Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. WCIT 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակներում կներկայացվի հայեցակարգային փաստաթուղթ ՝ արհեստական բանականության (ԱԲ) էկոհամակարգի համաշխարհային ցանցի ձևավորման նպատակով: Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շեն Սին՝ Երեւանում WCIT2024-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ |
Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024) պաշտոնապես բացվել է: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հոկտեմբերի 5-ին մեկ հարկի տակ էր հավաքել տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին ՝ ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական, զրուցելու, մտքեր փոխանակելու և որոշելու արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ոլորտում հետագա քայլերը, քննարկելու դրա օգուտներն ու ռիսկերը: Այս տարի կոնգրեսն անցկացվում է «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո: |
Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Արդշինբանկը միացել է UBPay դրամական փոխանցումների հայկական վճարահաշվարկային համակարգին, որի շնորհիվ հնարավոր է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան և ստանալ Ռուսաստանից, Հունաստանից, Կիպրոսից, Իսրայելից, Ուզբեկստանից և Ղրղզստանից։ Փոխանցումները հնարավոր է իրականացել հետևյալ արտարժույթներով՝ USD, EUR, RUB, AMD: Հայաստանից ուղարկելիս փոխանցման առավելագույն գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ կամ 500 000 ռուբլի։ Փոխանցումը իրականացվում է 5-10 րոպեների ընթացքում: |
Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,
|
ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցով
Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.ԱրարատԲանկը հայտարարում է Golden Money դրամական փոխանցումների համակարգի ներդրման մասին: Այս նորարարական լուծումը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում արագ և հարմարավետ կերպով ստանալ ԱՄՆ-ից ուղարկված փոխանցումները՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել միջազգային դրամական փոխանցումների գործընթացը՝ ապահովելով առավել մատչելի և արդյունավետ ծառայություն: |
Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,
|
Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. Ամերիկացի հայտնի գործարար, ինժեներ և միլիարդատեր Իլոն Մասկը, հնարավոր է, բացի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT -2024), որն այս տարի (բայց արդեն երկրորդ անգամ) կանցկացվի Հայաստանում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Նշենք, որ ԱՏՁՄ -ը Համաժողովի կազմակերպիչն է՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մի շարք այլ գործընկերների աջակցությամբ: |
Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 0.6%, 2024թ. 9 ամիսների 1.1% գնանկման դեպքում: Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածներում ևս արձանագրվել է տարեկան 0.1% գնաճ և իննամսյա 2.3% գնանկում: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024թ. հունվար-հուլիս ամիսների տվյալները։ |
Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024,
|
Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024,
|
Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանում վերականգնվել է հետաքրքրությունը ատոմային էներգետիկայի ոլորտի ճարտարագետի մասնագիտության նկատմամբ։ Այսպես, համեմատած երեք տարի առաջվա իրավիճակի հետ, երբ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ատոմային էներգետիկայի բաժին էր ընդունվում առավելագույնը 6 հոգի, այսօր արդեն խոսքը 13 ուսանողի մասին է։ Այդ մասին պատմել է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի վարչության նախկին պետ, պրոֆեսոր Արամ Գևորգյանը: |
Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Հայաստանը բարելավել է իր դիրքերը Համաշխարհային նորարարության ինդեքսում (Global Innovation Index)՝ զբաղեցնելով 63-րդ տեղը՝ բարձրանալով 9 կետով նախորդ տարվա համեմատ: Այդ մասին հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը ՝ վկայակոչելով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) զեկույցը։ |
Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2024,
|
Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2024,
|
Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2024,
|