Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո.

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024 թվին դանդաղել է՝ 9,4%-ից մինչեւ 8%
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-դեկտեմբերին դանդաղել է մինչև տարեկան 8% (2023թ. 9,4% - ից և 2022թ. 14,2% - ից), սակայն արտահանման և ներմուծման միտումն առանձնապես չի փոխվել։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները։

Հայաստանը միացել է ԵԿԱԿ-ի փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո.2025 թվականի փետրվարի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը միացել է «Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի (ԵԿԱԿ) քաղաքացիական ավիացիայի ոլորտում պատահարների/միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։

Իշխանությունները ՓՄՁ-ներին խեղդում են նոր հարկային տուրքերով. ակցիա կառավարության մոտ
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շարունակում են խեղդել փոքր և միջին ձեռնարկատերերին՝ նոր անհաղթահարելի հարկային տուրքեր սահմանելով։ Այդպիսի հայտարարությամբ հանդես  են եկել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի կապակցությամբ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ՓՄՁ-ների մի խումբ ներկայացուցիչներ:

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը պրոֆիլային նախարարության հետ համատեղ կմշակի ճյուղի զարգացման համար համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակության հետ։

 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո.

Համաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտ
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո. Թեև նախագահական ընտրությունները աշխարհի թիվ մեկ տնտեսություն ունեցող երկրում՝ ԱՄՆ-ում արդեն անցյալ են, այդուամենայնիվ, այսօրվա դրությամբ անհնար է խելամիտ ենթադրություններ անել համաշխարհային տնտեսության զարգացումների մասով, քանի դեռ առկա է անորոշության տարրը կապված Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հավանական գործնական քայլերի հետ։ «Իսկ եթե այլ բան անի, ի՞նչ կլինի այդ սցենարի դեպքում, ինչպե՞ս լավագույնս արձագանքել այդ այլընտրանքային ծայրահեղ սցենարներին», - նման հարցադրմամբ հանդես եկավ «Ամունդի Ներդրումային ինստիտուտի» մակրոքաղաքականության հետազոտությունների ղեկավար Դիդիե Բորովսկին՝ «Ամունդի Ներդրումային կանխատեսում» համաժողովին ներկայացնելով 2025թ․ գլոբալ թեմաները և այն հիմնական «լուսավոր կետերը», որոնք կարող են աջակցել ներդրողներին՝ հաղթահարելու գոյություն ունեցող մարտահրավերները։

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հայկական գինիները ներկայացնում է ճապոնական շուկայում
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո. FOODEX JAPAN 2025 ցուցահանդեսին ընդառաջ Ճապոնիայի բիզնես ասոցացիան (ROTOBO), Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ), Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանի գործուն աջակցությամբ կազմակերպել են հայկական գինիների առցանց սեմինար, որի նպատակն էր ներկայացնել հայկական գինիների առանձնահատկությունները և բարձրացնել իրազեկվածությունը ճապոնական շուկայում:

Հայաստանի իշխանությունները նախատեսում են երկարաձգել իրենց պարտատոմսերը թողարկող մասնավոր ընկերությունների համար հարկային արտոնությունների ժամկետները
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները նախատեսում են երկարաձգել իրենց պարտատոմսերը թողարկող մասնավոր ընկերությունների համար հարկային արտոնությունների ժամկետները: Հարցը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի փետրվարի 5-ի նիստում:

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Էկոնոմիկայի նախարարությունում հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային և իր պատվիրակությանը։

 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո.

ԿԲ ղեկավար. 2024 թվականին բիզնես-վարկավորման աճը որոշակի իմաստով թույլ կտա հասնել 2025թ. համար կանխատեսվող տնտեսական ակտիվության մակարդակին
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանի բանկերի շահույթի ռեկորդային աճ է գրանցվել, ինչը չի կարող չուրախացնել, քանի որ այդ շահույթի մի մասը կուղղվի տնտեսության ֆինանսավորմանը։ Փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Մարտին Գալստյան. Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է, և չափազանց անորոշ են աշխատաշուկայի զարգացման հեռանկարները
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է թուլանալ ՝ մոտենալով երկարաժամկետ կայուն աճի գնահատման մակարդակին, իսկ աշխատաշուկայում պահպանվում է զարգացման առումով բարձր անորոշությունը: Այդ մասին փետրվարի 4-ին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0,25 տ.կ. - ով ՝ մինչեւ 6,75 տոկոս հերթական իջեցման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացնելով ԿԲ խորհրդի այդ որոշման հիմնավորումը:

2025 թվականի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 40.3% - ով գերազանցել են 2024 թվականի ցուցանիշը
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո.2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ համախմբված բյուջե է մուտքագրվել 249.2 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետական տուրք, ինչը 71.6 մլրդ դրամով կամ 40.3% - ով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հայաստանում կբացվի Իտալիայի ներդրումների և առևտրի գործակալություն
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հայաստանի ՀՆԱ աճը 2024 թվականին զգալիորեն ցածր կլինի 2023 թվականի ցուցանիշից.  «Լույս» հիմնադրամ
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին էապես կզիջի 2023թ. աճին։ Նման եզրակացության են հանգել "Լույս" հիմնադրամի փորձագետները՝ վերլուծելով ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումը նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում գնալ կառուցողական բանակցությունների կամ գործադուլ նախաձեռնել օրինական ճանապարհով
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հարգելով աշխատավորների բողոքի ձայն բարձրացնելու և իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլ իրականացնելու սահմանադրական իրավունքը, անհանգստացած է ԶՊՄԿ ՓԲԸ մի խումբ աշխատակիցների նախաձեռնած անօրինական՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74 հոդվածի կոպիտ խախտումներով իրականացված գործողություններով, որի հետևանքով խաթարվել է երկրի թիվ մեկ հարկատուն հանդիսացող խոշորագույն ընկերության բնականոն գործունեությունը։ Այդ մասին ասվում է Հայաստանի գործատուների հանրապետական միության հայտարարությունում:

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 0.1% ազդեցություն կունենա գնաճի վրա
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հասարակական տրանսպորտի ուղեվարձի 100 դրամից մինչև 150 դրամ բարձրացումը 0,1% ազդեցություն կունենա գնաճի վրա։ Այդ մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

2024 թվականին Հայաստանը պետական պարտքն ավելացրել է մոտ 1 մլրդ դոլարով
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո.2024 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է մոտ 997 մլն դոլարով՝ հասնելով 12 մլրդ 842.2 մլն դոլարի (2023 թվականի վերջի 11 մլրդ 845.4 մլն դոլարից) ։ Դրամային համարժեքով ցուցանիշը 4 տրլն 794.9 մլրդ-ից հասել է 5 տրլն 092.7 մլրդ դրամի։

Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7%-ից մինչեւ 6,75%
 Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,

Արմինֆո. Փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ 7%-ից մինչեւ 6.75 %: Ընդհանուր առմամբ, 2023թ. կեսերից մինչ օրս առանցքային տոկոսադրույքը իջեցվել է 4 տ.կ. - ով ՝ 2022թ. դեկտեմբերին պատմականորեն առավելագույն 10.75% - ից:

Արտ. փոխարժեքները
14.09.2026
RUB4.300.00
USD363.280.00
EUR419.23-1.88
GBP489.96-0.65
CAD261.45-0.66
JPY23.51-0.09
CNY54.160.00
CHF444.38-1.14