Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,
|
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,
|
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,
Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ. հոկտեմբերի 1-ից:
|
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,
|
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանն ու ԱՄՆ-ը մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել՝ ամրապնդելու երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումը, համադրելու քաղաքականության շրջանակները և փոխանակելու տեղեկատվությունը: Այդ մասին ասվում է նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ստորագրած Ռազմավարական գործընկերության կանոնադրության տեքստում, որը հրապարակել է Հայաստանի ԱԳՆ-ը:
|
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,
Արմինֆո. Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,
Արմինֆո.Ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված 2024թ. հունվար-սեպտեմբերին կրճատվել է մինչև մինուս 119.5 մլն դոլար (46.3 մլրդ դրամ)՝ դրական 353.7 մլն դոլարից (139.2 մլրդ դրամ) կամ՝ տարեկան կտրվածքով 2.3 անգամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք նշվում են զուտ հոսքի տեսքով, ինչը նշանակում է ներգրավված և մարված օտարերկրյա ներդրումների տարբերությունը։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքը դրական մակարդակի վրա է մնացել ՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 9 անգամ ՝ 436 մլն դոլարից (171.5 մլրդ դրամ) հասնելով 48.5 մլն դոլարի (18.8 մլրդ դրամ)։
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,
Արմինֆո.2023 թվականին Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ամբերդ» հետազոտական ցանցի փորձագետ, tvyal.com վերլուծական կենտրոնի հիմնադիր Աղասի Թավադյանը:
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,
Արմինֆո. Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,
Արմինֆո. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն հպարտությամբ հայտարարում է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնությանն (UNEP FI) անդամակցության մասին և հաստատում է իր հանձնառությունը որպես ՄԱԿ-ի Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների (PRB) ստորագրող կողմ: Այս նշաձողը վերահաստատում է Բանկի նվիրվածությունը/հավատարմությունը կայուն զարգացմանը` իր ռազմավարությունները համահունչ դարձնելով Փարիզի համաձայնագրի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs):
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,
Արմինֆո. Գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար: Այդ մասին ասվում է ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունում:
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,
Արմինֆո.Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է մեղրի սեփական արտադրությունը, որը շուկայում ներկայացված է AUREA անվամբ։
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Այդ մասին հունվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,
Արմինֆո.Ամուլսարի նախագծի գործարկումը տնտեսության աճը կսրբագրի դեպի վեր: Այդ մասին հունվարի 13-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,
Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված բազմաթիվ ռիսկեր կան: Այդ մասին հունվարի 13-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
|