Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո. 2024 թվականի նոյեմբերի 27 - ին տեղի է ունեցել "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստ, որի ընթացքում խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, ընկերության բաժնետերերին առաջարկել է ընկերության 2023 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահաբաժիններ վճարել ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները): Այդ մասին ասվում է ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո. ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնել է Պետական երաշխիքների ինստիտուտի ներդրման նախագիծ, որը թույլ կտա պաշտպանել զբոսաշրջիկների՝ ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների շահերը: Այդ մասին հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը, նշելով, որ նախագիծն այժմ քննարկվում է միջազգային դոնորների հետ։
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո.Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից հանրապետության դուրս գալուն և այդ երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակման: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հունվարի 29-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանը իրատեսական չի համարում 2025 թվականին 330 մլրդ դրամով ավելի հարկերի հավաքագրումը, քան 2024 թվականին՝ հաշվի առնելով նախորդ տարվա 9 տոկոս հարկային ապառքը։ Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ ներկայիս տնտեսական իրավիճակում իրատեսական չէ մեկ տարվա ընթացքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշն ավելացնել 1,3 տոկոսով, ինչը կանխատեսվում է կառավարության կողմից:
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 30-ին և 31-ին Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունից:
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանում հարցվածների կեսից ավելին չգիտի, թե ինչպես լրացնել ընթացիկ տարում ուժի մեջ մտած եկամուտների մասին աղմկահարույց հայտարարագիրը: Այս մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Հպարտ Չիպոլինո" հարցման արդյունքները։
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո.Հունվարի 29-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո.Հայաստանի կառավարող խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը ապատեղեկատվություն է որակում իշխանության ընդդիմախոսների կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե հանրապետությունում բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական մարմիններն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ քաղաքացիների բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:
|
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,
Արմինֆո.Fitur 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել են ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղար՝ Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
|
Երեքշաբթի, 28 Հունվարի 2025,
Արմինֆո. 2024 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է 396 միլիոն եվրոյի ներդրում 19 նախագծերի շրջանակներում, ինչը ներդրումների պատմականորեն ամենաբարձր մակարդակն է։
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,
Արմինֆո. Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը վստահ է, որ հզորությամբ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ին' գործակալության խնդրանքով մեկնաբանելով Զանգեզուրի կոմբինատի բարձր ցուցանիշները, որը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը:
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,
Արմինֆո. Հաշվեքննիչ պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իշխանություններին կոչ է անում կամ չեղարկել, կամ հետաձգել քաղաքացիների եկամուտների հայտարարագրման մասին օրենքի կիրառումը, հաշվի առնելով, որ պետության առջև դրված են մի շարք այլ գերակա խնդիրներ:
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,
Արմինֆո.Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից: Համակարգի՝ հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Payment Channels» անվանակարգում:
Մրցանակը Բանկին է շնորհվել քարտային փոխանցումների ոլորտում նորարար մոտեցումների, հաջողությունների, ինչպես նաև նոր կապուղիների ներդրմամբ հաճախորդներին ընձեռվող հնարավորությունների ընդլայնման շնորհիվ:
Կոնվերս Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցում է 2009թ.-ից, այդ թվում՝ մասնակցելով օնլայն դասընթացների, իրականացնելով խրախուսման արշավներ: Բանկում հայտնել են, որ այս պահին ևս Բանկը խրախուսման արշավ է իրականացնում Mastercard քարտապանների համար, որի շրջանակում խաղարկվում է չորս էլեկտրամոբիլ: Իսկ առաջիկայում՝ համագործակցության շրջանակում, Բանկը հանդես կգա նոր, հետաքրքիր առաջարկով:
|