Կառավարության շենքի դիմաց բողոքի մասնակիցներ. Հարկային նորամուծությունները վերացնում են ոչ թե ստվերը, այլ՝ ՓՄՁ-ները
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Հարկային նոր փոփոխությունները պայմաններ են ստեղծում փոքր բիզնեսից մշտական ֆինանսական գանձումների համար, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե ՀՀ քաղաքացին չպետք է դառնա "տուգանքի մատերիալ": Նման հայտարարությամբ հանդես են եկել մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենննքի դիմաց: Հանրապետության հրապարակ էին եկել կրկին ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչները: Նրանք դժգոհ են Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որոնց համաձայն, շրջանառության հարկը 5 տոկոսից կբարձրանա մինչեւ 10 տոկոս:

Հայաստանի իշխանությունները պահանջներ կսահմանեն զբոսաշրջության ոլորտի սուբյեկտների նկատմամբ
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո. Կառավարության հունվարի 23-ի նիստում ընդունված որոշմամբ սահմանվել է զբոսաշրջային օպերատորի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման, զբոսաշրջային գործակալի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման պահանջները, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները։

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ձևով
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությունից։ Այդ մասին  հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեր արտադրողականությունն աճել է ավելի քան 40% - ով. էկոնոմիկայի նախարար
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը, որն ուղղված է արտադրության խթանմանը, հասել է 1.3-1.4 մլրդ դոլարի։ Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ կառավարության նիստում։

Կառավարությունը տեղական բիզնեսին կփոխհատուցի ներմուծման երկրում վճարված մաքսատուրքը
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։

Ասիական զարգացման բանկը Հայաստանին 45.3 մլն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահության որակի բարելավման համար
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել լսել ոսկեգործության ոլորտի համար հարկային դաշտի օպտիմալացման վերաբերյալ գործարարների առաջարկները
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 22-ին ընդունել է ոսկեգործության ոլորտում գործող մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչների։

Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում  է, թե որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը, և որ դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում:

 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո.

Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։

Ֆինանսների նախարար. վերջին տարիներին Հայաստանում խաղային բիզնեսը երկրի ՀՆԱ-ում կայուն աճ չի ցուցադրում
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո. Վերջին տարիներին Հայաստանում խաղային բիզնեսը և շահումով խաղերը երկրի ՀՆԱ-ում կայուն աճ չեն ցուցադրում։ Այդ մասին հունվարի 22-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով առաջին ընթերցմամբ ներկայացրել է "Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխությունները:

ՊԵԿ. Հայաստանի մաքսային աշխատողների 40 տոկոսն ազատվել է աշխատանքից ՝ հաստատված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո. Մաքսային ծառայության բոլոր այն աշխատակիցները, որոնք խախտել են էթիկայի կանոնները, ենթակա են պատասխանատվության: Այդ մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Հայաստանում ընթանում է անձի նույնականացման համընդհանուր համակարգի ներդրման գործընթաց. ֆինանսների փոխնախարար
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո.  Արդյո՞ք հնարավոր է կարճ ժամանակահատվածում Հայաստանում ներդնել մի ծրագիր, որը հնարավորություն կտա ֆիզիկական անձին հարկային հայտարարագիր ներկայացնելիս մուտք գործել համակարգ առանց հեռախոսի հատուկ սիմ-քարտի և նույնականացման քարտի, ինչպես  դա արվում է բանկային ծառայություններից օգտվելու դեպքում: Հունվարի 22-ին խորհրդարանում նման հարցով հանդես է եկել  ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին, որը ֆինանսների նախարարությունում համակարգում է հարկային քաղաքականության մշակումը:

Հայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն մաքսային ոլորտում
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո.Հունվարի 22-ին Ազգային ժողովում քննարկվել է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Հայաստանի իշխանությունները ցանկանում են խստացնել ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար պատասխանատվությունը
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը հունվարի 22-ի լիագումար նիստում քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները:

ՀԲ-ը Հայաստանին 40 մլն դոլարի վարկ կտրամադրի երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համար
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո. Համաշխարհային բանկը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջոցով 40 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին՝ Enabling the Energy Transition նախագծին աջակցության համար, որը կնպաստի մինչև 2040 թվականը երկրի  էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարության իրականացմանը:

 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
14.09.2026
RUB4.300.00
USD363.280.00
EUR419.23-1.88
GBP489.96-0.65
CAD261.45-0.66
JPY23.51-0.09
CNY54.160.00
CHF444.38-1.14