Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025,
Արմինֆո. Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների 50 և 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը, այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2020-2024 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով, դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։ Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։
|
Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հայ գործարարները Ռուսաստանում ոչ միայն ամրապնդում են իրենց դիրքերը բիզնեսում, այլև ակտիվորեն աջակցում են պատմական հայրենիքին ՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարելով առանցքային ոլորտներում, նպաստելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Ինչպես հաղորդում է հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ), այդ մասին հայտարարել է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ, ՀԳԱ նախագահ Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայում գործարար համաժողովի շրջանակում կայացած հերթական հանդիպման ժամանակ:
|
Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանի շահերն ինչ-որ կերպ ոտնահարելու ծրագրեր չունի և չի կարող ունենալ։ Այդ մասին "Իզվեստիա"-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
|
Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025,
Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
|
Շաբաթ, 12 Ապրիլի 2025,
Արմինֆո. 2025 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են Հայաստանում նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների առաջատար ընկերություններից մեկի՝ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (The Crowdfunding Formula, TCF) պարտատոմսերը։ Ընկերությունը տեխնոլոգիական ոլորտի առաջին ներկայացուցիչն է Հայաստանում, որն իրականացնում է արժեթղթերի թողարկում։
|
Շաբաթ, 12 Ապրիլի 2025,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։
|
Շաբաթ, 12 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 7-11-ը երեք անգամ իրականացվել են դոլարային գործարքներ, և միայն երկու անգամ ՝ ռուբլով, իսկ եվրոյով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական թրենդը 18% անկումից հասել է 13% աճի, իսկ ռուբլով գործարքներ կատարվել են նույն ծավալով, ինչ մեկ շաբաթ առաջ։ Արդյունքում՝ դոլարային գործարքների ընդհանուր ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ աճել է 2,5-ից մինչև 2,8 անգամ։
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. ԱրարատԲանկի աշխատակիցները՝ գործադիր տնօրեն Մհեր Անանյանի գլխավորությամբ, մասնակից եղան «Թաքուցյալ մատյաններ» ցուցադրությունների շրջանակում կազմակերպված Շուրիշկանի ավետարանի ցուցադրությանը՝ մշակութային յուրօրինակ մթնոլորտում հաղորդակից լինելով ավետարանի զորությանը և այն պահոց վերադարձնելու արարողությանը։
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. Պատկերացրեք մի իրականություն, որտեղ ոչ մի հավելյալ վայրկյան չեք ծախսում երկրորդական հարցերի վրա. Ձեր աչքի առջև է այն ամենը, ինչ կարևոր է: Ամեն ինչ ունի Ձեզ առավելագույնս հարմարեցված դասավորություն: Դուք եք ընտրում՝ ինչ տեսնել և ինչ տեսքով:
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրված «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այդ մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 11-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ապրիլի 2-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը մասնակցել է Իտալիայում կայացած VAW Venice Airports աշխատաժողովին, որը համախմբել էր զբոսաշրջային ոլորտի կարևոր ներկայացուցիչների։
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են։
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ապրիլի 10-ին հյուրընկալվել է Դուբայի միջազգային պալատի պատվիրակությունը։
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունն՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը։
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ուզբեկստանը կդառնա Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մասնակից յոթերորդ պետությունը, եւ երրորդը՝ ըստ բաժնետիրական մասնակցության մեծության՝ կապիտալում 10 տոկոս բաժնեմասով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը:
|
Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025,
|
Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025,
|