Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մասնագիտական տոնը ՝ Երկաթուղայինի օրը, նշել են մի շարք միջոցառումներով Գյումրու, Երևանի, Սևանի և Վանաձորի ձեռնարկություններում:
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար։
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Մեկնարկել է սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանում կիրականացվի գարեջրի արտադրանքի մակնշման պիլոտային ծրագիր։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում։
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի կառավարման նպատակով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, ինչի մասին որոշում է ընդունվել օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության նիստում: Ինչպես իր ելույթում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նոր ընկերությունը կկոչվի "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում":
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի մթերող ընկերությունների կողմից ներգրավված լրացուցիչ վարկերի տոկոսադրույքները ՝ 2024 թվականին գյուղմթերքի գնումները հաջողությամբ կազմակերպելու նպատակով։ Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության օգոստոսի 1-ի նիստում։
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիրը հաստատել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը:
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանի առևտրային բանկերի շարքում առաջինն է, որ ուղիղ համագործակցություն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ՝ ԵՆԲ Գլոբալից (ԵՆԲ զարգացման մասնաճյուղ) ներգրավելով 55 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ։
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանում ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի հանրապետության ջրային ոլորտի զարգացման ռազմավարության մշակմամբ: Աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանը մտադիր է Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլար վարկ ներգրավել երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համար: Բանկի հետ համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Team Telecom Armenia-ի և Թումոյի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով ևս մեկ կրթական նախագիծ։ Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաև վայելում ակտիվ մշակութային և ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև արցախցի պատանիներ։
Հինգ շաբաթ տևող Թումո ճամբարն այս անգամ անցկացվեց Երևանում և Դիլիջանում։ Յուրաքանչյուր շաբաթ փոխվում էին մասնակիցները, և ըստ նրանց հետաքրքրությունների՝ փոխվում էր նաև ծրագրի բովանդակությունը։
«Թումո ամառային ճամբարում ես ինձ համար նոր ոլորտ բացահայտեցի՝ ծրագրավորումը։ Մինչ այդ պատկերացում չունեի ծրագրավորման մասին և կարծում էի, որ ինձ մոտ չի ստացվի։ Հիմա ես շատ եմ ուզում հետագայում ավելի շատ ուսումնասիրել այդ թեման։ Ճամբարի ընթացքում ծանոթացա այլազգի երեխաների հետ ու շատ բան սովորեցի նրանց երկրների և մշակույթի մասին։ Շատ ուրախ էի նաև ճամբարի ընթացքում արցախցի իմ ընկերներին կրկին հանդիպելու համար։ Մի խոսքով՝ ունեցա նոր ընկերներ, ստացա գիտելիքներ և հաճելի ժամանակ անցկացրի»,- ասում է ճամբարի մասնակից Էլեն Դանիելյանը, որը եղել է նաև Թումո Ստեփանակերտի ուսանող։
Team-ը խթանում է տեխնոլոգիական կրթությունը, և արցախցի պատանիների ներգրավումը Թումո ճամբարում այդ ջանքերի կարևոր մասն է կազմում: Սա պատանիներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց թվային հմտությունները և ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի, ճամբարը նաև մշակութային կամուրջ ստեղծեց՝ թույլ տալով պատանիներին շփվել իրենց հասակակիցների հետ Հայաստանից և արտերկրից։
Ճամբարն ուներ հագեցած կրթական և ժամանցային բաղադրիչներ։ Մասնակիցները սովորեցին Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաև խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։ Նրանք այցելեցին պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցեցին տարատեսակ սպորտային խաղերի, իսկ ճամբարի ավարտին ներկայացրին իրենց նախագծերը։
Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրել էին հուշագիր Հայաստանում արդեն գործող և առաջիկայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Հուշագիրը համագործակցություն է սահմանում նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի և 42 Երևան ծրագրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետներն իրականացնելու են կրթական հանդիպումներ և ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետևողական վերահսկողության շնորհիվ կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է: Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանում 120 հազար հայտարարատու-ֆիզիկական անձանցից 2023 թվականին ստացած եկամուտների համար հաշվետու է եղել 53 հազարից մի փոքր ավելի մարդ։ Այս մասին հաղորդել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից՝ ԱրմԻնֆո-ի գրավոր հարցմանն ի պատասխան: Ընդ որում, հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հուլիսի 22-ին ։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո.Ակբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Աշխարհում բանկային համակարգը դառնում է ավելի տեղական: Հուլիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը այս կերպ է բացատրել HSBC-ի դուրս գալը մի շարք երկրներից, այդ թվում ՝ Հայաստանից։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Պետբյուջեի սեկվեստր չի լինի, սակայն ծախսային մասի որոշ սրբագրումը չի բացառվում։ Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
|