Հայաստանի ԿԲ. Առկա են բոլոր նախադրյալները 2025 թվականին գնաճը  3%-ի մակարդակում ապահովելու համար
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Առկա են բոլոր նախադրյալները  2025 թվականին գնաճը թիրախային 3 տոկոսի մակարդակում ապահովելու համար։ Այդ մասին հունվարի 13-ին  հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում 2024 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման արդյունքների քննարկման ժամանակ։

Գևորգ Պապոյանը՝ "Չոր նավահանգիստ" նախագծի մասին. մենք մտածում ենք նաև ավելի խորքային տնտեսական ուսումնասիրության մասին՝ կապված տնտեսական հետևանքների վերջնական հաշվարկների հետ
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Ելնելով Գյումրիում "Չոր նավահանգիստ" ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքներից՝ կարող ենք արձանագրել, որ կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագծի իրականացման և տարածաշրջանում խաղաղության հաստատման դեպքում "Չոր նավահանգիստի" իրականացումն անհետաձգելի է: Այդ մասին հունվարի 13 - ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Ֆինանսների նախարարությունը հերթական անգամ նվազեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո.2024 թվականի արդյունքներով Հայաստանի տնտեսության աճը կանխատեսվում է 5% - ի սահմաններում։ Այդ մասին հունվարի 13-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ՀԲ վարկով Հայաստանում երեք էլեկտրաենթակայան կարդիականացվի
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Համաշխարհային բանկը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջոցով և 40 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով, որը կնպաստի մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարության իրագործմանը: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հունվարի 13-ի նիստում հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ համապատասխան համաձայնագրին:

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորում են փոխադարձ առևտրում առավել արդյունավետ միջավայրի ստեղծումը
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

ՀՀ ֆինանսների նախարար. Մենք հաջողության ենք հասել մեր տնտեսական քաղաքականությունում
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիմնավոր չի համարում այն քննադատությունը, թե երկրի ֆինանսական իշխանությունները ձախողել են երկրի տնտեսական քաղաքականությունը:

Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին։  Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հունվարի 13 - ի նիստում դրական եզրակացություն է տվել "Ներդրումային ֆոնդերի մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին: Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ներդրումային ֆոնդերի մասին օրենքն ընդունվել է մի քանի տարի առաջ, որտեղ ոչ հրապարակային ֆոնդերին անռչվող հարցերի կարգավորումը շատ մակերեսային է ներկայացվել: Այնուամենայնիվ, նախկինում ընդունված օրենքն իր դրական դերն է ունեցել։ Ներկայումս հանրապետությունում գործում են 56 ակտիվ ոչ հրապարակային ֆոնդեր' ակտիվների 135 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Այդ առնչությամբ դրանց գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտություն է առաջացել։

Ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսության աճը, եթե չլիներ վերաարտահանում
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025,

Արմինֆո. Որքա՞ն կկազմեր Հայաստանի տնտեսական աճը, եթե չլինեին աճին նպաստող երկու գործոններ՝ ապրանքների արտահանում/վերաարտահանում և պահանջարկի բարձրացում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ներհոսքի հաշվին: Նման հարցով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին է դիմել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և վարկային հարցերի հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ:

ԻԻՀ մաքսատան ղեկավար. ԵԱՏՄ շրջանակներում Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանին եւ Ղազախստանին
 Շաբաթ, 11 Հունվարի 2025,

Արմինֆո. Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա սկզբից՝ իրանական օրացույցով (2024 թվականի մարտի 21) մինչև դեկտեմբերի վերջը կազմել է 2,704 մլրդ դոլար:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի առաջին շաբաթում պասիվ էր
 Շաբաթ, 11 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի հունվարի 7-10-ն ընկած ժամանակահատվածում միայն մեկ անգամ են իրականացվել դոլարային գործարքներ, ռուբլով ու եվրոյով գործարքներ չեն իրականացվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական թրենդը հայտնվել է 64% անկման մեջ՝ 2024թ. դեկտեմբերի վերջին շաբաթվա 31% աճի դիմաց։

 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո.

11 ամսում Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 27,1% - ով՝ կոնյակի արտադրության 4,9% աճի դեպքում
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանում կրճատվել են գինու, այդ թվում ՝ շամպայնի արտադրության ծավալները՝ երկրում արտադրվող մյուս բոլոր ոգելից խմիչքների աճի ֆոնին։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է ավելի քան 9,1 մլն լիտր գինի (տարեկան անկումը ՝ 27,1%) և 1,2 մլն լիտր շամպայն (տարեկան անկումը ՝ 11,4%)։ Ընդ որում, Հայաստանում կոնյակի արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 4,9% - ով' մինչև 18,4 մլն լիտր, իսկ օղու, լիկյորի և այլ սպիրտային խմիչքների արտադրությունը' 0,2% - ով ' մինչև 1,2 մլն լիտր: Հայաստանում գարեջրի արտադրությունը մեկ տարում աճել Է 2,3% - ով ' կազմելով 27,1 մլն լիտր:

Մինչև 2024 թվականի դեկտեմբեր արդյունաբերական հատվածի աճն արագացել է
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո.2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի արդյունաբերական հատվածի տարեկան աճի տեմպերն արագացել են 2,1%-ից մինչև 7,6% ՝ գերազանցելով 2,6 տրլն դրամ ծավալը  (6.8 մլրդ դոլար)։ Ընդ որում, միայն նոյեմբերին արդյունաբերությունը ցույց է տվել 0,5%  անկում՝ մինչեւ 274.1 մլրդ դրամ (704.8 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ֆինանսների նախարարությունը կրճատում է զինծառայողների բնակարանային ապահովման գծով պետական գանձարանի ծախսերը
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները խստացնում են պայմանագրային զինծառայողներին բնակարաններով ապահովման պայմանները։ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, առաջարկում է պահպանել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կմ հեռավորության վրա (գործող 30 կմ-ի փոխարեն) բնակելի տարածք չունեցող զինծառայողների համար ծառայողական բնակարանով ապահովելու կամ ամսական դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը կամ մշտական (փաստացի) գրանցումը: "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի միասնական պորտալում:

2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնաճ ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1,5% գնաճ (2023 թվականի 0,6% գնանկման դիմաց)։ Դա պայմանավորված էր սննդամթերքի 2,2% թանկացմամբ և ծառայությունների սակագների 2,5% բարձրացմամբ՝ ոչ պարենային ապրանքների 1,8% էժանացման դեպքում, մինչդեռ, մեկ տարի առաջ բոլոր երեք կատեգորիաներն էլ ավելի նկատելի թանկացել էին, համապատասխանաբար՝ 3,5%, 3% և 0,1%: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,1 տոկոս՝ 2023 թվականի 0,1 տոկոս անկման դիմաց։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-ի
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին դանդաղել է մինչև տարեկան  7,4% (2023թ. նույն ժամանակահատվածի 9,4% - ից) ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, որոնց համաձայն, սկսել է վատթարանալ նաև արտահանման և ներմուծման դինամիկան։

Հայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-ի
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 13,3% ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 12%-ի դիմաց։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրա
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. Չնայած Հայաստանում առկա աշխատանքային գրաֆիկի ձևաչափին՝ տնտեսական աճը մնում է աննշան, և, նույնիսկ, հաշվի առնելով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը, երկրի բնակիչները չեն զգում դրա դրական ազդեցությունն իրենց կյանքի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանը՝ ութժամյա աշխատանքային օրվանից յոթժամյա աշխատանքային օրվա անցնելու ռիսկերի քննարկմանը նվիրված մամուլի ասուլիսում:

Փաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասին
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո.2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայլեռ» ընկերությունը 2025 թվականին նախատեսում է 12 մլրդ դրամ  ներդնել Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային մարզահամալիրի զարգացման համար
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 9-ին այցելել է «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիր, որտեղ նախարարի գլխավորությամբ կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա հերթական նիստը։

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09