Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայկական եվրապարտատոմսերի 5-րդ տրանշը վստահաբար կարելի է հաջողված համարել՝ ինչպես տեղաբաշխման ժամանակի, այնպես էլ եկամտաբերության առումով, հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մայիսի 2-ին մամուլի ասուլիսում  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո.

2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի 3 ամսում Հայաստանը գրեթե 50 մլրդ դրամով ավելի է ծախսել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկագրում:

Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել "Պետական պարտքի մասին" նոր օրինագիծ, որի շրջանակում կառավարության երաշխավորությամբ տրված վարկերը չեն համարվի կառավարության պարտքի մաս: Այդ մասին հայտարարել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մայիսի 2-ին մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի վերջին Հայաստանը կհասնի բյուջեով ամրագրված ՀՆԱ-ի 5,1 տոկոս աճի ցուցանիշին։ Ամուլսարի ոսկու հանքի գործարկումն այս տարի նաեւ կարող է դրական ազդեցություն ունենալ այս կարևորագույն ցուցանիշի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե որքանով  իրատեսական են տնտեսական աճի վերաբերյալ ֆինանսական իշխանությունների կանխատեսումները՝ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների վատթարացման լույսի ներքո:

 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո.

2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո. Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ին բյուջետային երաշխիքներ է տրամադրել մինչև 150 մլն դոլար վարկ ստանալու համար, ինչը նախատեսված չէր ընթացիկ տարվա բյուջեով, տարվա արդյունքներով կառավարության պարտքը կհասնի 2025 թվականի պետական բյուջեով արձանագրված 13 մլրդ 963 մլն դոլարի նշագծին: Այդ մասին մայիսի 2 - ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով Արմինֆո-ի հարցին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների   նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։

Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։

Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո Մայիսի 7-ին, ժամը 10:00-ին Երեւանում կկայանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով, որն ուղղված է Հայաստանում բժշկական զբոսաշրջության հնարավորությունների, մարտահրավերների ու զարգացման ուղիների քննարկմանը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2025 թվականի ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով կամ 408.1 մլն դոլարով (մեկ տարի առաջվա 13,3% անկման դիմաց)՝ հասնելով 3.926 մլրդ դոլարի՝ մոտենալով 2023 թվականի օգոստոսի ռեկորդային 4.220 մլրդ դոլարին։ Միայն ս.թ. առաջին եռամսյակում ՀՄՊ-ը ավելացել է 7% - ով կամ 242 մլն դոլարով (2024 թվականի առաջին  եռամսյակի 8,3% անկման դիմաց), ընդ որում, ամսական կտրվածքով աճը նախանշվել է փետրվարից՝ տեմպերի մինչև 16,5% (կամ  555 մլն դոլար) արագացմամբ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես միջբուհական «Ունիվերսիադա - 2025» սպորտամշակութային միջոցառման գլխավոր հովանավոր, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի նախաձեռնությամբ։ Այս տարի մրցույթին մասնակցում են երկրի 18 բուհեր: Ուսանողները մրցում են ֆուտզալ (մինի ֆուտբոլ), բասկետբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն և շախմատ մարզաձևերում:

Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,

Արմինֆո.ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ մայիսի 5-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի աննախադեպ համերգը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նարեկ Հախնազարյան, իսկ մենակատարը՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է։

 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,

Արմինֆո.

Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն հայտարարում է միջազգային համագործակցության նոր և նշանակալի փուլի մեկնարկի մասին՝ համագործակցելով ԱՄՆ առաջատար լրատվական կազմակերպություններից մեկի՝ Newsmax-ի հետ։ Ընկերությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում Team Telecom Armenia-ի բաժանորդներին հասանելի կդառնա Newsmax հեռուստաալիքի բովանդակությունը՝ տրամադրելով ամերիկյան և միջազգային լրատվություն, արդիական իրադարձություններ ու ուղիղ եթերներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։

 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99