Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:
|
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում Ադրբեջանից գազի ներկրման կամ տարանցման հնարավորությունը:
|
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները նոր ԱԷԿ - ի կառուցման վերաբերյալ ռազմավարական որոշում են կայացրել. դա կլինի մոդուլային կայան։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Թվային մոտեցումներն ու գործիքները ներխուժել են կյանքի բոլոր ոլոտրներ, թվայնացման հետ առնչվում են բոլորը, երեխաները սմարտֆոնների հետ վարվում են ավելի լավ քան մեծերը, դրանով էլ ոչ մեկի չես զարմացնի:
|
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:
Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է պետբյուջեի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:
2025թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների կողմից բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:
|
Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.«Հին Երևան»․ այսպես է կոչվում նորարար IDBank-ի նոր մասնաճյուղը, որը գտնվում է քաղաքի պատմական սրտում՝ Փավստոս Բուզանդ փողոցում ու նախագծված է բացառիկ ձևաչափով։
|
Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Կարտոֆիլի և ձիթապտղի յուղի գները ռեկորդ են սահմանել Հայաստանում։ Ինչպես վկայում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2024 թվականի օգոստոսի վերջի գնաճի մանրամասն հաշվետվությունը, 2023թ. նույն ամսվա համեմատ հանրապետությունում կարտոֆիլը թանկացել է 41.1% - ով, իսկ ձիթապտղի յուղը՝ տարեկան 14.6% - ով:
|
Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո."Ռոսատոմ Սերվիս" ԲԸ-ն ("Ռոսատոմ" պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոն) և "Ուրան-գրաֆիտային միջուկային ռեակտորների շահագործումից հանման փորձարարական-ցուցադրական կենտրոն" ԲԸ-ն ("ՈՒԳՌ ՓՑԿ" ԲԸ, մտնում է "Ռոսատոմ" պետկորպորացիայի մեջ) ձեռնամուխ են եղել Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանի (ՌԱԹ) հետազոտմանը: Աշխատանքն իրականացվում է Հայկական ԱԷԿ-ի հարթակում ՌԱԹ-ի անվտանգ և հուսալի պահպանման հնարավորությունը գնահատելու համար ' շահագործման ժամկետները մինչև 2036 թվականը երկարաձգելու շրջանակներում:
|
Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Ներկայումս էկոնոմիկայի նախարարության օրակարգում են ենթակառուցվածքային բարեփոխումները ՝ գերատեսչության կողմից մշակված քաղաքականության իրականացման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սևակ Միքայելյանը՝ "Տեխնոլոգիաների փոխանցումը Հայաստանում" թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Քննարկումները նախաձեռնվել են ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի "Առևտրի իրավունքի զարգացման ծրագրի" (CLDP) կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համակարգմամբ:
|
Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։ ԱրարատԲանկը երկրորդ տարին ստանձնում է մրցանակային ֆոնդի տրամադրումը՝ ընդգծելով իր հանձնառությունը այն բիզնեսների նկատմամբ, որոնք շահույթից զատ կարևորում են նաև բիզնեսի սոցիալական բաղադրիչը:
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Սեպտեմբերի 3-ին Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակության շրջանակում ԱրմՍվիսԲանկն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից, Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում, արդեն երրորդ անգամ արժանացել է «Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» (“Leading partner bank in Armenia”) մրցանակին:
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանում խոշորագույն «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում հայկական սթարթափները կներկայացնեն իրենց ներուժը։ Ինչպես ասվում է ցուցահանդեսի կազմակերպիչների հաղորդագրությունում, հոկտեմբերի 4-6-ը «ԴիջիԹեք»-ի շրջանակում սթարթափների համար կստեղծվի Startup Alley հատուկ հարթակ, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մշակումները ավելի քան 100 ներդրողների առջև:
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ։
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
|
Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. FLYONE ARMENIA ազգային ավիափոխադրողը Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանի կողմից ճանաչվել է 2024 թվականի առաջին եռամսյակում դեպի "Դոմոդեդովո" չվերթներով ամենաճշտապահ ավիափոխադրողներից մեկը՝ 182 թռիչքներով և վայրէջքներով: Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Այդ մասին հաղորդել է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
|
Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. ԱրմՍվիսԲանկն ուրախ է տեղեկացնել Visa International-ի հետ նոր գործընկերության մասին՝ դառնալով համաշխարհային վճարային տեխնոլոգիաների առաջատարի հիմնական անդամ: Այս համաձայնագիրը նշանավորում է ԱրմՍվիսԲանկի և VISA International-ի միջև խոստումնալից համագործակցության սկիզբը՝ ապահովելով աճի և զարգացման նոր հնարավորություններ:
|