Հայաստանում QR կոդեր կօգտագործվեն նաեւ կաթնամթերքի փաթեթավորման վրա
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանում հսկիչ QR կոդեր կօգտագործվեն կաթնամթերքի փաթեթավորման վրա ։ Եվրասիական տնտեսական միության չափանիշներով այդ արտադրանքի հետագծելիության պիլոտային ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում:

Հայաստանի արտաքին առևտրում սկսել են խիստ գերակշռել թանկարժեք մետաղների և քարերի ներմուծումն ու արտահանումը
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում զգալիորեն աճել են թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման ծավալները, ինչը մեծապես ավելացրել է դրանց մասնաբաժինը տարվա ընթացքում ՝ 11-21% - ից հասնելով գերակշռող 58-71% - ի:

Սամիպ Շաստրի. Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ BRICS երկրների համար՝ եվրոպական շուկաների հասանելիության տեսանկյունից
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ BRICS երկրների համար՝ եվրոպական շուկաների հասանելիության տեսանկյունից։ Այդ մասին օգոստոսի 8-ին հայտարարել է BRICS առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին՝ Երեւանում "BRICS-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ" միջազգային համաժողովում լրագրողների հետ զրույցում։

 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո.

Սամիպ Շաստրի. BRICS-ը եւ ՇՀԿ-ը կարող են միաբեւեռ աշխարհից փոխակերպում կատարել բազմաբեւեռ աշխարհի
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Եկել է ժամանակը, երբ BRICS -ն ու ՇՀԿ-ը համատեղ կարող են միաբևեռ աշխարհից փոխակերպում կատարել դեպի բազմաբևեռ աշխարհ։ Այդ մասին օգոստոսի 8-ին հայտարարել է BRICS-ի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին՝ Երեւանում " BRICS -ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ" միջազգային համաժողովի բացմանը ողջույնի խոսքում ։

Ֆինանսներին ՓՄՁ-ների հասանելիությունն ապահովելու համար Հայաստանում ցանկանում են կիրառել ֆակտորինգի գործիք
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության համար ֆինանսներին հասանելիություն ապահովելու համար ցանկանում են կիրառել ֆակտորինգի գործիք ։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում ։

ՀԲ-ը Հայաստանին 92,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,3 մլն եվրոյի վարկ, եւս 16 մլն դոլար դրամաշնորհի տեսքով կհատկացվի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) կողմից: "ՀՀ կառավարության եւ ՎԶՄԲ-ի միջեւ համաձայնագիրը վավերացնելու մասին" օրենքի նախագիծը հավանության է արժանացել օգոստոսի 8-ին կառավարության նիստում:

Հայաստանում խստացվելու են երրորդ երկրներից ներմուծվող անձնական սպառման ապրանքների նկատմամբ վերահսկողության միջոցները
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանում կխստացվեն երրորդ երկրներից անձնական սպառման ապրանքների ներկրման նկատմամբ հսկողության միջոցները: Այս մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում։

ԵԱԶԲ-ը Հայաստանին 100 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի հանրապետության ջրհեղեղից տուժած բնակավայրերի վերականգնման համար
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

"Ալյանս" ԱՏԳ-ի գործունեության ժամկետը կերկարաձգվի 1 տարով
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. "Ալյանս" ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության ժամկետը կերկարաձգվի 1 տարով: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում։

Կավելացվի անկանխիկ գնումներ կատարելու համար կենսաթոշակներին հետվճարի գումարը
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 2339-Լ որոշման մեջ:

Կառավարությունը 1,428 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Կառավարությունն օգոստոսի 8-ի նիստում որոշում է ընդունել՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրո վարկ կտրամադրի երկրի պետբյուջեին աջակցման ծրագրի համար
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստանում կերկարաձգվեն կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի պատրաստման մրցույթի անցկացման ժամկետները
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը որոշում է կայացրել, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն -մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» N 2346-Ա որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Ծրագրի բաղադրիչ փուլերի որոշ ժամկետներ, ինչպես օրինակ առաջարկի հրավերի հայտարարման ժամկետը, քննարկվել է հայտատուների հետ։ Արդյունքում ստացվել են երկարաձգման հայտեր՝ հաշվի առնելով առաջարկի հարցման փուլի հայտերի նախապատրաստական աշխատանքների ծավալները, արձակուրդային սեզոնը, աշխատակազմերի պակաս հասանելիությունը։ Բացի այդ, գնահատող հանձնաժողովի նախապատրաստական նիստից հետո նախատեսված ոչ ուշ քան 55 աշխատանքային օր ժամկետը ոչ ուշ քան 75 աշխատանքային օր ժամկետով փոխարինելու առաջարկը ևս գնահատվում է անբավարար։ Որակավորված հայտատուներից ստացված կարծիքների հիման վրա նշված փաստաթղթերի վերլուծությունը պատշաճ իրականացնելու համար առաջարկվում է առաջարկի հրավերը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելու համար գնահատող հանձնաժողովի նախապատրաստական նիստից հետո սահմանել ոչ ուշ քան 95 աշխատանքային օր ժամկետ։ Ուստի կառավարության սույն որոշմամբ առաջարկվում է ողջամիտ օրերի քանակով ավելացնել վերոնշյալ ժամկետը։

Արդշինբանկը 2-րդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն կորպորատիվ բանկը Հայաստանում Euromoney ամսագրի վարկածով
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Արդշինբանկն այս տարի ևս արժանացավ «Լավագույն կորպորատիվ բանկը Հայաստանում» անվանակարգին բրիտանական Euromoney ամսագրի վարկածով: Բանկը հերթական անգամ լավագույնն է ճանաչվում հաճախորդներին մատուցվող որակյալ, բազմաբնույթ և ճկուն ֆինանսական ծառայությունների, սպասարկման բարձր որակի, ինչպես նաև աշխատանքում նորարարությունների շարունակական ներդրման շնորհիվ։ Այդ մասին առաջին հերթին վկայում են բանկի ֆինանսական գերազանց ցուցանիշները:

Արմսվիսբանկը օգոստոսի 12-ից կրկին տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո.2024 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 31-ը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն կրկին սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված  պայմաններով․

 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո.

Սահմանամերձ Բերդավանում հիմնվել է հյուրատուն և էկզոտիկ այգի
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Նորարար գյուղատնտեսության բազմաթիվ մոդելներ ուսումնասիրելով՝ Էրիկ Հախվերդյանն իր ծննդավայրում՝ սահմանամերձ Բերդավանում, հիմնել է էկզոտիկ այգի, որի հարևանությամբ էլ փոքրիկ հյուրատուն է կառուցել ու կոչել «Բերդավան»։

Ողջ հույսն արտաքին գործոններն են, կամ՝ ինչու է Հայաստանի պետբյուջեն սկսել ճաքեր տալ
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանում հարկային գերակատարումը վերջին երկու տարիներին դարձել է գործող կառավարության հպարտության առարկան։ Սակայն արդեն 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով իշխանությունները, թեև կիսաձայն, բայց սկսեցին խոսել պետբյուջեով նախատեսված ցուցանիշի հնարավոր թերակատարման մասին, իսկ հունիսի վերջին պաշտոնապես հայտարարեցին.  հարկային թերհավաքարագրումը հասել է մոտ 9 տոկոսի: "Ով է մեղավոր", և ինչպես ներկայիս իրավիճակը կարող է ազդել երկրի տնտեսության վրա, ԱրմԻնֆո-ի թղթակցին պատմել են "Ամբերդ" հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը և տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Ֆինանսների նախարարությունում հրաժարվել են խոսել այդ մասին։

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09