Հայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասին
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Հայրենական բանկային համակարգից բրիտանական արմատներով խոշոր միջազգային Հոնկոնգ-Շանհայյան բանկային խմբի «հայկական մասնաճյուղի» դուրս գալը, որի մասին հայտարարվեց մի քանի տարի առաջ, երկրի ֆինանսական հասարակայնության մոտ արդարացի հարց առաջացրեց. ինչ է լինելու անգլիական բանկի հաճախորդների և առաջին հերթին բիզնես-հաճախորդների հետ, ովքեր սկսած 1996 թվականից այստեղ ստանում էին միջազգային բանկինգի չափանիշներին և սկզբունքներին համապատասխան սպասարկում: Եվ հայտարարությունը, որ հնչեց ընթացիկ տարվա սկզբում այն մասին, որ HSBC բանկ Հայաստանը փաստորեն կկլանվի բացառապես հայկական արմատներով բանկի կողմից, ոչ միայն բավարարվածություն բերեց առ այն, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, այլև առաջացրեց բազմաթիվ հարցեր… ԱրմԻնֆոյի տնորեն և տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանը փորձեց ստանալ վերջիններիս հիմնական մասին պատասխանները Արդշինբանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանից:

Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                    
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի 29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»: Բանկը ս.թ. դեկտեմբերի 2-ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ:

ԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակին
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Նոյեմբերի 22-ին Երևանում առաջին անգամ անցկացված Visa Cashless Forum-ի ընթացքում ԱրարատԲանկն արժանացել է «Ամուր գործակցություն» հեղինակավոր մրցանակին։ Մրցանակը շնորհվել է տարիների ընթացքում նոր նախագծերի ներդրման և իրականացման շրջանակում Visa-ի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար։

ԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համար
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.

Լուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համար
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Երևանում մեկնարկել է առաջին զբոսաշրջային MICE համաժողովը (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) ՝ Սերբիայի, Վրաստանի, Հունաստանի և Հորդանանի ճյուղային փորձագետների և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման նախաձեռնողը Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն է:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմը
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմը: Այդ մասին առաջին MICE-ֆորումի (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) շրջանակներում, որը նվիրված է Հայաստանում գործարար տուրիզմի զարգացման հեռանկարներին, հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Ս.թ. նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացնում է ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ ի ծառայումն մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը:

Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝ առավելագույնը 20 000 ՀՀ դրամ սահմանաչափով։

OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

ԱրմինֆոOVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը վերափոխել է բոլոր 26 վաճառքի և սպասարկման սրահները՝ դրանք ավելի ժամանակակից և նորարակական չափանիշներին համապատասխանեցնելով և սպասարկման առավելագույն հարմարավետություն ապահովելով։ 

Կառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։

Հայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
 Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի արդյունքում մեծացել է խնայողություններից ստացվող եկամտի չափը:

Wildberries-ում Իդրամ կա
 Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Իդրամն առցանց գնումների սիրահարների և իր հաճախորդների համար բացառիկ, շա՜տ սպասված և կարևոր նորություն ունի․ վերջապես Wildberries-ում Իդրամ կա։

 Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.

Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. նա կդառնա ՊԵԿ նախագահ
 Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունը
 Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանում մեկնարկում են տնտեսական քաղաքականության և դրանից բխող հարկային քաղաքականության քննարկումները: Նոյեմբերի 27-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում այդ մասին հաղորդել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար
 Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Սև ուրբաթին ճամփորդելու սիրահարները նույնպես անակնկալ ունեն IDBank-ից․ պատվիրելով Travel  Card Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան 80% զեղչ քարտի առաջին տարվա սպասարկման
վճարի համար։
Վճարելով ընդամենը 4․000 դրամ՝ նախկին 20.000 դրամի փոխարեն, ճամփորդելիս կվայելեք քարտի մի շարք առավելություններն ու հնարավորությունները։

ՀՀ իշխանությունները փոխում են ՀՕ փոփոխությունների տրամաբանությունը. մասնագիտական գործունեության որոշ ոլորտներ կարող են խուսափել ԱԱՀ դաշտում աշխատանքի <ճակատագրից>
 Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները որոշել են վերանայել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը, որի շրջանակում նախատեսվում է 2025 թվականի հուլիսից մասնագիտական գործունեության որոշակի ոլորտներ "պարզեցված" դաշտից տեղափոխել ԱԱՀ դաշտ։ Ինչպես նոյեմբերի 27-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի ղեկավար, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը,  "բարեհոգությունը" չի վերաբերվի հաշվապահներին եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող ոլորտների ներկայացուցիչներին:

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09