2024 թվականին Հայաստանի բնակչության թիվն աճել է, սակայն մուտքի-ելքի հաշվեկշիռը մնացել է բացասական
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանի բնակչության թիվն ավելացել է 84,6 հազարով (մինչև 3,076 մլն), սակայն մուտքի և ելքի հաշվեկշիռը մնացել է բացասական։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

ԿարդաLove 2024․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն է
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2025,

Արմինֆո.ԿարդաLove գրքի փառատոնը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, փետրվարի 15-ից 16-ը հրավիրում է գրքասերներին Էլիտ Պլազա բիզնես կենտրոն (Խորենացի 15)՝ մեկ հարկի տակ նշելու տարվա ամենագրքային օրերը։

Իշխանությունները ստում են. Թադևոս Ավետիսյանը՝ գույքահարկի բարձրացման մասին
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2025,

Արմինֆո.Իշխանությունները ստում են, երբ ասում են, թե բարձր գույքահարկերը հարստացնում են քաղաքացիներին։ Այդ մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերով հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, որ, եթե գույքահարկը բարձրացել է, նշանակում է՝ բարձրացել է ձեր տան արժեքը:

Հայաստանում առաջարկում են իսկական մրգային օղու արտադրության սուբսիդավորման ծրագիր ներդնել
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2025,

Արմինֆո.Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջարկել է  մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար:

ՊԵԿ-ը պարզաբանում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման կարգը
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2025,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։ Այդ մասին ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:

«Վերին Լարս» անցակետում Հայաստանից 324 բեռնատար է կուտակվել
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2025,

Արմինֆո. Չնայած այն հանգամանքին, որ ռուս-վրացական սահմանի "Վերին Լարս" անցակետը բաց է տրանսպորտային միջոցների երթևեկության համար, անցակետում կուտակվել է Հայաստանից 324 բեռնատար: Այդ մասին ասվում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի հաղորդագրության մեջ:

Զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի համար
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2025,

Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է գարնանային զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի տոմսերի ձեռքբերման համար: Մասնավորապես, փետրվարի 22-ից կգործեն 25% զեղչեր գնացքի բոլոր կատեգորիաների տոմսերի համար՝ պլացկարտ, կուպե, ՍՎ։

Կառավարությունում քննարկվել է ՀԲ-ի հետ գործընկերության նոր՝ 2025-2029թթ. շրջանակային ծրագիրը
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2025,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:

Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2025,

Արմինֆո.Ամերիաբանկը դրամային ավտովարկերի պորտֆելով ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարն է շուկայի ավելի քան 50% մասնաբաժնով (31․12․2024թ․ դրությամբ)։ Ամերիաբանկի դրամային ավտովարկերի պորտֆելը 2024թ․-ին նախորդ տարվա համեմատ աճել է 49%-ով։

ԱրարատԲանկը կրկին արժանացել է Ria Money Transfer-ի «Տարվա գործընկեր» մրցանակին
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,

Արմինֆո.ԱրարատԲանկը 2024թ. արդյունքներով արժանացել է Ria Money Transfer համակարգի «Տարվա գործընկեր» մրցանակին։

Կառավարությունը կողմնորոշվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների առնչությամբ
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը:

Ֆինանսների նախարարությունն օրենսդրությունը հարմարեցնում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներին
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի իշխանություններն ընդլայնում են առողջապահության և կրթության սոցիալական ծախսերի շրջանակը, որոնք փոխհատուցվում են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում։ Այսպիսով, Հայաստանի ֆինանսների նախարարությունը, որը մշակում է երկրի հարկային քաղաքականությունը, օրենքը հարմարեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած ձևակերպումներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 13-ին ՝ կառավարության նիստում։

Հայաստանն ու Հնդկաստանն ուսումնասիրում են համատեղ գիտահետազոտական մշակումների իրականացման հնարավորությունները
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,

Արմինֆո.Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ:

Հայաստանում մինչ օրս չկան էլեկտրասպառման օպտիմալ ծավալների վերաբերյալ հաշվարկներ, որոնց հիման վրա հնարավոր լիներ գեներացման օբյեկտներ կառուցել. փորձագետ
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում մինչ օրս չկան էլեկտրաէներգիայի սպառման օպտիմալ ծավալների հաշվարկներ, որոնց հիման վրա հնարավոր լիներ կառուցել գեներացման օբյեկտներ։ Այդ մասին հայտարարել է էներգաարդյունավետության ոլորտի փորձագետ Աստղինե Պասոյանը՝  "Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգություն. Մարտահրավերներ և լուծումներ" պանելային քննարկման ժամանակ։

Հայաստանը կմիանա սևծովյան ավազանի երկրների զարգացման ծրագրին՝ 72 մլն 275 հազար եվրո բյուջեով
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,

Արմինֆո.Կառավարության փետրվարի 13-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

2024 թվականն էլեկտրաէներգետիկայի ոլորտում արմատական բարեփոխումների տարի էր
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի էլեկտրաէներգետիկական հատվածի ազատականացման հարցն այսօր ամենաքննարկվողներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյանը՝ "Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգություն. Մարտահրավերներ և լուծումներ " թեմայի շուրջ պաանելային քննարկման ժամանակ:

Հայաստանում արևային էներգետիկան և հիդրոէներգետիկան բազիսային դարձնելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա. Վարդանյան
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում արևային էներգետիկան և հիդրոէներգետիկան բազիսային դարձնելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ "Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգություն. Մարտահրավերներ և լուծումներ " թեմայի շուրջ պաանելային քննարկման ժամանակ։

Նախկին պաշտոնյա. Հայաստանին անհրաժեշտ է մինչև 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային բլոկ
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հաշվի առնելով ՀՀ տնտեսության առաջիկա 10 տարիների աճի տեմպերը ՝ Հայաստանում մեծ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը նպատակահարմար չէ, հատկապես՝ հաշվի առնելով դրա հետագա անվտանգ շահագործումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ "Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգություն. Մարտահրավերներ և լուծումներ " թեմայի շուրջ պանելային քննարկման ժամանակ։ 

 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
15.09.2026
RUB4.310.01
USD364.180.90
EUR420.080.85
GBP490.730.77
CAD261.680.23
JPY23.520.01
CNY54.260.10
CHF445.150.77