Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Երեւանի քաղաքապետ. Շարունակելու ենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը, բայց դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստում
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի ծախսերը 2025 թվականին կավելանան, բայց միասնական տոմսային համակարգի պայմաններում կշարունակենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը։ Սակայն դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստում։ Այդ մասին դեկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ACSES. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտաքին առեւտուրը կարող է աճել 2-2,4 մլրդ դոլարով
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի զարգացման ներուժը։

Էկոնոմիկայի նախարարը տեքստիլ արդյունաբերության խնդիրներն ու հնարավորությունները քննարկել է ոլորտի ներկայացուցիչների հետ
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Միջազգային առևտրի կենտրոնի, Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի ներկայացուցիչներ։

Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ԱրարատԲանկի աշխատակիցները, գործադիր մարմնի ղեկավարները և խորհրդի անդամները միավորվել են ամանորյա բարի նախաձեռնության շուրջ՝ նվերներ պատրաստելով Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող 400 երեխայի համար։ Նախաձեռնությունն իրականացվել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաների նամակները հասել են բանկի աշխատակիցներին:

ԵՏՀ ղեկավար. Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Իրանի հետ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը դեկտեմբերի 26 - ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակի հետ:

Ինչ փոփոխություններ են սպասվում 2025 թվականինհի հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած  շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։

«2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել  մարզերում։ 

ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր հունվարյան իմ ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները. Փաշինյան
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.Անցնող տարում IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում իրականացրեց կարևոր ու, ինչպես շահառուների արձագանքներն են փաստում, չափազանց անհրաժեշտ մի ծրագիր, որն ուղղված էր Արցախից բռնի տեղահանված 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Արդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածով
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.Արդշինբանկը չորրորդ անգամ անընդմեջ միջազգային հայտնի Global Banking & Finance Review ամսագրի կողմից արժանացել է «Տարվա փրայվիթ բանկ» և երկրորդ անգամ՝ «Տարվա մանրածախ բանկ» կոչումներին։ Ամեն տարի ոլորտի վերլուծաբաններից ու փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է աշխարհի լավագույն ֆինանսական կազմակերպությունները՝ հիմնվելով մի շարք հիմնական չափանիշների վրա՝ շուկայի մասնաբաժին, ներդրումային հնարավորություններ, նորարարական լուծումներ, միջազգային հեղինակություն և հաճախորդներին մատուցվող ծառայությունների ծավալ ու որակ։

Պուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ռուսաստանը գնահատում է Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ փոխշահավետ բազմապլան համագործակցությունը և շահագրգռված է միավորման ամրապնդմանն ուղղված աշխատանքների ակտիվացմամբ: Այդ մասին դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։

Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ից 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Ինչպես հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը, նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին:

Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. "Մանթաշյանց" գործարարների միություն
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր: Սույն նախագծերով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով այն օրական 8 ժամից 7 ժամ, իսկ շաբաթական՝ 40 ժամից 35 ժամ՝ պահպանելով միայն նվազագույն աշխատավարձը։ Ուսումնասիրելով այս օրենքի նախագծերը՝ «Մանթաշյանց» գործարարների միությունը հայտնում է իր մտահոգությունն ու անհամաձայնությունը:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամ
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը, որն ուղղված է արտադրության խթանմանը, կազմել է 341 մլրդ դրամ։ Ինչպես հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, մեկ տարվա ընթացքում պորտֆելը գրանցել է 75,7% աճ, իսկ մեկ ամսվա ընթացքում ՝ 3,3% աճ:

Բրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.Բրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը:

Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ամունդի-Ակբան շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընկերության կողմից կառավարվող Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից ներդրումներ են կատարվել ԵՄ - Հայաստան  ՓՄՁ ֆոնդում, որն էլ ներդումներ է կատարում վերականգնվող էներգետիկայի, առողջապահության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, տեխնոլոգիական և այլ ոլորտներում։

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09