Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-ի
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին դանդաղել է մինչև տարեկան  7,4% (2023թ. նույն ժամանակահատվածի 9,4% - ից) ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, որոնց համաձայն, սկսել է վատթարանալ նաև արտահանման և ներմուծման դինամիկան։

Հայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-ի
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 13,3% ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 12%-ի դիմաց։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրա
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. Չնայած Հայաստանում առկա աշխատանքային գրաֆիկի ձևաչափին՝ տնտեսական աճը մնում է աննշան, և, նույնիսկ, հաշվի առնելով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը, երկրի բնակիչները չեն զգում դրա դրական ազդեցությունն իրենց կյանքի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանը՝ ութժամյա աշխատանքային օրվանից յոթժամյա աշխատանքային օրվա անցնելու ռիսկերի քննարկմանը նվիրված մամուլի ասուլիսում:

Փաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասին
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո.2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայլեռ» ընկերությունը 2025 թվականին նախատեսում է 12 մլրդ դրամ  ներդնել Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային մարզահամալիրի զարգացման համար
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 9-ին այցելել է «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիր, որտեղ նախարարի գլխավորությամբ կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա հերթական նիստը։

Համաշխարհային բանկը Հայաստանին կաջակցի ջրային ոլորտի նոր ծրագրի իրականացման գործում
 Ուրբաթ, 10 Հունվարի 2025,

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։

 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո.

2024 թվականին «Սյունիք» օդանավակայանից 71 չվերթ է իրականացվել Երևան-Կապան - Երևան ուղղությամբ
 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո. 2024թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5 251 932 ուղևորի, ինչը 3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: Այդ մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ընդ որում, նա նշել է, որ օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 41 470 տոննա (տարեկան 22,1% աճ):

Դավիթ Խուդաթյանը ՝ ատոմակայանի կառուցման մասին. մենք դիտարկում ենք ոչ միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի, այլև այլ երկրների  առաջարկներ
 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո. Մենք քննարկում ենք ատոմակայանի կառուցման վերաբերյալ ոչ միայն ՌԴ-ից և ԱՄՆ-ից ,այլև այլ երկրներից ստացված առաջարկությունները՝ հաշվի առնելով դրանց ֆինանսական, տնտեսական բաղադրիչները, ինչպես նաև իրականացման հնարավոր ժամկետները։ Այս մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Պետական վերահսկողական ծառայության կողմից պետբյուջեում վերականգնված միջոցների ծավալներն աճել են 100 անգամ. Ռոմանոս Պետրոսյան
 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո. Վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ պետական բյուջե վերականգնված միջոցների ծավալներն աճել են 100 անգամ: Այդ մասին հունվարի 9-ին լրագրողներին հաղորդել է ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10,1 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանում էներգաարդյունավետության ծրագրի համար
 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

"Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2031 թվականի վերջին
 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի հերթական նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 236 մլն եվրո բյուջեով «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

ՀԿԵ. Անցած տարի Հայաստանում արձանագրվել է երկաթուղով ուղևորահոսքի 4,6 տոկոս աճ
 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թվի աճը։

 Չորեքշաբթի, 8 Հունվարի 2025,

Արմինֆո.

2024 թվականին Հայաստանի պետական գանձարան 224 մլրդ դրամ պակաս եկամուտ է մուտքագրվել
 Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,

Արմինֆո.2024 թվականին Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի հարկային եկամուտները (հարկային եկամուտներ և պետական տուրք) կազմել են 2 տրլն 390.9 մլրդ դրամ, որը կազմում է տարվա սրբագրված ցուցանիշի 91.4% - ը ՝ 2 տրլն 614.9 մլրդ դրամի չափով (ՀՆԱ-ի 24.9% - ը)։

Պետությունը կաջակցի անհուսալի վարկեր ունեցող վարկառուներին
 Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,

Արմինֆո. Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։                       

Կիրանցում կադաստրային քարտեզը փոխվել է. Կոմիտեի ղեկավարը չի մեկնաբանել սահմանազատման հանձնաժողովի գործողությունները
 Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,

Արմինֆո. Կադաստրային քարտեզները հիմք չեն Հայաստանի Հանրապետության սահմանները որոշելու համար: Այդ մասին հայտարարել է Հադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ հունվարի 7-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով սահմանազատման գործընթացում Տավուշի մարզի Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի բնակիչների համար կադաստրային քարտեզների առնչությամբ հնարավոր խնդիրները։

Արտ. փոխարժեքները
30.04.2026
RUB4.93-0.01
USD370.78-0.41
EUR434.41-0.14
GBP501.41-0.03
CAD271.610.31
JPY23.610.37
CNY54.31-0.01
CHF472.211.99