Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2025թ. մայիսին աճել են տարեկան 23%-ով՝ հասնելով 3.916 մլրդ դոլարի
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025,

Արմինֆո Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2025 թվականի մայիսի դրությամբ աճել են տարեկան 23% - ով կամ 727.4 մլն դոլարով (մեկ տարի առաջ 12,3%-ով կամ 448.5 մլն դոլարով անկման դիմաց)՝ հասնելով 3.916 մլրդ դոլարի՝ առայժմ զիջելով 2023 թվականի օգոստոսին գրանցված ռեկորդային 4.220 մլրդ դոլարին: միայն ս. թ.4 ամսում ՀՄՊ-ն աճել է 6,3% - ով կամ 231.3 մլն դոլարով (2024թ. 11,8% կամ 413.7 մլն դոլարով անկման դիմաց):  Ընդ որում, ամսական կտրվածքով ապրիլն աչքի է ընկել 0,3 տոկոսով (կամ 10,5 մլն դոլարով) անկմամբ, որին նախորդել է փետրվար-մարտին աճի արագացումը՝ 0,8 տոկոսից մինչեւ երկնիշ 16,5 տոկոս (կամ 554,7 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

Air Arabia Abu Dhabi-ն նշել է իր առաջին չվերթը դեպի Երեւան
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025,

Արմինֆո.  Air Arabia Abu Dhabi-ն նշել է դեպի Երևան իր առաջին ավիաչվերթի գործարկումը:

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին
 Շաբաթ, 31 Մայիսի 2025,

Արմինֆո. Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է  պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
 Շաբաթ, 31 Մայիսի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

 Շաբաթ, 31 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո.

Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո.Հարյուրավոր պատվիրակներ ասիական, եվրոպական, մերձավորարևելյան երկրներից, քննարկումներ ու բիզնես հանդիպումներ… Այսօր Երևանում կայացել է ConFEAS 2025-ը՝ Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովը: Միջոցառմանը Կոնվերս Բանկը մասնակցում էր որպես Ոսկե հովանավոր:

 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո.

ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկի աջակցությամբ մայիսի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը, որին մասնակցել է նաև ԱրարատԲանկի գիտակների թիմը։

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո. Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Cashless Forum Uzbekistan 2025»-ը, որը կազմակերպել էր թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa ընկերությունը։ Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների և մասնավոր բիզնեսի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից, Վրաստանից և Հարավարևելյան Եվրոպայից։ Մասնակիցները քննարկեցին անկանխիկ տնտեսության զարգացման հեռանկարները, բանկային ոլորտի վերափոխումները և նորարարությունների դերը ֆինանսական ծառայությունների մատուցումն ավելի մատչելի դարձնելու ճանապարհին։

Հայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին։

Հունիսի 14-21-ը Հայաստանում կանցկացվի "CyberGEN" կիբեռանվտանգության 4-րդ ամենամյա համաժողովը
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո.Հունիսի 14-21-ը Դիլիջանում կանցկացվի կիբեռանվտանգությանը նվիրված շաբաթ ՝ 4-րդ ամենամյա ""CyberGEN" " համաժողովը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մանրամասները մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել են Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ղեկավար Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության դեպարտամենտի ղեկավար Կոմիտաս Ստեփանյանը, Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրեն և CyHub Armenia նախագծի ղեկավար Մարի Բարսեղյանը, Hexens-ի տեղեկատվական անվտանգության գծով տնօրեն Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին:

Հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատուի կողմից
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։

ՊԵԿ. Հունիսի 1-ից մաքսային մարմինն արտահանման գործընթացը կսպասարկի շուրջօրյա
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025,

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա` առանց հանգստյան օրերի (24/7) ռեժիմով։

 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանում բազային տուրքի 29-ապատիկի չափով պետական տուրք կսահմանվի ներմուծվող պողպատե ամրանների յուրաքանչյուր տոննայի համար
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 992.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9% - ով կամ 128.8 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության 2025 թվականի պետական բյուջեի 4 ամիսների կատարման մասին տեղեկագրում։

Հայաստանի իշխանությունները մտադիր են ռիելթորներին դուրս բերել «ստվերից»
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Ռիելթորական գործունեության մասին» և հարակից օրենքների նախագծերը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Գևորգ Պապոյան. 2024 թվականին, 2021 թվականի համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն՝ առանց հաշվի առնելու վերաարտահանումը, աճել է 1.7 անգամ, հաշվի առնելով՝ 38 անգամ
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո.  2024 թվականին, 2021 թվականի համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը, առանց հաշվի առնելու վերաարտահանումը, աճել է 1.7 անգամ, հաշվի առնելով՝ 38 անգամ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Աստանայի միջազգային ֆորումի պանելային քննարկման ժամանակ։

Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո. Մասնագիտական բանավեճեր ու քննարկումներ, մտքերի փոխանակում և, իհարկե, մրցույթ… UI/UX Design Battle-ն այլևս իրականություն է: Միջոցառումը, որի գլխավոր գործընկերը Կոնվերս Բանկն էր, համախմբել էր ստեղծագործական համայնքը մի ընդհանուր նպատակի շուրջ. մասնագիտական կարծիքով ու առաջարկներով նպաստել մոբայլ բանկինգի զարգացմանը Հայաստանում:

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99