Հինգշաբթի, 13 Մարտի 2025,
Արմինֆո. 4.664.972 դրամ․ սա մի դրամի ուժի փետրվար ամսվա արդյունքն է, որն ուղղվեց «ՔայլՏեք» ընկերության տեղաշարժի մատչելի լուծումներ առաջարկող նոր ծրագրին։ Շնորհիվ նոր սարքավորումների, հաշմանդամություն ունեցող թվով 8 շահառու այսուհետ կունենան հնարավորություն հեշտությամբ բարձրանալ և իջնել ցանկացած աստիճանասանդուղքով։
|
Հինգշաբթի, 13 Մարտի 2025,
Արմինֆո. Կոնվերս Բանկը կրկին վերահաստատել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը՝ վեցերորդ անգամ լավագույնը ճանաչվելով հեղինակավոր Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում:
|
Հինգշաբթի, 13 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մարտի 13-ին մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության առաջարկած սոցիալական բնույթի օրենսդրական հերթական նախաձեռնությունը: Վերջինս առաջարկում էր սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի ամսական արժեքից։
|
Հինգշաբթի, 13 Մարտի 2025,
Արմինֆո. Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում՝ ընթացիկ տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն տրամադրելու նպատակով:
|
Հինգշաբթի, 13 Մարտի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Մարկետինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանը հանդիպել են «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի աշխատանքային խմբի հետ։
|
Հինգշաբթի, 13 Մարտի 2025,
Արմինֆո. Խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին առաջարկում է զերծ մնալ 2026 թվականի հունվարի 1-ից 200 միլիոն դրամից պակաս հարկման բազա ունեցող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկի մոտ 30 տոկոսով հերթական ավելացումից: Կառավարությունը, մինչդեռ, գտնում է, որ տվյալ հարկատեսակի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամուտների կարևոր աղբյուրի, գործնականում, չի օգտագործվում, ինչի առնչությամբ մարտի 13-ին մերժել է "Հայաստան" խմբակցության այդ առաջարկը:
|
Հինգշաբթի, 13 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մարտի 13-ին մերժել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը չեղարկելու խորհրդարանական ընդդիմության առաջարկը:
|
Հինգշաբթի, 13 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի տնտեսական աճը մոտեցել է հավասարակշռված դինամիկային։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հերթական մակրոտնտեսական ամփոփագրում։
|
Հինգշաբթի, 13 Մարտի 2025,
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին:
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,
Արմինֆո. SIGMA ծրագրի շրջանակներում 2025 թվականի ամռանը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում կբացվի Հայաստանում առաջին մեղվաբուծության գիտաարտադրական և կրթական կենտրոնը: Այս մասին նշվում է Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության SIGMA (կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային շրջաններում) Ծրագրի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը կազմում է 65,4, ինչը նրա տնտեսությունը դարձնում է 57-րդը աշխարհի 176 երկրների շարքում: Այդ մասին է վկայում Heritage Foundation-ի կողմից հրապարակված 2025 թվականի տնտեսական ազատության ինդեքսը ։
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,
Արմինֆո. 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստան է այցելել 257 հազար զբոսաշրջիկ, ինչը 8,5 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: Այդ մասին են վկայում Զբոսաշրջության կոմիտեի տվյալները։
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը, որպես "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ի 20% բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 մլրդ դրամի շահաբաժին: Այդ մասին մարտի 12-ին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ գումարը փոխանցվել է Հայաստանի պետական բյուջե:
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մարտի 11-ին որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներում միջազգային բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների իրականացման ժամանակ էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի՝ e-CMR-ի կիրառման փորձնական նախագծի իրականացման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը հաջողությամբ հաղթահարել է մի շարք գործոններ և դրանց բացասական հետևանքները։ Ինչպես հաղորդում Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը՝ ԵԱՏՄ գործունեության 10 - ամյակին նվիրված միջազգային քննարկման մասնակիցներին հղած տեսաուղերձում:
|
Երեքշաբթի, 11 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 11 Մարտի 2025,
Արմինֆո.Շրջանառության հարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կամ՝ ոլորտում ստվերի ավելացման, կամ էլ՝ երկուսը միասին։ Այդ մասին գրում է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված իր հոդվածում:
|