Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,
Արմինֆո. Ակտիվ վարկային քաղաքականությունը 2024 թվականին հայկական բանկերին թույլ է տվել ապահովել շահույթի բարձր աճ ։ Այսպես, վարկային պորտֆելի 25%-ով, մինչև 6.3 տրլն դրամ աճը (15.8 մլրդ դոլար) 61%-ով ավելացրել է զուտ շահույթը՝ մինչև 363.2 մլրդ դրամ (915.8 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստված Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի տվյալները՝ 31.12.2024 թ. դրությամբ։ |
Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,
Արմինֆո.Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ |
Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանը 2024 թվականի արդյունքներով ավելացրել է արտահանումը Եվրոպական միության 14 պետությունների ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, աճ է գրանցվել այնպիսի երկրների ուղղությամբ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Լեհաստանը, Ավստրիան, Ռումինիան, Չեխիան, Խորվաթիան, Պորտուգալիան, Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Մալթան և Սլովենիան: |
Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանում թեմատիկ հարկային ստուգումներ իրականացնելիս հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ հայտնաբերելուց մեկ տարի անց կազմակերպությունները չեն տուգանվի: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունները: |
Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,
|
Շաբաթ, 18 Հունվարի 2025,
|
Շաբաթ, 18 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի հունվարի 13-17-ը միայն մեկ անգամ են իրականացվել դոլարային գործարքներ, և երկու անգամ ՝ ռուբլով գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը 64% անկումից հասել է 4,6 անգամ աճի, իսկ ռուբլով գործարքների դինամիկան չի ներկայացվում՝ մեկ շաբաթ առաջ դրանց բացակայության առնչությամբ: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալը գրեթե 2 անգամ գերազանցել է ռուբլով գործարքների ծավալը։ |
Ուրբաթ, 17 Հունվարի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 17-ին ընդունել է Նորվեգիայի Զարգացման համագործակցության գործակալության (Norwegian Agency for Development Cooperation) պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Նորվեգիայի Թագավորության Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի տնօրենի տեղակալ Բարդ Վանդվիկը։ |
Ուրբաթ, 17 Հունվարի 2025,
Արմինֆո.Հայաստանի տնտեսության հետագա զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հանրապետությունը լավ կապեր ունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ։ Միայն երկու բևեռների հետ լավ հարաբերությունների առկայության դեպքում Հայաստանը կարող է միջնորդական կամուրջ դառնալ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: |
Ուրբաթ, 17 Հունվարի 2025,
Արմինֆո. Ծախսերի պատշաճ փաստաթղթավորման դեպքում ոսկերչական իրերի մանրածախ առեւտրով զբաղվողների հարկային բեռը ոչ միայն չի ավելանա, այլեւ, ընդհակառակը, կնվազի։ Նման պնդմամբ է հանդես եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով շրջանառության հարկի կրկնակի բարձրացման դեմ հանդես եկող "Ոսկու շուկա" առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիաներին և վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի համապատասխան գրառմանը։ |
Ուրբաթ, 17 Հունվարի 2025,
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը, ով այդ պաշտոնում նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի վերջին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը և համակարգում էր մակրոտնտեսության հարցերը, իրատեսական է համարում 2025 թվականին 330 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ հավաքելը, քան՝ 2024 թվականին։ Եվ դա՝ 2024թ. գրեթե 9% հարկային թերհավաքագրման ֆոնին։ Այդ մասին նա հայտարարել Է հունվարի 16-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: |
5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. 2024 թվականը «Մի դրամի ուժը» եզրափակեց 5.119.225 դրամ արդյունքով, որն ամբողջությամբ ուղղվեց մարտին անցկացվելիք «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին։ Իսկ 2025 թվականի առաջին շահառուն ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն է։ |
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ |
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. Կառավարությունն ընդունել է որոշում՝ վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու նպատակով ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում: |