Ուրբաթ, 21 Փետրվարի 2025,
Արմինֆո.վրասիական տնտեսական միության երկրների հայրենական արտադրողներն ու ընկերությունները բացարձակ առաջնահերթություն կստանան ռուսական շուկա օտարերկրյա ընկերությունների վերադարձի դեպքում: Այդ մասին ՌԴ կառավարության Telegram-ալիքում հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը:
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. «Վարկերի տակ ճռռալ» արտահայտությունը որպես կանոն ընկալվում է որպես չարքաշ, աղքատ կյանքի վկայություն։ Ենթադրվում է, որ եթե մարդը վարկեր ունի, ուրեմն կյանքը դժվար է։ Ահա ԶՊՄԿ –ի բողոքավոր աշխատակիցները որպես դժգոհության պատճառ, նշում էին, թե բոլորը «վարկերի տակ են»։ Ինչո՞ւ պետք է այսպիսի (հարուստ) հիմնարկի աշխատակիցը վարկ վերցնի, ասում էին բողոքի մասնակիցները։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը 2024 թվականին դանդաղել է մինչև 5,9% (2023 թվականի 8,3%-ից և 2022 թվականի 12,6%-ից)։ Հայաստանի ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը 2024 թվականին գերազանցել է 10.127 տրլն դրամը (25.8 մլրդ դոլար)։ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նույնպես 2024 թվականին նվազել է մինչև 101,1% (2023 թվականի 102,7% - ից և 2022 թվականի 108% - ից)։ Այս մասին են վկայում փետրվարի 20-ին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո.Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո.IDBank-ը թողարկում է նոր քարտ բիզնեսների համար՝ ընդլայնելով նրանց հնարավորություններն ու վճարումները դարձնելով շահավետ և հարմարավետ։ Visa Signature Business քարտը բանկի հերթական պրոդուկտն է, որ բիզնեսների համար բազմաթիվ վճարային հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհով ճամփորդելիս։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Ս/թ փետրվարի 18-ին ճանաչողական այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր գտնվում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը:
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. 2018 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ սուբվենցիոն ծրագրերով կառավարությունը համայնքներում ներդրել է 113 մլրդ 722 մլն դրամ (մոտ 280 մլն դոլար): Այդ մասին փետրվարի 20-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Ընդլայնվում է համայնքների ցանկը, որոնք հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար ստանալ սուբվենցիաներ:
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2025թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1,593,349.2 հազար դրամի չափով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ 1,255,579.0 հազար դրամ, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 223,166.2 հազար դրամ և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 114,604.0 հազար դրամ):
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը։ Այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմին ընդառաջ։
«Նոր ֆիլմը դպրոցականների մասին է, որոնք գտնում են հերոսական ջիղ եւ փորձում փրկել իրենց ուսուցիչներին անցյալից աշխարհ եկած չարագործից: Հենց այս բարի գաղափարի շուրջ էլ ծնվել է այս մրցույթի միտքը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրելու են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։
Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը: Մարզերի դպրոցների դեպքում կազմակերպիչները կապահովեն նաեւ հաղթող դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների տեղափոխությունը Երեւան։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։ Մրցույթն անցկացվելու է երկու տարիքային խմբում՝ 4-8-րդ դասարաններ եւ 9-12-րդ դասարաններ։ Յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է մեկական հաղթող։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ունենալ երկու հաղթող 4-8-րդ դասարանների եւ 9-12-րդ դասարանների տարիքային խմբերում՝ Երեւանում եւ մարզերում (հաղթողների ընդհանուր քանակը՝ 4):
Մրցույթի մեկնարկել է, կընթանա երկու հիմնական փուլով՝ դպրոցական եւ ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին կարող է ուղարկել դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։
Մրցութային աշխատանքների ուղարկման վերջնաժամկետը մարտի 2-ն է։ Արդյունքների ամփոփումը տեղի կունենա մարտի 10-17-ը։
Պրոֆեսիոնալ ժյուրին բաղկացած է ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաեւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։
Մրցույթի գործընկերն է Կոնվերս Բանկը։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Գրքառատ փետրվարին «Բվիկ» նախաձեռնությունն ամփոփեց Իդրամի հետ համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները։
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
|