Հայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարը
 Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,

Արմինֆո.Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող պարտքի տեսակարար բեռը 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գերազանցել է 4.4 հազար դոլարը (մեկ տարի առաջվա 4 հազար դոլարի դիմաց)՝ աճի մինչեւ 10 տոկոս արագացմամբ։ Ընդ որում, արտաքին պարտքից մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռն ավելացել է 2.1 հազար դոլարից մինչև 2.3 հազար դոլար (9.5% - ով), իսկ ներքին պարտքից՝ 1.9 հազար դոլարից մինչև 2.1 հազար դոլար (10.5% - ով)։ Դա դիտվում է 2025թ. ապրիլի 1-ի դրությամբ տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թվի աճի 1,4% - ով կամ 41,4 հազար մարդով' մինչև 3,081 մլն մարդ դանդաղման ֆոնին, մինչդեռ, մեկ տարի առաջ մեկ շնչին բաժին ընկնող պարտքային բեռի 8% - ով աճը ուղեկցվում էր բնակչության թվի ավելի ցայտուն աճով՝ 3,4% - ով կամ 98,2 հազար մարդով։

Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը
 Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը: Համապատասխան նախաձեռնությունը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում:

Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ
 Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ստեղծել "Տեքստիլ ոլորտի օպերատոր" հիմնադրամ, որի վրա կդրվեն ոլորտի օպերատորի գործառույթները: Համապատասխան նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:

Ամերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա Կորոբկինան
 Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,

Արմինֆո.  Ամերիաբանկում անցկացվել էսպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը, որի հրավիրյալ դասընթացավարն էր հուզական բանականության հավաստագրված մարզիչ (MSCEIT, ԱՄՆ) և սպասարկման հավաստագրված վարպետ մարզիչ (Service Quality Institute, ԱՄՆ) Անետա Կորոբկինան:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
 Շաբաթ, 10 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլու գործարքների շաբաթական թրենդը ծավալվել է 22,2% անկումից դեպի 64,3% աճ, ինչին զուգընթաց 38,2%-ով կրճատվել են դոլարային գործարքները։ Արդյունքում՝ ռուբլու գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը սկսել է 1,3 անգամ գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակն էր, դոլարային գործարքները 2 անգամ գերակշռում էին ռուբլով գործարքների նկատմամբ։

 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում ծառայությունների ոլորտի տարեկան աճն արագացել է  5%-ից մինչեւ 11,5%՝ 2025թ. առաջին եռամսյակում ապահովելով 865.3 մլրդ դրամ (2.2 մլրդ դոլար) հասույթ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն մարտ ամսվա ընթացքում ծառայությունների ոլորտի հասույթն ավելացել է 11,5%-ով՝ մինչեւ 309.2 մլրդ դրամ (787.1 մլն դոլար):

Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մայիսի 8-ին հավանություն է տվել Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Եղիպատրուշ համայնքում «Մայլեռ» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության մեկնարկին:

ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո. Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ:

"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը շարունակում է իրականացնել Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագիր:

Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը:

«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո.  Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծը` որպես տարեվերջին իրականացված «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի տրամաբանական շարունակություն:

ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախօրեին ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները:

Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը ներդնում է ֆինանսավորման նոր պրոդուկտ կանանց համար՝ կանանց ներգրավվածությունը բիզնեսում ամրապնդելու և կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսների աճը խթանելու նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագիրը և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
 Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,

Արմինֆո  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ու նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում բարեփոխումները:

ԱԺ հաղորդագրության համաձայն, նշվել է, որ համաձայնագրով նախատեսված հրահանգներին համահունչ մշակվել են «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենքի եւ «Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության մասին» օրենքի նախագծերը, որոնք ոլորտային գերատեսչությունների հետ խորհրդակցությունների եւ կարծիքների հավաքագրման փուլում են: Նախատեսվում է օրենքների նախագծերը պաշտոնապես շրջանառել մինչեւ տարեվերջ:

Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
 Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025,

Արմինֆո.Մի դրամի ուժն ամփոփեց ապրիլ ամսվա արդյունքները, և, ինչպես հայտարարվել էր նախապես, հավաքագրված ողջ գումարը՝ 4919726 դրամն ուղղվեց պատերազմներին մասնակցած տղաների սոցիալ-կրթական հարցերով զբաղվող «4090» բարեգործական հիմնադրամին։

 Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
14.09.2026
RUB4.300.00
USD363.280.00
EUR419.23-1.88
GBP489.96-0.65
CAD261.45-0.66
JPY23.51-0.09
CNY54.160.00
CHF444.38-1.14