Հայաստանում կխստացվի հարկային վերահսկողությունը էներգետիկ եւ ջրային ոլորտներում ընկերությունների գործունեության նկատմամբ
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանում կուժեղացվի էներգետիկ և ջրային ոլորտներում գործունեության լիցենզիա ստացած ընկերությունների գործունեության նկատմամբ հարկային վերահսկողությունը: Այս մասին որոշումն ընդունվել է հունվարի 30-ին կառավարության նիստում։

Հայաստանն ու Գերմանիան նախանշել են հետագա քայլերը՝ տեխնոլոգիական հատվածում համագործակցության խորացման համար
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները քննարկելու և զարգացնելու նպատակով:

Հայաստանում մոլիբդենի արտահանման ռազմավարություն է մշակվել
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանում մոլիբդենի արտահանման ռազմավարություն է մշակվել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Ameria Management Advisory, Modex Consulting ընկերությունները և միջազգային փորձագետ Անդրեաս Կլասենը մշակել են Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիր, որով մոլիբդենն ընդգրկվել է առաջատար ապրանքատեսակների ցանկում: Այս մասին ասվում է Modex ընկերության հաղորդագրության մեջ ։

 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.

.Հայաստանի Կենտրոնական բանկը 23 տարի անց ավարտել է "Արդշինբանկ"ԲԲԸ-ի սնանկացման գործընթացը
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

ԱրմինֆոՀայաստանի Կենտրոնական բանկը 23 տարի անց ավարտել է "Արդշինբանկ"ԲԲԸ-ի սնանկացման գործընթացը Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 23 տարի անց ավարտել է "Արդշինբանկ" ԲԲԸ-ի սնանկացման գործընթացը, որը սկսվել էր 2002 թվականին և որևէ կերպ կապված չէր ներկայումս գործող "Արդշինբանկ"ՓԲԸ-ի հետ:

ԶՊՄԿ-ը բաժնետերերին շահաբաժիններ կվճարի 2023 թվականի աշխատանքի արդյունքներով
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականի նոյեմբերի 27 - ին տեղի է ունեցել "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստ, որի ընթացքում խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, ընկերության բաժնետերերին առաջարկել է ընկերության 2023 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահաբաժիններ վճարել ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները): Այդ մասին ասվում է ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է ներդնել Պետական երաշխիքների ինստիտուտ ՝ զբոսաշրջիկների շահերը պաշտպանելու համար
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնել է Պետական երաշխիքների ինստիտուտի ներդրման նախագիծ, որը թույլ կտա պաշտպանել զբոսաշրջիկների՝ ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների շահերը: Այդ մասին հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը,  նշելով, որ նախագիծն այժմ քննարկվում է միջազգային դոնորների հետ։

Օվերչուկ. ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը կհանգեցնի այդ երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակման
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից հանրապետության դուրս գալուն և այդ երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակման: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հունվարի 29-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Կոշտ հարկային գործիքակազմի կիրառումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը. ՊԵԿ նախկին ղեկավար
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանը իրատեսական չի համարում 2025 թվականին 330 մլրդ դրամով ավելի հարկերի հավաքագրումը, քան 2024 թվականին՝ հաշվի առնելով նախորդ տարվա 9 տոկոս հարկային ապառքը։ Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ ներկայիս տնտեսական իրավիճակում իրատեսական չէ մեկ տարվա ընթացքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշն ավելացնել 1,3 տոկոսով, ինչը կանխատեսվում է կառավարության կողմից:

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 30-ին և 31-ին Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունից:

Հայաստանում հարցվածների կեսից ավելին չգիտի, թե ինչպես լրացնել եկամուտների մասին աղմկահարույց հայտարարագիրը. MPG հարցում
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում հարցվածների կեսից ավելին չգիտի, թե ինչպես լրացնել ընթացիկ տարում ուժի մեջ մտած եկամուտների մասին աղմկահարույց հայտարարագիրը: Այս մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Հպարտ Չիպոլինո" հարցման արդյունքները։

Էկոնոմիկայի նախարարությունը հայ գինեգործներին առաջարկում է իրենց վրա վերցնել միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներին մասնակցության ծախսերի մի մասը
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.Հունվարի 29-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և Wizz Air-ը դիտարկել են նոր երթուղիների գործարկման և չվերթների հաճախականության ավելացման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Բաբկեն Թունյանն ապատեղեկատվություն է որակում բանկային գաղտնիքի ինստիտուտի փլուզման մասին տեղեկատվությունը
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի կառավարող խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը ապատեղեկատվություն է որակում իշխանության ընդդիմախոսների կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե հանրապետությունում բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական մարմիններն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ քաղաքացիների բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետ
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.Fitur 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել են ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղար՝ Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

ՎԶԵԲ-ը հայտնում է 2024 թվականին Հայաստանում ներդրումների ռեկորդային բարձր մակարդակի մասին
 Երեքշաբթի, 28 Հունվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է 396 միլիոն եվրոյի ներդրում 19 նախագծերի շրջանակներում, ինչը ներդրումների պատմականորեն ամենաբարձր մակարդակն է։

 Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09