Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Սեպտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ դպրոցականների համար նախատեսված Koreez ամենամյա կրթական Օսկար շոու-մրցանակաբաշխությունը։

 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

Վարդան Ջանյան. Մենք թեւակոխում ենք երկրորդ պղնձի-բրոնզի դար
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Թեւակոխում ենք երկրորդ պղինձ-բրոնզի դար, որովհետև, բոլոր կանխատեսումների համաձայն, պղինձը, մոլիբդենը և մի շարք այլ մետաղներ տնտեսության շարժիչ ուժն են դառնալու։ Այդ մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջանյանը՝ Mining Armenia Forum-ի շրջանակում զեկույցի ժամանակ։

Վարդան Ջանյան. Էական ներդրում ունենալով տնտեսական զարգացման գործում և հարկային բազայում ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը 2014-2015 թվականներից  լճացած է
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Ունենալով էական ներդրում երկրի տնտեսական զարգացման գործում և զգալի հարկային բազա, ցավոք, Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը, միջազգային չափորոշիչների համաձայն,  չի օգտագործում առկա ողջ ներուժը: Այդ մասին Mining Armenia Forum-ի զեկույցի ժամանակ նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջանյանը։

ԶՊՄԿ ղեկավար. Անցումային մետաղները նոր գազ եւ նավթ են Հայաստանի նման երկրների համար
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Ամբողջ աշխարհում կա ընդամենը 34 նոր պղնձե նախագիծ, այսինքն ՝ 5 անգամ պակաս, քան անհրաժեշտ է միայն առաջիկա 25 տարիների ընթացքում էլեկտրական մեքենաների արտադրության համար: Այդ մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ Mining Armenia Forum-ի բացման ժամանակ, որն անցկացվել է "Ժամանակակից հանքարդյունաբերություն. Հայաստանի ռեսուրսների խնդիրներն ու հնարավորությունները համաշխարհային տնտեսության համատեքստում" թեմայով:

Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով, այդ թվում՝ տեխնոլոգիական այս միջոցառմանը ներկայացվելու են Բանկի թվային լուծումները, ինչպես նաև Հայաստանում նմանը չունեցող պրոդուկտներ ու առաջարկներ:

Հայաստանի միջազգային պահուստները մինչեւ 2024թ. սեպտեմբեր կրճատվել են տարեկան 14,6% - ով՝ հասնելով 3,605 մլրդ դոլարի
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) մինչեւ 2024թ. սեպտեմբեր կրճատվել են տարեկան 14,6% - ով կամ 615 մլն դոլարով ՝ մինչև 3,605 մլրդ դոլար, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ արձանագրվել էր 16,5%-ով կամ 598 մլն դոլարով աճ: Այսպիսով, ՄՀՊ-ը շարունակում է հեռանալ 2023թ. օգոստոսին արձանագրված 4,2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

Հայտնի են Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխության հաղթողները
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. E-Commerce & Digital Marketing Association-ը (ECDMA) հայտարարել է Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխության հաղթողներին: Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, մրցանակաբաշխությունը հավաքել է ոլորտի ավելի քան 100 առաջատարների, մասնագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Այս տարի ներկայացվել է 9 անվանակարգ, որոնցից ընտրվել է 44 հաղթող:

ԵՏՀ նախարար. Միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվի պարենային անվտանգության վերաբերյալ երկու կարևոր փաստաթուղթ
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Վաղը մեր կառավարությունների ղեկավարների հաստատմանը կներկայացվի պարենային անվտանգության ապահովմանն առնչվող երկու կարևոր փաստաթուղթ։ Այդ մասին Եվրասիական համաժողովի հարթակներում լրագրողներին հաղորդել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։

Երևանում տեղի է ունեցել Իրանի առևտրի կենտրոնի բացման արարողությունը
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Սեպտեմբերի 30-ին Երևանում տեղի է ունեցել Իրանի առևտրի կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը, ԻԻՀ առևտրի աջակցության կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավին, պաշտոնատար այլ անձինք:

2025 թվին Հայաստանը կավելացնի ուժայինների բյուջեն
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. 2025 թվականին Հայաստանը նախատեսում է ավելացնել ուժային կառույցների բյուջեն։ Այդ մասին ասվում է գալիք տարվա պետական բյուջեի նախագծին կից ուղերձում։

Հայաստանում մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագիրը
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։

2025 թվականին Հայաստանի պետական գանձարանից շուրջ 1,2 մլրդ դրամ կուղղվի Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերին
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. 2025 թվականին Արցախի ավելի քան 100 հազար բռնի տեղահանված քաղաքացիների աջակցության տարբեր ծրագրերին Հայաստանի պետական գանձարանից կուղղվի շուրջ 1,2 մլրդ դրամ ։ Այդ մասին ասվում է գալիք տարվա պետական բյուջեի նախագծին կից ուղերձում։

ԵՏՀ նախարար. Թվային շուկաների համար շուկայական իշխանության գնահատման ստանդարտ մեխանիզմները չեն աշխատում
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Թվային շուկաների համար շուկայական իշխանության գնահատման ստանդարտ մեխանիզմները չեն աշխատում: Սեպտեմբերի 30-ին Եվրասիական համաժողովի հարթակներում լրագրողներին նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը:

2025 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեն 20 տոկոսով կավելանա
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. 2025 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեն կկազմի մոտ 665 միլիարդ դրամ կամ 110,7 միլիարդ դրամով ավելի, քան 2024 թվականին։ Այդ մասին ասվում է գալիք տարվա պետական բյուջեի նախագծին կից ուղերձում։

Իրանը հանդես է եկել Հայաստանից Իսլամական Հանրապետություն փոխադրամիջոցների մուտքը դյուրացնելու նախաձեռնությամբ
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը հանդես է եկել Հայաստանից Իսլամական Հանրապետություն փոխադրամիջոցների մուտքը դյուրացնելու նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդում է Tehran Times-ը։

Բախիտ Սուլթանով. ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրի 90 տոկոսն իրականացվում է ազգային արժույթով
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի 90% - ն իրականացվում է ազգային արժույթով։ Այդ մասին սեպտեմբերի 30-ին Եվրասիական համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բախիտ Սուլթանովը։

ԵՏՀ-ում հույս ունեն, որ ընդհանուր բորսային շուկան կգործի մինչև 2030 թվականը
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) հույս ունեն, որ ընդհանուր բորսային շուկան կգործի մինչև 2030 թվականը: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը՝ Եվրասիական համաժողովի հարթակներում ճեպազրույցի ժամանակ:

Արման Խոջոյան. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ագրոարտադրանքի ապրանքաշրջանառությունն աճել է 7,3% - ով
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Մաքսային տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ագրոարտադրանքի առևտրաշրջանառությունն աճել է 7,3% - ով, սակայն ենթակառուցվածքը մի փոքր հետ է մնում այդ տեմպերից։ Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ Երեւանում Եվրասիական համաժողովի շրջանակներում "Ենթակառուցվածքը եւ լոգիստիկան գյուղատնտեսությունում. Արդի մարտահրավերներն ու լուծումները" թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Հոկտեմբերին Երևանում կկայանա ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հոկտեմբերի 18-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը՝ Երևանում Եվրասիական համաժողովի շրջանակում "Ենթակառուցվածքը և լոգիստիկան գյուղատնտեսությունում. արդի մարտահրավերներն ու լուծումները" թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09