«Լիդիան Արմենիա». Ընդերքօգտագործման թույլտվությունները բողոքարկման ենթակա չեն
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո. «Լիդիան Արմենիային» տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ վկայակոչելով Վարչական դատարանի որոշումը։

2024 թվականին անշարժ գույքը վարձակալության հանձնելու մասին հայտարարություն ներկայացրած քաղաքացիների թիվն աճել է ավելի քան երեք անգամ. ՊԵԿ նախագահ
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում 2024 թվականին՝ 2023 թվականի համեմատ, անշարժ գույքը վարձակալության հանձնելու մասին հայտարարություն ներկայացրած քաղաքացիների թիվն աճել է ավելի քան երեք անգամ։ Այդ մասին ՀՀՀ եթերում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Մեր կառավարությունը 5 անգամ բարձրացրել է թոշակը. Փաշինյան
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո. 2018թ. Հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

ՊԵԿ. Մինչև 300 հազար դրամի անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025,

Արմինֆո.ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից ՄԻԱՆՎԱԳ ստացված չհարկվող եկամուտներին։ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին։ Այդ մասին ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:

 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո.

ԵԱՏՄ-ում լինելը տնտեսապես ձեռնտու է ՀՀ-ին. Ալեն Սիմոնյանը նշում է, որ Ռուսաստանն ինքն է որոշել հեռանալ տարածաշրջանից
 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո. Այն, ինչ Ռուսաստանը կորցնում է տարածաշրջանում՝ Հայաստանի հետ կապված, պայմանավորված է ՌԴ գործողություններով, տարածաշրջանից նրա հեռացմամբ և ՀՀ-ին միայնակ թողնելով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հունվարի 21-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից "Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին" օրինագծին հավանություն տալուն։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ընկերությունների ծախսերը
 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ցանկանում են կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ընկերությունների ֆինանսական և վարչական ծախսերը։  Ազգային ժողովի հունվարի 21-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում են "Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի տարածքով դրանց տարանցիկ փոխադրումների, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման վերահսկողության մասին" եւ "Լիցենզավորման մասին"օրենքներում կատարված փոփոխությունները:

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2024 թվականին 71,7%-ից հասել է 81,8%-ի
 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2024 թվականին աճել է 71,7% - ից մինչև 81,8%: Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

Հայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը կտարբերվի գույնով
 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո.Ներկայում լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը: Որպեսզի սպառողը կարողանա տեսողականորեն տարբերել, թե կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքով սահմանել դրույթ, ըստ որի` կաթնամթերքի վաճառքն առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կտարանջատվի գունային դարակաշարերով: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը:

Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է 2024-ը
 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո2024 թվականը «Մի դրամի ուժի» համար մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էր։ Սկսենք նրանից, որ տարեվերջին նախագծի ընդհանուր բյուջեն հատեց 200 միլիոնի սահմանը, իսկ անցած տարվա մի դրամների հանրագումարը ռեկորդային թիվ գրանցեց՝ գրեթե 50 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ ավելացել է կրթությանը, առողջապահությանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու բնապահպանությանն ուղղված մեր կարևոր գործերին միացած օգտատերերի քանակը։

Հայաստանի կուտակային հիմնադրամները տնտեսության իրական հատվածում ներդրումների իրավունք կստանան
 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո. Արդեն 10 տարուց ավելի է, ինչ գործում է կուտակային համակարգը, եւ նկատում ենք անընդհատ մեծ աճ եւ ակտիվություն այս համակարգում: Միաժամանակ տեսնում ենք կարիք, որպեսզի որոշակի հարցերում ավելի մեծ հնարավորություններ տանք մեր կուտակային կենսաթոշակային ֆոնդերին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ կատարելու համար: Այդ մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հայաստանում բոլոր ոչ հանրային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում բոլոր ոչ հանրային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին։ ՀՀ Ազգային ժողովի հունվարի 21-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկվում են "Ներդրումային ֆոնդերի մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխությունները:

Պետության կողմից սխալների պատճառով հաշվարկված գույքահարկի տույժերն ու տուգանքները կզրոյացվեն
 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի իշխանության պետական և տեղական մարմինների կողմից սխալների պատճառով գույքահարկի վճարման համար հաշվարկված տույժերն ու տուգանքները կզրոյացվեն: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 21-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Ով և ինչ հանգամանքներում պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի Հայաստանում
 Երեքշաբթի, 21 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է, թե ով և ինչ հանգամանքներում պետք է 2024 թվականին ստացված եկամուտների հարկային հայտարարագիր ներկայացնի մինչև 2025 թվականի մայիսի 1-ը:

2024 թվականին ակտիվ վարկային քաղաքականությունը հայաստանյան բանկերին թույլ է տվել 61%-ով ավելացնել շահույթը
 Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,

Արմինֆո. Ակտիվ վարկային քաղաքականությունը 2024 թվականին հայկական բանկերին թույլ է տվել ապահովել շահույթի բարձր աճ ։ Այսպես, վարկային պորտֆելի 25%-ով,  մինչև 6.3 տրլն դրամ աճը (15.8 մլրդ դոլար) 61%-ով ավելացրել է զուտ շահույթը՝ մինչև 363.2 մլրդ դրամ (915.8 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստված Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի տվյալները՝ 31.12.2024 թ. դրությամբ։

 Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,

Արմինֆո.

Ովքե՞ր կարող են Հայաստանում սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ՝ համընդհանուր հայտարարագրման շրջանակներում
 Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,

Արմինֆո.Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։

Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են 2024թ. արդյունքներով ԵՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման դինամիկան
 Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանը 2024 թվականի արդյունքներով ավելացրել է արտահանումը Եվրոպական միության 14 պետությունների ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, աճ է գրանցվել այնպիսի երկրների ուղղությամբ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Լեհաստանը, Ավստրիան, Ռումինիան, Չեխիան, Խորվաթիան, Պորտուգալիան, Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Մալթան և Սլովենիան:

ՀԴՄ-ների տվյալների մինչև 250 հազար դրամի սխալների դեպքում ընկերությունները չեն տուգանվի . օրենքի նախագիծ
 Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում թեմատիկ հարկային ստուգումներ իրականացնելիս հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ հայտնաբերելուց մեկ տարի անց կազմակերպությունները չեն տուգանվի: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունները:

Արտ. փոխարժեքները
14.09.2026
RUB4.300.00
USD363.280.00
EUR419.23-1.88
GBP489.96-0.65
CAD261.45-0.66
JPY23.51-0.09
CNY54.160.00
CHF444.38-1.14