների մասնաբաժինը տարիներ առաջ 50 տոկոսից հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել է 39 տոկոս։ Նա ընդգծել է, որ այդ փոխհատուցման շնորհիվ անցած տարի դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի նվազման մակարդակը կազմել է ընդամենը 4,6 տոկոս:

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին և հակակարկտային կայանքների արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը. ապագայի կանխատեսումը թվերով
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո.  2025 թվականին ընթացիկ տնտեսական զարգացումների, Սոթքի հանքի անխափան աշխատանքի, ինչպես նաև Ամուլսարի հանքավայրի վերագործարկման և կառուցվածքային բարեփոխումների պահպանման դեպքում Հայաստանում տնտեսական աճը կկազմի մոտ 5,1%, իսկ միջնաժամկետ հեռանկարում միջին աճը կլինի 5,3%: Այդ մասին ասվում է կառավարության հունիսի 5-ի հերթական նիստում հաստատված 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում ։

ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիների համար վիզաների տրամադրման գործընթացը չի կարող անհանգստություն չառաջացնել․Միրզոյան
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի երկրի անցակետերում վերահսկողական գործառույթների ընդլայնման և հայ սահմանապահների հնարավորությունների բարձրացման հետ կապված հարցերին։ Այս մասին հունիսի 5-ին ԱԺ հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՝ մեկնաբանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցը։

 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո.

Cashback Արդշինբանկի բոլոր Mastercard քարտապաններին
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո.   Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:

Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո.Ինչպես տեղեկացրել ենք, «Մի դրամի ուժի» այս տարվա ապրիլ ամսվա շահառուն արդեն երրորդ անգամ  «4090» բարեգործական հիմնադրամն էր, որն Ապրիլյան պատերազմից հետո զբաղվում է պատերազմներին մասնակցած մեր տղաների սոցիալ-կրթական հարցերով։ Ծրագրի շրջանակում այս անգամ հավաքագրվել էր 4919726 դրամ, որի մի մասն ուղղվեց հիմնադրամի թվով 60 շահառուներին՝ առողջապահական ապահովագրության նպատակով։

Հայաստանում տնտեսական ակտիվության արգելակումն ուղեկցվում է արտաքին առեւտրի անկմամբ
 Հինգշաբթի, 5 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-ապրիլին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,4%-ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,2%-ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։

Հայաստանում թանկացող սննդամթերքը հրահրում է գնաճ
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում գնաճ են հրահրում թանկացող սննդամթերքը և ծառայությունների չնվազող սակագները։ Այսպես, 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին 2,8 տոկոս գնաճ են հրահրել սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 5,4 տոկոսով և 1,2 տոկոսով, մինչդեռ, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,3 տոկոսով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել բիզնես վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո. "Զինապահ" Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Innobiz ՀԿ - ի հետ, որի շրջանակներում կիրականացվի կրթական նախաձեռնություն հիմնադրամի շահառու զինծառայողների և նրանց ընտանիքների համար:

AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ներդրել են Հեռավար մասնակցության (Remote Membership) մոդելը, որն ուղղված է ապահովելու  օտարերկրյա ներդրողների հասանելիությունը Հայաստանի ֆոնդային բորսային։

Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է ԱՊՀ երկրների համատեղ ջանքերի կարիք ունեցող ուղղությունները՝ արդյունաբերական զարգացման համար
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին։

Հայաստանի առողջապահության ոլորտը պատրաստ է աջակցել տեխնոլոգիական արդյունաբերությանը՝ բժշկության մեջ ԱԲ ներդրման հարցում
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո.  Առողջապահության ոլորտն իր համակարգում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման առաջամարտիկներից է, և չափազանց կարևոր է խրախուսել դրա ինտեգրումը տարբեր ոլորտներում նաև Հայաստանում, հատկապես՝ բժշկության ոլորտում: Այդ մասին հունիսի 4-ին  կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո. Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը:

Ֆինանսների նախարար. Հայաստանը պետք է գնա բյուջետային կարգապահության խստացման ճանապարհով
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո.  Բյուջետային գործընթացների շրջանակում հաստատված միջոցների վերաբաշխման գործընթացը խստացնելու անհրաժեշտություն կա։ Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝  2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ։

Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կժամանի Հայաստան. այցի օրակարգում հայ բեռնափոխադրողներին առնչվող իրավիճակի լուծումն է
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո. Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին հունիսի 6-ին կժամանի Հայաստան: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, նշելով, որ այցի օրակարգում հայկական բեռնափոխադրողներին առնչվող իրավիճակի լուծումն է, որոնք մեկ ամսից ավելի կանգնած են վրացական Գեզի տերմինալում՝ առանց որեւէ բացատրության եւ հիմնավորման: Վերջիններս կոնյակի արտադրանք էին փոխադրում Ռուսաստան և Բելառուս՝ Վրաստանի տարանցիկ տարածքով։ Պապոյանը նշել է, որ ինքն անձամբ էր ծրագրել այցելել Վրաստան՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար, սակայն վրացական կողմն այդ նախաձեռնությունը վերցրել է իր վրա, տեղեկացնելով, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը մեր երկիր կայցելի լուծումների փաթեթով:

Փաշինյանը պատմել է, թե որն է երջանկության գինը
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին խորհրդարանում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կոչ է արել ապագայում հիմնական ֆինանսական փաստաթուղթը մշակել այնպես, որ այն անվանվի "երջանկության բյուջե":

«Թավշյա հեղափոխությունից» ի վեր Հայաստանում կյանքի որակը 50%-ով բարելավվել է. Փաշինյան
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի բնակչության կյանքը վերջին 7 տարիներին կայունորեն բարելավվում է։ Սակայն քաղաքացիները դեռ գոհ չեն իրենց կյանքից։ Հունիսի 4-ին նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ հղում անելով վիճակագրական տվյալներին:

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99