Հայաստանի բնակչության թիվը գերազանցել է 3 միլիոնը
 Երեքշաբթի, 6 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի բնակչության թիվը 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ հասել է 3.057,8 մլն-ի՝ տարեկան կտրվածքով աճելով 3.8% - ով կամ 112.3 հազար մարդով (նախորդ տարվա 0.8% կամ 23.2 հազար մարդ աճի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Կազբեգի-Վերին Լարս անցակետը վերսկսել է աշխատանքը
 Երեքշաբթի, 6 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Կազբեգի-Վերին Լարս անցակետը վերսկսել է աշխատանքը մարդատար ավտոմեքենաների և ուղևորափոխադրումների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

 Ավարտին է մոտենում "Հյուսիս-Հարավ" ծրագրի Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինարարությունը
 Երեքշաբթի, 6 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է։ Այդ մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, որոնք կենտրոնի բժիշկներին հնարավորություն են տալիս արագ և անվտանգ կատարել տարբեր հետազոտություններ։

 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո.

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում որոշել են զարգացնել բժշկական զբոսաշրջությունը
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 5-ին ընդունել է BRIDGED ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Հայաստանում բեռնափոխադրումները սկսել են կրճատվել՝ ուղևորափոխադրումների պահպանվող աճի պայմաններում
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում կազմել է 7 439,1 հազար տոննա  տարեկան 16,8% անկմամբ (նախորդ տարվա 7,3% աճի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 Կապի ոլորտի հասույթի աճն արագացել է
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել է 81.4 մլրդ դրամ (205.6 մլն դոլար)՝ տարեկան աճի 4.7%-ից մինչեւ 5%  արագանացմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն ս.թ. հունիս ամսվա ընթացքում կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 13.9 մլրդ դրամ ՝ մեկ ամսվա ընթացքում 1% աճով:

Պետական հատվածի պահանջարկ. Հայաստանի աշխատաշուկայի անհամաչափ զարգացում
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. 2023 թվականի վերջին մասնավոր հատվածում աշխատատեղերի 78% - ը բաժին է ընկել Երևանին։ Սա, Ինչպես կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը, մտահոգիչ միտում է. մարզերը մայրաքաղաքի համեմատ անհամաչափ են զարգանում:

Գերիշխող հատվածների անկումը արգելակել է ծառայությունների ոլորտի աճը
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծառայությունների ոլորտի տարեկան աճը դանդաղել է 16,8 տոկոսից մինչեւ 4,4 տոկոս՝ ապահովելով 1,5 տրլն դրամ (3.9 մլրդ դոլար) ծավալ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հունիս ամսին մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5,6% - ով ՝ կազմելով 282.8 մլրդ դրամ ($728.9 մլն)։

«Վերին Լարս» անցակետը վրացական կողմից փակ կլինի վաղը ժամը 01.00 - ից մինչև առավոտյան 10.00-ն. կցորդ
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. «Վերին Լարս» անցակետը վրացական կողմից փակ կլինի վաղը ժամը 01.00-ից մինչև առավոտյան 10.00-ն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Հայաստանի մետալուրգիական ճյուղը կիսամյակի արդյունքներով աճի է հասել
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ճյուղը 7% անկումից հասել է 8% աճի։ Այդ մասին են վկայում 2024 թվականի առաջին կիսամյակի վիճակագրության տվյալները։

Կցորդ. Մոտ 800 հայկական բեռնատարներ սպասում են Ռուսաստանից Վրաստան անցման
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Ներկայում շուրջ 800 հայկական ծանր բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետով (բազմակողմ ավտոմոբիլային անցակետով) Վրաստան անցման: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արդյունաբերության հատվածի աճն արագացել է մինչեւ երկնիշ տեմպեր
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արդյունաբերության հատվածի աճն արագացել է 1%-ից մինչև 18,2%՝ ապահովելով 1,4 տրլն դրամ ծավալ (3,5 միլիարդ դոլար), ամսվա անկումը կազմել է 2,4%՝ մինչեւ 225,1 մլրդ դրամ (580.1 մլն դոլար)։

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 2,2 տոկոսով
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024թ. հունվար-հունիսին աճել է տարեկան 2,2%-ով (մեկ տարի առաջվա 2,3% անկման դիմաց)՝ կազմելով

 Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակում է դանդաղել
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչեւ տարեկան 10,4% (2023 թվականի նույն ժամանակահատվածի 11,4%-ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, աճի դրայվերների շրջանում ամրապնդվել է արդյունաբերության հատվածը: Ինչպես վկայում են ՀՀ  վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

ԱրարատԲանկը հերթական անգամ վաղաժամկետ ավարտեց պարտատոմսերի տեղաբաշխումը  
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 10-ը, սակայն  տեղաբաշխումն ավարտվել է օգոստոսի 2-ին։

«Գլոբալ Շիփփինգը» տուգանվել է շուրջ 53 մլն դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուրջ 53 մլն դրամ տուգանքի տեսքով պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 2-ը՝ ներառյալ, դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով եւ եվրոյով գործարքների անկմամբ
 Շաբաթ, 3 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով և եվրոյով գործարքների անկմամբ: Ընդ որում, հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարով և ռուբլով գործարքներն արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են երեք անգամ, իսկ եվրոյով՝ միայն մեկ անգամ։ Շաբաթվա արդյունքներով՝ դոլարային գործարքների միտումը ծավալվել է 50% անկումից դեպի 2,3 անգամ աճ, եվրոյով գործարքների անկումն արագացել է 25%-ից մինչև 67%, իսկ ռուբլով գործարքների թրենդը ծավալվե է 38,5% աճից դեպի 50% անկում։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալը 1,7 անգամ գերակշռել է ռուբլով գործարքների նկատմամբ, ընդ որում,  զգալիորեն գերազանցելով եվրոյով գործարքների նկատմամբ՝ 16,6 անգամ (մեկ շաբաթ առաջվա 2,5 անգամի դիմաց), իսկ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը եվրոյով գործարքների նկատմամբ 9,6 անգամ բարձր է եղել։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հանել է սահմանափակումները Ռուսաստան գյուղմթերք արտահանող հայկական 16 ձեռնարկություններից միայն մեկի համար
 Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09