Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանություններն ընդլայնում են առողջապահության և կրթության սոցիալական ծախսերի շրջանակը, որոնք փոխհատուցվում են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում։ Այսպիսով, Հայաստանի ֆինանսների նախարարությունը, որը մշակում է երկրի հարկային քաղաքականությունը, օրենքը հարմարեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած ձևակերպումներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 13-ին ՝ կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,
Արմինֆո.Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ:
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանում մինչ օրս չկան էլեկտրաէներգիայի սպառման օպտիմալ ծավալների հաշվարկներ, որոնց հիման վրա հնարավոր լիներ կառուցել գեներացման օբյեկտներ։ Այդ մասին հայտարարել է էներգաարդյունավետության ոլորտի փորձագետ Աստղինե Պասոյանը՝ "Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգություն. Մարտահրավերներ և լուծումներ" պանելային քննարկման ժամանակ։
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,
Արմինֆո.Կառավարության փետրվարի 13-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,
Արմինֆո.Հայաստանի էլեկտրաէներգետիկական հատվածի ազատականացման հարցն այսօր ամենաքննարկվողներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյանը՝ "Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգություն. Մարտահրավերներ և լուծումներ " թեմայի շուրջ պաանելային քննարկման ժամանակ:
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանում արևային էներգետիկան և հիդրոէներգետիկան բազիսային դարձնելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ "Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգություն. Մարտահրավերներ և լուծումներ " թեմայի շուրջ պաանելային քննարկման ժամանակ։
|
Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հաշվի առնելով ՀՀ տնտեսության առաջիկա 10 տարիների աճի տեմպերը ՝ Հայաստանում մեծ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը նպատակահարմար չէ, հատկապես՝ հաշվի առնելով դրա հետագա անվտանգ շահագործումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ "Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգություն. Մարտահրավերներ և լուծումներ " թեմայի շուրջ պանելային քննարկման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ միաժամանակ գործում են շրջանառության հարկ ու ավելացված արժեքի հարկ: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ՝ փորձելով հիմնավորել շրջանառության հարկի դրույքաչափը բարձրացնելու կառավարության քաղաքականությունը։
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
Արմինֆո.Նաեւ այդ պատճառով ենք մենք հեղափոխություն իրականացրել, որպեսզի բոլորս թափանցիկ կատարենք մեր հարկային պարտավորությունները։ Այդ մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2025 թվականի հունվարից շրջանառության հարկի կրկնակի բարձրացումից փոքր եւ միջին ձեռնարկատերերի դժգոհությանը։
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
Արմինֆո.«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
Արմինֆո.Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) փոխարեն փոքր մոդուլային էլեկտրակայանների կառուցումը աննպատակահարմար է ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Նման կարծիք է հայտնել "Հայաստանի էներգետիկ նախաձեռնություն" հետազոտական վերլուծական կենտրոնի տնօրեն, տ.գ. թ., դոցենտ Արթուր Ավետիսյանը՝ Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌՀՆՎԿ) փորձագիտական հարթակում կազմակերպված "Հայաստանի "ատոմային" երկընտրանքը. Նոր ԱԷԿ-ի կառուցում' Ռուսաստանի հետ եւ առանց դրա" առցանց քննարկման ժամանակ:
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հասարակությունը, իսկ ավելի կոնկրետ երևանցիները ու ոչ երևանցիները փոթորկված են իշխանությունների ընթացս նորարարական բարեփոխումներով: Դե նկատենք, որ իշխանության բոլոր քայլերը, սովորության համաձայն, վաղուց արդեն անվանում են բարեփոխում խորիմաստ բառով: Ինչքանով է այն բարեփոխում, պարզվում է դա՝ «միջին վիճակագրական քաղաքացուն» հասանելի չէ: Քաղաքացիների համար Երևան քաղաքի տրանսպորտի վճարների թանկացումները, եկամուտների պարտադիր հայտարարագրումը, փոքր ու միջին բիզնեսի հարկման ձևաչափի փոփոխությամբ դրա բարձրացումը, մի ընդհանուր ընկալման մեջ են՝ պարտադիր վճարների խստացում ու «միջին վիճակագրական քաղաքացու» կամ անմիջական իր վրա ճնշում: Ըստ այդմ, ստացվում է, որ քաղաքացուն առաջարկված խնդիրների փաթեթը հանրային ընկալմամբ չի տեղավորվում «բարեփոխում» բարեհամբյուր եզրույթի մեջ:
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանում խստացվելու է վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար ։ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ի լիագումար նիստում հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել "Բյուջետային համակարգի մասին"օրենքում կատարված փոփոխություններին:
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
Արմինֆո. 2024 թվականի արդյունքներով անշարժ գույքի երկրորդային շուկան ավելի պասիվ է եղել՝ ինչպես գործարքների առումով, այնպես էլ արժեքային արտահայտությամբ՝ եթե համեմատենք 2022 և 2023 թվականների հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ, "Կոլիբրի" անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանի առաջնային շուկան 2024 թվականին պահպանել է իր տեմպերը հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի մեխանիզմի շնորհիվ։ Ընթացիկ տարվանից վերջինս հասանելի կլինի միայն մարզերում։
|
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի մարզերում բնակարանների միջին շուկայական արժեքը 2024 թվականին աճել է 13,6% - ով՝ կազմելով 148.8 հազ. դրամ/1 քմ:
|
Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,
|
Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,
|