2025 թվականի բյուջետային ուղերձ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի ներուժն ավելացել է, բայց արտաքին-դրական ազդեցությունը նկատելիորեն թուլացել է
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2024 թվականին կկազմի 10 տրլն 110.2 մլրդ դրամ կամ 405.9 մլրդ դրամով պակաս ծրագրային ցուցանիշից և 125.2 մլրդ դրամով պակաս 2025-2027թթ. Միջնաժամկետ ծախսերի ծրագրով (ՄԺԾԾ) կանխատեսվող ցուցանիշից։ 2025 թվականին ՄԺԾԾ-ից հետ մնալը կշարունակվի։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2024թ. հոկտեմբերի դրությամբ կրճատվել են տարեկան 14,2% - ով՝ մինչեւ 3,574 մլրդ դոլար
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) 2024թ. հոկտեմբերի դրությամբ կրճատվել են տարեկան 14,2% - ով կամ 592.2 մլն դոլարով՝ մինչև 3.574 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել է 11,4% կամ 426.7 մլն դոլար աճ: Այսպիսով, ՄՀՊ-ը շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին արձանագրված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) միանում է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) Tabadul նախագծին
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) մտադիր է առաջիկա օրերին պայմանագիր կնքել Աբու Դաբիի ֆոնդային բորսային (ADX) պատկանող Tabadul բորսայական հարթակին միանալու շուրջ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է AMX-ի կառավարիչների խորհրդի ղեկավար Հայկ Եգանյանը:

«Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Դեկտեմբերի 26-ից հունվարի 12-ը «Հայկական ավիաուղիներ»-ն ամանորյա ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում։

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկը: 

2024 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան է մուտքագրվել 1 տրիլիոն 827.7 մլրդ դրամ հարկային եկամուտ կամ տարվա ծրագրային ցուցանիշի 71.6% - ը
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.2024 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրիլիոն 827.7 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը կազմում է տարվա  2 տրիլիոն 613.6 մլրդ դրամ  ծրագրային ցուցանիշի 71.6%-ը (ՀՆԱ-ի 24.9% - ը):

Հայաստանն ու Ղրղզստանը քննարկել են տրանսպորտի բնագավառում փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ շեշտը դնելով փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վրա
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Բիշքեկում կայացել է Ղրղզստանում համատեղության կարգով (նստավայրը՝ Աստանա) Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի  հանդիպումը Ղրղզստանի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Աբսատտար Սիրգաբաևի հետ։

ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կուղղի 2022-2014թթ. հաստատված և իրականացված սուբվենցիոն ծրագրերին
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կհատկացնի մարզերում հաստատված և արդեն իսկ իրականացված ( 2022-2014թթ.) սուբվենցիոն ծրագրերին ։ Նման որոշում է կայացվել հոկտեմբերի 31-ին կառավարության նիստում։

Հայաստանը մտադիր է գրանցել չորս աշխարհագրական նշում
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանը մտադիր է գրանցել չորս աշխարհագրական նշում ։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին կառավարության նիստի ժամանակ հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.1956 թվականից Երևանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ գործընկերության արդյունքում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է 300-ից ավելի արևային կայան, որը կապահովի տարեկան 14 միլիոն դրամի խնայողություն։

Էկոնոմիկայի նախարար. Հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում "Ամուլսար" հանքավայրը պետք է տա առաջին հանքաքարը
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. 2025 թվականին նախատեսվում է, որ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կկազմի 5,7 տոկոս ՝ ընթացիկ տարվա 3,1 տոկոսի դիմաց։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ հանձնաժողովներում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարար. 2024 թվականին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը հանգեցրել են Ռուսաստանի զբոսաշրջիկների արտահոսքի
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. 2024 թվականի ընթացքում Երևանում տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը հանգեցրել են Ռուսաստանի զբոսաշրջիկների արտահոսքի։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Հայաստանի արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցները դարձել են AMX AWARDS 2024-ի հաղթողներ
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Հոկտեմբերի 30-ին կայացել է AMX ամենամյա մրցանակաբաշխությունը, որը այս տարի ևս միավորել է Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար ընկերություններին։ Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին հանձնել են մրցանակներ՝ ընդգծելով նրանց ձեռքբերումները 2023-2024 թվականներին։

Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Հոկտեմբերի 31-ը ֆինանսական օրացույցում նշվում է որպես Խնայողությունների միջազգային օր։ Այս առիթով Իդրամ Junior-ը հյուրընկալել էր Koreez 2024-ի «Junius» ֆինանսական գրագիտության մրցույթի 10-14 տարեկան շուրջ 25 մասնակիցների։

Արմսվիսբանկը շարունակում է իր աջակցությունը կանաչ էներգետիկային՝ Լոռու մարզում արդյունաբերական մասշտաբի արեվային էլեկտրակայանի ֆինանսավորմամբ
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն hպարտությամբ տեղեկացնում է կայուն էներգետիկայի ոլորտում իր շարունակական ներդրումների մասին:

Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը կրկին AMX Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ամենամյա համատեղ մրցանակաբաշխության մրցանակակիր է։ Բանկի ներդրումն ու աշխատանքի արդյունավետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary System անվանակարգում. մրցանակն, ի դեպ, շնորհվում էր առաջին անգամ։

Ներկա իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը. ՊԵԿ նախկին նախագահ
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.2025 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Պետական պարտքի կառավարում» ծրագրի իրականացման ներքո կառավարության պարտքի սպասարկման համար հատկացվել է շուրջ 394 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 323 մլրդ դրամի համեմատությամբ շուրջ 71 մլրդ դրամ գումարով ավելի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցի գինը. ինչ կարժենա ՓՄՌ-ի շինարարությունը Հայաստանում
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Առաջիկա մեկ-մեկուկես տարում Հայաստանը պետք է մի շարք կարևորագույն որոշումներ կայացնի հետագա քաղաքական, աշխարհառազմավարական և տնտեսական զարգացման վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարար. Պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի կրճատման անհրաժեշտություն կա
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Հաշվի առնելով ֆիսկալ իրավիճակը ՝ պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի կրճատման անհրաժեշտություն կա։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Արտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թույլ կլինի
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:  Առաջնորդվելով դրանով՝ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 29-ին հերթական անգամ իջեցրել է առանցքային տոկոսադրույքը 7.5% - ից մինչև 7.25%: Մանրամասն հիմնավորումը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09