Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 100,7%-ից մինչև 102%: Դա դիտվել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացման ֆոնին՝ 26,8% աճից մինչեւ 16,1% անկում՝ ապահովելով 812,3 մլրդ դրամ (2,1 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Ընդ որում, 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 103.7% - ից մինչև 101.9%: Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերության հատվածը նույնպես ցույց է տվել ծավալների 8,7% անկում, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել է երկնիշ աճ՝ 16,3%-ով։
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,4% - ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,2% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցեմենտի ներքին արտադրողների շահերը պաշտպանելու ևս մեկ փորձ են ձեռնարկում։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մայիսի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական տուրքի մասին" օրենքում կառավարության ներկայացրած փոփոխություններին:
|
Շաբաթ, 24 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։
|
Շաբաթ, 24 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։
|
Շաբաթ, 24 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 19-23-ը դոլարային գործարքները շարունակել են աճել, ինչին զուգընթաց սկսել են աճել են ռուբլով գործարքները ։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական միտումը 30,4% անկումից հասել է 75% աճի, իսկ դոլարային գործարքների աճը դանդաղել է՝ 62%-ից մինչև 12%։ Արդյունքում՝ ռուբլով գործարքների նկատմամբ դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալի գերակայությունը մեկ շաբաթ առաջվա 1,7 անգամից նվազել է մինչեւ 1,1 անգամ։
|
|
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով:
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարրին։
Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել «Ամազոն» համաշխարհային տեխնոլոգիական հսկայի հետ Հայաստանի համագործակցությունը՝ կարևորելով այն երկրի թվային օրակարգի, բարձր տեխնոլոգիաների զարգացման և նորարարական միջավայրի ձևավորման տեսանկյունից։
Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Բարրին՝ Հայաստան կատարած այցելության համար և նշել, որ նման բարձր մակարդակի շփումներն կարևոր նշանակություն ունեն երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու առումով։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Ջեֆ Բարրն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ երկխոսության հնարավորության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ համագործակցությունն արդեն իսկ ունի շոշափելի արդյունքներ և շարունակաբար զարգանում է։ Նա նշել է, որ Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթական նախաձեռնությունների և նորարարական լուծումների ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կառավարման և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև նոր նախաձեռնությունների և նախագծերի մշակման հեռանկարներին, որոնք միտված են նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացմանը։
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025,
Արմինֆո.Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ:
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 23-ին Կոտայքի մարզում այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ», որի պաշտոնական բացումը նախատեսվում է հունիս ամսվա ընթացքում։
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում կապիտալ ծախսերի թերակատարումը կազմել է մոտ 70%։ Այդ մասին հայտարարում են «Լույս» հիմնադրամի փորձագետները՝ վերլուծելով ՀՀ պետական բյուջեի կատարման մասին ս. թ. հունվար-մարտ ամիսների հաշվետվությունը:
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին:
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանը վերջին մեկ տարում 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքսում՝զբաղեցնելով 54-րդ տեղը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,
Արմինֆո.Պետական քաղաքականության կարճաժամկետ ցուցանիշների մոլուցքը կարող է երկիրը զրկել տնտեսական ինքնիշխանությունից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներին, որոնց համաձայն, Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 5.2% - ով։
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,
Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին եռամսյակի արդյունքներով ընթացիկ գներով կազմել է 2.118 տրլն դրամ (5.4 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, ՀՆԱ-ի տարեկան աճը դանդաղել է 9,2% - ից մինչև 5,2%: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը բարձրացել է մինչև 102,9% (2024թ.առաջին եռամսյակի 100,8% - ից)։
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները շուրջ 3 մլրդ դրամով գերազանցել են ծրագրային ցուցանիշը։ Մայիսի մուտքագրումները ցույց են տալիս, որ կիսամյակային կտրվածքով էլ խնդիրներ չենք ունենա։ Այս մասին մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ-ը կապահովի պետական բյուջեում ամրագրված հարկային մուտքերի ցուցանիշը։
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,
Արմինֆո.900 հազար հայտարարատուներից 2024 թվականի իրենց եկամուտների համար հարկայինին հաշվետու է եղել ընդամենը շուրջ 54 հազար մարդ։ Նրանցից մոտ 23 հազարը սոցիալական ծախսերի փոխհատուցում են ստացել։ Այդ մասին մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
|