Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայկական "ԼԻԳԱ Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը (LIGA Insurance) մասնակցել է GRAWE Group ամենամյա միջազգային համաաաաժողովին, որն անցկացվել է Սլովենիայի Պոստոյնա քաղաքում: Միջոցառման շրջանակներում ընկերությունը պաշտոնապես ներկայացվել է արտասահմանյան գործընկերներին՝ որպես այդ հեղինակավոր միջազգային ֆինանսական խմբի նոր լիիրավ անդամ: |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. 7 ամսվա արդյունքներով Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հասույթը կազմել է 470 մլրդ դրամ, ինչը 62% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանը ՝ ներկայացնելով իր հետազոտությունը Mining Armenia Forum միջազգային համաժողովում։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը խորհրդարան կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է Եվրոպական միությունում (ԵՄ) գրանցված դեղերի պարզեցված գրանցում: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Համաշխարհային երկրաբանական հետախուզության ծախսերը գագաթնակետին հասան 2012 թվականին, որից հետո միտումը սկսեց նվազել: «Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի» նախագահ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը «Հանքարդյունաբերություն. Հայաստան» ֆորումի բացման արարողության ժամանակ նշեց, որ եթե այս իրավիճակը շարունակվի՝ չնայած ներկայիս աճող պահանջարկին, միջազգային տնտեսությունը լուրջ դժվարությունների կբախվի կարևորագույն մետաղների ապահովման հարցում: |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Ռուսական կողմի հետ հայկական երկաթուղիների կոնցեսիայի փոխանցման վերաբերյալ քննարկումները շարունակվում են, և գործընթացը փակուղի չի մտել: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ լրագրողների հետ զրույցում՝ «Առաջնորդներ բնության համար» կարգախոսով Երևանում անցկացվող COP17 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում: |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո: Հայաստանը որևէ խնդիր չունի Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ գործող համաձայնագրի հետ, որը կանոնավոր կերպով իրականացվում է: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ «Առաջնորդներ բնության համար» կարգախոսով COP17 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենում Երևանում: |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանը նախատեսում է որոշում կայացնել նոր ատոմակայանի (ԱԷԿ) մոդելի վերաբերյալ 2027 թվականի սկզբին: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում՝ «Առաջնորդներ բնության համար» կարգախոսով անցկացվող COP17 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում: |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանը քննարկում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ էներգետիկ կապերի ընդլայնման հարցը: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ «Առաջնորդներ բնության համար» կարգախոսով COP17 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում: |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն հանդիպել են Երևանում՝ քննարկելու բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), կիբերանվտանգության և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացման, ինչպես նաև կառավարական տեղեկատվական համակարգերի թվային վերափոխման հնարավորությունները։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հանքարդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2026 թվականի վերջին կհասնի ռեկորդային 5.1%-ի՝ 2025 թվականին գրանցված 3.1%-ի և 2024 թվականի 3%-ի համեմատ: Այս մասին հոկտեմբերի 16-ին «Հանքարդյունաբերություն Հայաստան» ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը: |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Ռոսսելխոզնադզորը խնդրել է Հայաստանին կասեցնել Ռուսաստան ուղարկվող Modus Granum արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը, որը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից: Սահմանափակումը առաջարկվում է ուժի մեջ մնալ մինչև ռուսական գործակալության մասնագետների կողմից ընկերության ստուգումը, հաղորդում է «Ագրոէքսպերտ»-ը: |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի ներքո գործող Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի (College of Defence Management) պատվիրակությանը՝ քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թակուր Մայանկ Սինհանի գլխավորությամբ։ |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 15-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հանդիպել է ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար դոկտոր Ամնա բինթ Աբդալլահ Ալ-Դահաքին։Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։ Բանկի բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին։ Հերթական գործարքի համար մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու թեմատիկ նվերներից որևէ մեկը՝ պտտելով հաջողության անիվը։ |
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են թափոնների կառավարման ոլորտում փոխգործակցության հնարավորությունները
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի 2026 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՝ նախկին 5,3%-ից մինչեւ 5,5% (2025 թվականի փաստացի 7,1% աճի դիմաց), այժմ ակնկալելով, որ 2027 թվականին տեմպերը կպահպանվեն 5,5% մակարդակում (նախկինում կանխատեսվող արագացման դիմաց): Այդ մասին նշվում Է ԱՄՀ "Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները. Կայունություն լարված իրավիճակում, հրատապ լուծումներ" հոկտեմբերյան զեկույցում: |