Ուրբաթ, 12 Հուլիսի 2024,

Արմինֆո.

 Ուրբաթ, 12 Հուլիսի 2024,

Արմինֆո.

 Ուրբաթ, 12 Հուլիսի 2024,

Արմինֆո.

Հայաստանում բեռնափոխադրումները նվազում են, իսկ ուղևորափոխադրումները շարունակում են աճել երկնիշ տեմպերով
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2024,

Արմինֆո.2024թ. հունվար-մայիսին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է տարեկան 17,6%-ով (2023թ. նույն ժամանակահատվածի 10,1% աճի դիմաց)՝ կազմելով 6 016.9 հազար տոննա։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Կապի ոլորտի հասույթի աճը 5 ամսում արագացել է
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճի տեմպը 2024թ. հունվար-մայիսին արագացրել է՝ 4,5%-ից մինչեւ 5,4%՝ կազմելով 67.5 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում գինու արտադրությունը հունվար-մայիսին կրճատվել է տարեկան 32,6%-ով
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում գինու արտադրությունը 2024թ. հունվար-0մայիսին կրճատվել է տարեկան 32,6% - ով ՝ կազմելով 3,8 մլն լիտր, փրփրուն գինիներինը (շամպայն)՝ 19,3%-ով՝ մինչև 444,8 հազար լիտր։ Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

ICC NCA-ը կաջակցի առաջիկա աշնանը Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի անցկացմանը
 Հինգշաբթի, 11 Հուլիսի 2024,

Արմինֆո. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Միջազգային առևտրի պալատի ազգային կոմիտեի (ICC NCA) հետ: Կողմերի միջեւ համագործակցությունը ենթադրում է աջակցություն Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) կազմակերպմանը եւ միջազգային մասնակիցների ներգրավմանը:

Հայաստանում կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ
 Հինգշաբթի, 11 Հուլիսի 2024,

Արմինֆո.Կառավարությունը հուլիսի 11-ի նիստում հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին», «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ կառավարությունը 2,2 մլրդ դրամ կհատկացնի շինարարական կազմակերպություններին
 Հինգշաբթի, 11 Հուլիսի 2024,

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը որոշում է կայացրել 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,228,871.1 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

4․046․161 դրամ դրամ՝ Հզոր միտք ՀԿ-ին․ հուլիսի շահառուն SIA Հայաստան ծրագիրն է
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո.4․046․161 դրամ դրամ IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարին «Մի դրամի ուժի» հունիսի ծրագրի շրջանակում։

Գինով լի օրեր Դիլիջանում․ DILIJAN WINE FEST 2024-ը կանցկացվի օգոստոսի 3-ին ու 4-ին
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո. Dilijan Wine Fest-ն անցկացվում է արդեն երեք տարի շարունակ՝ միավորելով գինու սիրահարներին ու գինեգործներին Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։

Քաղաքաշինության կոմիտեն իրանական ընկերության հետ քննարկում է նոր տեխնոլոգիայով դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման ծրագիր իրականացնելու հնարավորությունը
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո.Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են պողպատե բարակապատ տրամատների կիրառմամբ պիլոտային ծրագրով մեկ դպրոց կամ մանկապարտեզ, ինչպես նաև անհատական բնակելի տներ կառուցելու հեռանկարները։

ԱՄՆ ՄԶԳ-ը 5 մլն դոլար կուղղի Հայաստանին Amazon վեբ-ծառայության հետ համատեղ թվային փոխակերպման համար
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 5 մլն դոլար կուղղի Հայաստանին ՝ Amazon վեբ ծառայության հետ համատեղ թվային փոխակերպման, ենթակառուցվածքների և ամպային ծառայությունների խթանման նպատակով։ Այդ մասին հուլիսի 10-ին Երեւանում հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Արդշինբանկը կրկին լավագույնն է ճանաչվել Asian Banking & Finance ամսագրի վարկածով 2 անվանակարգում  
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո.Արդշինբանկը Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում՝ արժանանալով «Տարվա մանրածախ բանկ» և «Տարվա փրայվիթ բանկ» անվանակարգերին: Այսպես է գնահատել փորձագետների միջազգային հանձնաժողովն Արդշինբանկի գործունեությունը 2024 թվականի ընթացքում: Մրցանակները հանձնվել են բանկերին՝ նորարարության, իրենց գործին նվիրվածության և հաճախորդներին բացառիկ սպասարկում ապահովելու  համար:

ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը Հայաստանի տնտեսություն 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 3 անգամ՝ մինչեւ բացասական 130.4 մլն դոլար
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո. Ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված 2024 թվականի առաջին եռամսյակում եղել է բացասական՝ 51.4 մլրդ դրամի կամ 130.4 մլն դոլարի մակարդակում՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 3.3 անգամ։ Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում գրեթե նույնքան նվազել է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (ՕՈՒՆ)՝ 3 անգամ, և նույնպես մինչև բացասական մակարդակ՝ 28.5 մլրդ դրամ կամ 72.6 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք նշվում են զուտ հոսքի տեսքով, ինչը նշանակում է ներգրավված և մարված օտարերկրյա ներդրումների տարբերություն:

Փոխնախարար. շուրջ 20 հազար արցախցի աշխատանքի է տեղավորվել, մի քանի հարյուր մարդ դիմել է բնակարաններով ապահովման ծրագրին մասնակցելու համար
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 հազար մարդ աշխատանքի է տեղավորվել Հայաստանում։ Բացի այդ, արդեն մի քանի հարյուր արցախցիներ դիմել են բնակարանով ապահովելու կառավարության ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Զինապահ» հիմնադրամի շահառու զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում առաջարկվում է հատուցման գումարները վճարել նախկին չափով
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Քննարկվել են "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի չորրորդ հատվածի կառուցման նախագծի մանրամասները
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո.«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և հիմնադրամի աշխատակիցները հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հետ։

Չինական China Southern Airlines ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել դեպի Երեւան
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո. Առաջին անգամ ուղիղ չվերթներ կիրականացվեն Երեւանից դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ը:

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն. հայկական արբանյակները ոչ ոքի չեն խանգարում
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո.«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է հայկական թերթերից մեկի տեղեկատվությունն այն մասին, թե հայկական թռչող սարքերը խանգարում են այլ երկրների արբանյակներին, եւ այդ երկրներն, իբր, դիմել են Հայաստանին՝ դրանք հեռացնելու խնդրանքով:

Արտ. փոխարժեքները
05.03.2026
RUB4.82-0.03
USD377.59-0.27
EUR438.31-1.25
GBP504.01-1.49
CAD276.760.36
JPY24.00-0.02
CNY54.77-0.01
CHF483.66-0.09