Ուրբաթ, 10 Հունվարի 2025,
Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
Արմինֆո. 2024թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5 251 932 ուղևորի, ինչը 3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: Այդ մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ընդ որում, նա նշել է, որ օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 41 470 տոննա (տարեկան 22,1% աճ):
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
Արմինֆո. Մենք քննարկում ենք ատոմակայանի կառուցման վերաբերյալ ոչ միայն ՌԴ-ից և ԱՄՆ-ից ,այլև այլ երկրներից ստացված առաջարկությունները՝ հաշվի առնելով դրանց ֆինանսական, տնտեսական բաղադրիչները, ինչպես նաև իրականացման հնարավոր ժամկետները։ Այս մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
Արմինֆո. Վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ պետական բյուջե վերականգնված միջոցների ծավալներն աճել են 100 անգամ: Այդ մասին հունվարի 9-ին լրագրողներին հաղորդել է ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի հերթական նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 236 մլն եվրո բյուջեով «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
|
Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,
Արմինֆո. 2024 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թվի աճը։
|
Չորեքշաբթի, 8 Հունվարի 2025,
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո.2024 թվականին Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի հարկային եկամուտները (հարկային եկամուտներ և պետական տուրք) կազմել են 2 տրլն 390.9 մլրդ դրամ, որը կազմում է տարվա սրբագրված ցուցանիշի 91.4% - ը ՝ 2 տրլն 614.9 մլրդ դրամի չափով (ՀՆԱ-ի 24.9% - ը)։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Կադաստրային քարտեզները հիմք չեն Հայաստանի Հանրապետության սահմանները որոշելու համար: Այդ մասին հայտարարել է Հադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ հունվարի 7-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով սահմանազատման գործընթացում Տավուշի մարզի Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի բնակիչների համար կադաստրային քարտեզների առնչությամբ հնարավոր խնդիրները։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. 2026 թվականին, երբ 2021 թվականին վերանայված անշարժ գույքի հարկը կգանձվի ողջ ծավալով, Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները կկազմեն մոտ 47 մլրդ դրամ։ Այդ մասին հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ հունվարի 7-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) 2024թ. դեկտեմբերի դրությամբ կրճատվել են տարեկան 2,8% - ով կամ 102 մլն դոլարով՝ մինչև 3,533 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 3,3% կամ 117,4 մլն դոլարի աճ: Այսպիսով, ՄՀՊ-ն էլ ավելի են հեռացել 2023թ. օգոստոսին արձանագրված 4,2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. 2024 թվականին Հայաստանում անշարժ գույքին առնչվող գործարքների թիվն աճել է մոտ 13%-ով: Այդ մասին հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ հունվարի 7-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը քաղաքացիներին կոչ է արել այլևս գումար չծախսել ինքնակամ շինությունների վրա: "Ըստ էության, 2024 թվականը վերջին տարին էր ինքնակամ շինությունների հաշվառման առումով", - ասել է նա՝ հունվարի 7-ին ամփոփիչ մամուլի ասուլիսում:
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո.Արդշինբանկը «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի վարչական սահմաններում ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող անտառի տնկման աշխատանքները: Անտառտնկումն ավարտվել է նոյեմբերի վերջին․ տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, հիմնականում կաղնի, կեչի, վայրի տանձ, վայրի խնձորենի, թխկի և թեղի է։
|