Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո.Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարար՝ Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը:
|
Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024,
|
Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Շատ առումներով՝ շնորհիվ Եվրասիական տնտեսական միության հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի շատ բարձր տեմպեր։ Այդ մասին դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը։
|
Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԻԻՀ Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրեն, Սպահան նահանգի Ոսկու, ոսկերչական իրերի, արծաթի և թանկարժեք քարերի արտահանողների և արտադրողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Թալայ Մինայիի գլխավորած պատվիրակությանը։
|
Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի աներկբա առաջնորդությամբ։ Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
|
Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանում անասունների սպանդի նվազագույն պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է գոնե 100 սպանդանոցի առկայություն։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ դրանց ապահովման նպատակով պետությունը մշակել է մի շարք ծրագրեր, որոնք թույլ կտան խթանել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում:
|
Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո.Վաճառքի հարկի համակարգի փոփոխությունը կոչված է կրճատելու խոշոր բիզնեսի ստվերը, այդ թվում ՝ վերադարձնելու թալանածը։ Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Facebook-ի իր էջում։
|
Կիրակի, 15 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Համընդհանուր բժշկական ապահովագրությունը կներդրվի Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հավաստիացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
|
Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Վերին Լարսի անցակետը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
|
Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ն ամեն օր իրականացվել են դոլարային և, միայն մեկ անգամ, ռուբլով գործարքներ: Եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս չեն իրականացվում։ Հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարային գործարքների բարձր ակտիվությունը կտրուկ արագացրել է աճի տեմպերը՝ 53%-ից մինչև 10 անգամ, իսկ ռուբլով գործարքների միտումը, չորս օր դրանց բացակայության և միայն ուրբաթ օրը համեստ ծավալի առաջացման պատճառով, ծավալվել է 2,6 անգամ աճից դեպի 87,3% անկում: Արդյունքում՝ կրկին գերիշխել են դոլարային գործարքները, որոնց ընդհանուր շաբաթական ծավալը 58 անգամ գերազանցել է ռուբլով գործարքների ծավալը։
|
Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
|
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. ԱրարատԲանկը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության (ԵՄ), Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) և Կլիմայական նախաձեռնությունների հիմնադրամի (ԿՆՀ) գործընկերությամբ։
|
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն, ընդհանուր առմամբ, ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության համար: Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել՝ 2024թ. դեկտեմբերին հասնելով 81,5%-ի սահմանագծին՝ նախորդ տարվա 70%-ի դիմաց ։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
|
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. «Վերին Լարս» հսկիչ անցակետը փակ է բեռնատարների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
|