Հայաստանը չի փոխել իր դիրքերը Global Innovation Index-ում
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 29-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս 2026» (Global Innovation Index, GII) զեկույցի համաձայն՝ Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը`պահպանելով նախորդ տարվա դիրքը։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար. Մարդկային կապիտալը վիթխարի առավելություն է, որն ունի Հայաստանը
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանն ունի անհավանական մարդկային կապիտալ, և դա նրա վիթխարի առավելությունն է։ Նման կարծիք է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան՝ երկրորդ ներդրումային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են ամիս առ ամիս նոր ռեկորդ սահմանել․ ավելի քան 6.5 մլրդ դոլար՝ մինչեւ 2026 թվականի սեպտեմբեր
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) մինչեւ 2026թ. սեպտեմբեր աճել են տարեկան 54%-ով կամ 2.3 մլրդ դոլարով՝ սահմանելով նոր ռեկորդ ավելի քան 6.532 մլրդ դոլարի մակարդակում, մինչդեռ, 2025թ. նույն ժամանակահատվածում աճն ավելի համեստ է եղել՝ 17.7% - ով կամ 638.7 մլն դոլարով՝ մինչև 4.243 մլրդ դոլար: Միայն օգոստոսին ՄՀՊ-ը աճել են չափավոր՝ 6% - ով (կամ 343.5 մլն դոլարով)՝ մեկ տարի առաջ նույն ամսվա 4.3%-ի (կամ 173.6 մլն դոլարի) դիմաց։ Ս. թ. 8 ամսվա ընթացքում ՄՀՊ-ն աճել են 28,4%-ով (կամ 1.446 մլրդ դոլարով), մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արձանագրվել է համեմատաբար համեստ աճ ՝ 15,1% - ով (կամ 558 մլն դոլարով): Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Տիգրան Գասպարյան. Ամենագլխավոր մարտահրավերը GPU-ի հնարավորությունները ճիշտ օգտագործելն է
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարության համար մեծ նշանակություն ունեն խոշոր ներդրումները, և դա մեծ քայլ է դեպի երկարաժամկետ կայունություն։ Էկոնոմիկայի փոխնախարարն այդպես է մեկնաբանել է Հրազդանում NVIDIA ընկերության գրաֆիկական պրոցեսորներով (GPU) արհեստական բանականության գործարանի բացումը՝ Երեւանում ընթացող երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ:

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում:

FLYONE ARMENIA-ն ձեռք է բերում Airbus A321neo դասի երկու նոր օդանավ
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.FLYONE ARMENIA-ն՝ Հայաստանի խոշորագույն ավիափոխադրողը, Airbus ընկերության հետ վերջնականացրել է Airbus A321neo դասի երկու նոր օդանավերի ձեռքբերման պատվերը։ Այդ մասին ասվում է ավիափոխադրողի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Ներդրումների մասին նոր օրենքը պետք է խթանիչ թիրախային նախաձեռնություններ պարունակի ներդրողների համար. էկոնոմիկայի փոխնախարար
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Ներդրումների մասին նոր օրենքը պետք է պարունակի խթանիչ թիրախային նախաձեռնություններ ներդրողների համար: Այդ մասին հայտարարել է  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը՝ Հայաստանում  «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետությունում» խորագրով երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով։ Այս լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել ժամանակավորապես ազատ իրացվելիության կառավարման առավել հարմար ձևաչափ՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական խնդիրներն ու բիզնեսի կարիքները։

Հայաստանի ԿԲ փոխնախագահ․ Բանկային ոլորտը ներդրումային հատվածում դեռեւս  չունի ձեւավորված մշակույթ
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի բանկային ոլորտը ներդրումային հատվածում դեռևս չունի ձևավորված մշակույթ՝ ոչ մասնավոր հաճախորդների, ոչ էլ խոշոր ներդրողների համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ Հայաստանում երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակներում «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետությունում» թեմային նվիրված պանելային քննարկման ժամանակ:

ՀԾԿՀ նիստում որոշում է ընդունվել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ սահմանելու մասին
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Սեպտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ։

Կենտրոնական բանկը ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Կենտրոնական բանկում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները։ Ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման միասնական, տվյալահեն և գործնական գործիքակազմ։ Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ, շնորհանդեսը կայացել է նախօրեին:

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». IDBank-ը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Գլխավոր տնօրենից կամ անմիջական ղեկավարից անակնկալ հաղորդագրություն ստանալն ինքնին անհանգստացնող է։ Իսկ եթե ղեկավարը պահանջում է անհապաղ վճարում իրականացնել, զգուշացնում «գաղտնի գործարքի» մասին և խնդրում ոչ ոքի ոչինչ չհայտնե՞լ։ Շատ աշխատակիցներ նախընտրում են պարզապես կատարել հանձնարարությունն ու ավելորդ հարցեր չտալ։ Հենց սրա վրա է հիմնված կորպորատիվ զեղծարարության ամենավտանգավոր սխեմաներից մեկը՝ հայտնի «Fake Boss» կամ «CEO fraud»։

Ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Սեպտեմբերի 30-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հայաստանում կակտիվացվի բջջային հեռախոսների մոխրագույն ներմուծման դեմ պայքարը
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթն ուղղված է կապի ոլորտի համալիր բարեփոխմանը, պետական վերահսկողության ուժեղացմանը, էլեկտրոնիկայի ստվերային շուկայի դեմ պայքարին և սպառողների իրավունքների ընդլայնմանը։ Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում են ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված՝ վերոնշյալ փաթեթի փոփոխությունները։

Արդշինբանկը մասնակցեց Սպանդարյան ջրանցքի վերակառուցման մեկնարկից մեկ տարի անց կազմակերպված այցելությանը՝ աշխատանքների տարածք
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավերով Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի նվիրատուների և աջակիցների համար կազմակերպված այցելությանը՝ ծանոթանալու վերակառուցման աշխատանքների  ընթացքին։ Այցի ժամանակ ներկայացվեց ջրանցքի վերականգնվող հատվածների վիճակը ծրագրի սկզբից մեկ տարի անց և շինարարության հաջորդ փուլերի ժամանակացույցը։

Ֆրանսիական զարգացման գործակալությունը կարող է 250 միլիոն եվրոյի վարկային գիծ բացել Հայաստանի համար՝ երեք տարով։
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ֆրանսիական զարգացման գործակալությունը  կարող է 250 միլիոն եվրոյի վարկային գիծ բացել Հայաստանի համար: Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը ներառված է հոկտեմբերի 1-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

Հայաստանը և Իրանը ուսումնասիրում են արդյունաբերական բնակավայրերում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը քննարկել է արդյունաբերական բնակավայրերի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Թահմոր Լահուտիի հետ՝ փոքր բիզնեսի և արդյունաբերական գոտիների գծով։ Այս մասին հայտնել է Իրանում Հայաստանի դեսպանությունը։

Ռուսաստանի նախագահը սահմանափակել է երկրից կանխիկ ռուբլու արտահանումը, ինչը կազդի նաև Հայաստանի վրա
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո։ Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խստացրեց Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները։ Սահմանափակումները կվերաբերեն նաև Հայաստանին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Պռոշյանի կոնյակի գործարանում դիտարկել է խաղողի մթերման գործընթացը
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի խաղողի մթերման կենտրոն՝ մթերման գործընթացը վերահսկելու և ընկերությունում առկա խնդիրները քննարկելու համար: Նախարարին ուղեկցում էր փոխնախարար Արման Խոջոյանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Արտ. փոխարժեքները
13.11.2026
RUB4.390.03
USD360.540.03
EUR398.40-1.62
GBP476.81-1.73
CAD252.71-0.40
JPY22.55-0.04
CNY54.04-0.02
CHF430.50-3.07